Հեշտոց (լատին․՝ vagina, հունարեն՝ κόλπος), կնոջ փոքր կոնքում տեղադրված մկանային խողովակ, երկարությունը՝ 8-10 սմ։ Հեշտոցը արգանդը միացնում է արտաքին սեռական օրգաններին։ Արգանդի վզիկին կից մասերը կոչվում են հեշտոցի կամարներ։ Հեշտոցի առջևում գտնվում են միզածորաններն ու միզապարկը, ետևում՝ ուղիղ աղիքը։

Հեշտոց
Ամոթույք
1: ցայլք, 2։ ծլիկ, 3։ սեռական փոքր շուրթեր, 4։ միզուկի մուտք, 5։ հեշտոցի մուտք, 6։ շեք, 7։ հետանցք
Տեսակօրգանի տիպ և անատոմիական կառուցվածքների դաս
Ենթադասsubdivision of oviduct?, organ with organ cavity?[1] և անհատական ​​անատոմիական կառուցվածք
Մասն էԻգական սեռական համակարգ և ամոթույք
Անատոմիական տեղայնացումկոնքի խոռոչ[2]
Զարկերակuterine artery?
Երակvaginal venous plexus?
Ավշային հանգույցներքին զստային ավշահանգույց
Լիմֆատիկ դրենաժներքին զստային ավշահանգույց
Անատոմիական
կառուցվածքի զարգացում
vagina development?
Միանում էexternal orifice of uterus?
Անվանված էscabbard?, նավ, Կանացիություն և արգանդ
MeSHA05.360.319.779
Foundational Model of Anatomy19949
Terminologia Anatomica 98A09.1.04.001
Նկարագրված էԳրեյի անատոմիա (20-րդ հրատարակություն)[3], Հայկական սովետական հանրագիտարան, «Օտտո» գիտական հանրագիտարան և Մեյերի հանրագիտարանային բառարան (1888–1889)
 Vaginas Վիքիպահեստում

Հեշտոցի պատերը կազմված են տափակ էպիթելային հյուսվածքի, մկանային հյուսվածքի և շարակցահյուսվածքի շերտերից։ Ներսից ծածկված է լորձաթաղանթով, որն առաջացնում է լայնական ծալքեր։ Վերջիններիս շնորհիվ հեշտոցը կարող է բավականաչափ ձգվել և ծննդաբերության ընթացքում նպաստել պտղի անցմանը։

Ծանոթագրություններ խմբագրել

Արտաքին հղումներ խմբագրել


Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից։  
 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Հեշտոց» հոդվածին։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 6, էջ 355