Հեշտոցային օղեր (նաև՝ ներհեշտոցային օղեր կամ V-օղեր) դեղանյութի ներմուծման համար նախատեսված պոլիմերային հարմարանքներ, որոնք համեմատաբար երկար ժամանակահատվածի ընթացքում ապահովում են դեղանյութերի վերահսկվող արտահոսք՝ ներհեշտոցային ներցայտման եղանակով։ Օղը տեղադրվում է հեշտոցում և ապահովում է բեղմնականխում։ Օղը հեշտոցում տեղադրելուց հետո՝ երեք շաբաթվա ընթացքում դանդաղորեն կնոջ օրագնիզմ է արտազատում հորմոններ, հիմնականում ներհեշտոցային ներցայտման համար նախատեսված էստրոգեն և/կամ պրոգեստոգեն (հորմոնների խումբ է, որը պարունակում է պրոգեստերոն)։ Այս հորմոնները կանխում են ձվազատումը և խտացնում արգանդի պարանոցի լորձը՝ ստեղծելով պատնեշ, ինչը խոչընդոտում է ձվաբջջի սպերմատոզոիդով բեղմնավորվելուն։ Երեք շաբաթ շարունակաբար կրելու, այնուհետ մեկ շաբաթ դադարի դեպքում յուրաքանչյուր հեշտոցային օղ ապահովում է մեկ ամսվա բեղմնականխում։

Նուվարինգ

Ներկայում հասանելի են հեշտոցային օղի մի քանի տեսակներ, այդ թվում՝ Նուվարինգը, որը հորմոնների ցածր չափաբաժին պարունակող բեղմնականխիչ հեշտոցային օղ է, (պատրաստվում է պոլիվինիլացետատից)։ Այն արտազատում է էտոնոգէստրել (պրոգեստին) և էթինիլէստրադիոլ (էստրոգեն)։ Միջոցը գրանցված է նաև Հայաստանում։

Օգտագործման եղանակներ խմբագրել

Հեշտոցային օղի տեղադրումն ու հեռացումը դժվար չէ։ Հեշտոցի պատերը պահում են օղը իր տեղում։ Թեպետ հեշտոցում օղի ճիշտ տեղադրությունն էական չէ միջոցի ազդեցության արդյունավետության տեսանկյունից, այն հիմնականում տեղադրվում է արգանդի պարանոցին կից։ Սեռական ակտի ընթացքում, որպես կանոն, օղը մնում է հեշտոցում և հիմնականում չի խանգարում ու չի պատճառում որևէ անհարմարություն զույգերին։ Շատ դեպքերում զուգընկերները չեն զգում օղի առկայությունը։ Օղը կարելի է հեռացնել սեռական հարաբերություն սկսելուց առաջ, սակայն, Նուվարինգ բեղմնականխիչ միջոցից օգտվելու դեմքում, այն կարելի է հեռացնել միայն 1-3 ժամով ՝ բեղմնականխման ազդեցությունը պահպանելու նպատակով[1]։ Նուվարինգը տեղադրվում է հեշտոցում 3 շաբաթ, որից հետո այն դուրս է բերվում մեկ շաբաթով դաշտան տեղի ունենալու համար։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. «FAQs on nuvaring.com». Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ հուլիսի 6-ին. Վերցված է 2016 թ․ հունվարի 16-ին.

Արտաքին հղումներ խմբագրել