Հենրիկ Մելիքյան

հայ պատմաբան
Վիքիպեդիայում կան հոդվածներ Մելիքյան ազգանունով այլ մարդկանց մասին։

Հենրիկ Սասունիկի Մելիքյան (հունվարի 5, 1926(1926-01-05)[1], Մոլլա-Գյոկչա, Ալեքսանդրապոլի գավառ, Հայկական ԽՍՀ, ԱԽՖՍՀ, ԽՍՀՄ[1] - նոյեմբերի 2, 2004(2004-11-02), Երևան, Հայաստան), հայ խորհրդային պատմաբան։ Պատմական գիտությունների դոկտոր (1972 թվական), պրոֆեսոր (1973 թվական)։

Հենրիկ Մելիքյան
Ծնվել էհունվարի 5, 1926(1926-01-05)[1]
Մոլլա-Գյոկչա, Ալեքսանդրապոլի գավառ, Հայկական ԽՍՀ, ԱԽՖՍՀ, ԽՍՀՄ[1]
Մահացել էնոյեմբերի 2, 2004(2004-11-02) (78 տարեկան)
Երևան, Հայաստան
Քաղաքացիություն ԽՍՀՄ և  Հայաստան
Ազգությունհայ
Մասնագիտությունպատմաբան և համալսարանի դասախոս
Հաստատություն(ներ)Երևանի պետական համալսարան[1] և Հայկական պետական մանկավարժական համալսարան[1]
Ալմա մատերԵՊՀ պատմության ֆակուլտետ (1948)[1]
Կոչումպրոֆեսոր[1]
Գիտական աստիճանպատմական գիտությունների դոկտոր[1] (1972)
Տիրապետում է լեզուներինհայերեն
Պարգևներ
«Պատվո նշան» շքանշան
ԿուսակցությունԽՄԿԿ[1]

Կենսագրություն խմբագրել

Ավարտել է Երևանի համալսարանի պատմության ֆակուլտետը (1948 թվական)։ 1948-1949 թվականներին աշխատել է ՀԼԿԵՄ Կենտկոմի ապարատում։ 1949-1971 թվականներին դասախոսել է Երևանի համալսարանում և Կոմիտասի անվան կոնսերվատորիայում, 1969-1971 թվականներին եղել է ՀԿԿ Երևանի քաղկոմի գիտության և ուսումնական հաստատությունների բաժնի վարիչ, 1971-1980 թվականներին՝ Խաչատուր Աբովյանի անվան հայկական մանկավարժական ինստիտուտի գիտական աշխատանքների գծով պրոռեկտորը։ 1980 թվականից եղել է ՄԼԻ-ում ավագ գիտաշխատող[2]։ Զբաղվել է Հայաստանի և Հարավային Կովկասի բոլշևիկյան կազմակերպությունների ու հեղափոխական շարժումների պատմության հարցերով[3]։

Անդամակցություն խմբագրել

  • Հումանիտար գիտությունների միջազգային ակադեմիայի անդամ (Մոսկվա, 1998)

Պարգևներ խմբագրել

Պարգևատրվել է «Պատվո» շքանշանով։

Երկեր խմբագրել

  • Октябрьская революция и Кавказская Армия, Ереван : Айастан, 1989 . 426 с.
  • Սոցիալիստական հեղափոխության ուղիներում, Երևան։ Հայաստան, 1984, 310 էջ։
  • Հոկտեմբերյան հեղափոխությունը և կովկասյան բանակը, Երևան։ Հայաստան, 1970, 616 էջ։
  • Ազնվության մասին, Երևան։ Հայպետհրատ, 1963, 93 էջ։
  • Մարքսիստական կազմակերպությունները և ռևոլյուցիոն շարժումները Լոռում, Երևան։ Հայպետհրատ, 1957, 230 էջ։
  • Հեղափոխական շարժումները կովկասյան բանակում, Երևան։ Հայաստան, 1975, 354 էջ։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,00 1,01 1,02 1,03 1,04 1,05 1,06 1,07 1,08 1,09 1,10 Հայկական սովետական հանրագիտարան (հայ.)Երևան: 1981. — հատոր 7. — էջ 388—389.
  2. «Ով ով է։ Հայեր» հանրագիտարան, հատոր առաջին, գլխավոր խմբագիր՝ Հովաննես Այվազյան, Հայկական հանրագիտարան հրատարակչություն, Երևան, 2007։.
  3. «ՀԱԱՀ -ի գիտական գրադարան քարտարան, Մելիքյան, Հենրիկ Սասունիկի». koha.anau.am. Վերցված է 2019 թ․ հունվարի 5-ին.(չաշխատող հղում)
 Վիքիդարանն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Հենրիկ Մելիքյան» հոդվածին։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 7, էջ 388