Հենրիկ Մամիկոնյան

հայ տնտեսագետ
Վիքիպեդիայում կան հոդվածներ Մամիկոնյան ազգանունով այլ մարդկանց մասին։

Հենրիկ Մկրտչի Մամիկոնյան (հուլիսի 2, 1935(1935-07-02), Լենինական, Հայկական ԽՍՀ, ԱԽՖՍՀ, ԽՍՀՄ), հայ տնտեսագետ։ Տնտեսագիտության դոկտոր (1998), պրոֆեսոր (2000): ՀԳԳԱ թղթակից անդամ (1999):

Հենրիկ Մամիկոնյան
Ծնվել էհուլիսի 2, 1935(1935-07-02) (88 տարեկան)
ԾննդավայրԼենինական, Հայկական ԽՍՀ, ԱԽՖՍՀ, ԽՍՀՄ
Քաղաքացիություն ԽՍՀՄ և  Հայաստան
ԿրթությունԵրևանի անասնաբուծական-անասնաբուժական ինստիտուտ (1959)
Կոչումպրոֆեսոր
Գիտական աստիճանտնտեսագիտության դոկտոր (1998)
Մասնագիտությունտնտեսագետ

Կենսագրություն խմբագրել

Հենրիկ Մամիկոնյանը ծնվել է 1935 թվականի հուլիսի 2-ին, Լենինական այժմ՝ Գյումրի) քաղաքում։ 1959 թվականին ավարտել է Երևանի անասնաբուծական-անասնաբուժական ինստիտուտը։ 1959-1960 թվականներին սովորել է Երևանի անասնաբուծական-անասնաբուժական ինստիտուտի ասպիրանտուրայում, 1966 թվականից եղել է ՀՀ պետպլան գիտահետազոտական ինստիտուտի կրտսեր գիտական աշխատող, ավագ գիտական աշխատող, բաժնի վարիչ, 1979 թվականից՝ Տնտեսագիտության հետազոտությունների ինստիտուտի բաժնի վարիչ, 1975-1980 թվականներին «Հայպետհողշին» նախագծային ինստիտուտում բաժնի վարիչ, 1998 թվականից, միաժամանակ՝ Հայաստանի պետական ագրարային համալսարանի պրոֆեսոր[1]։ 1996 թվականին աշխատել է ՀԱԱՀ ԱՊՀ էկոնոմիկայի ամբիոնում որպես դոցենտ, պրոֆեսոր, խորհրդատու պրոֆեսոր։ 2002-2005 թվականներին Հայաստանի ազգային ակադեմիայում մասնակցել է գիտական ուսումնասիրությունների։

Մամիկոնյանի ղեկավարությամբ մշակվել են ՀՀ գյուղատնտեսական արտադրողական ուժերի զարգացման և տեղաբաշխման հայեցակարգեր ու սխեմաներ։ Աշխատանքները վերաբերում են ՀՀ գյուղատնտեսության արտադրության զարգացման և արդյունաբերության բարձրացման խնդիրներին։ Հեղինակ է 82 գիտական աշխատությունների (որոնցից՝ 3 գիրք, 1-ը դասախոսությունների շարք)։

Երկեր խմբագրել

  • ՀՀ գյուղատնտեսական արտադրության զարգացման հիմնախնդիրները / Հ. Մ. Մամիկոնյան, Խմբագիր.՝ Ա. Թամրազյան, Երևան, Ա. հ, 1997[2]։
  • Արտադրության համակենտրոնացման դերը անասնապահական մթերքների ավելացման գործում։ (Խարկովի և Բելգորոդի մարզերի օրինակով) / Հ. Մ. Մամիկոնյան, ՀՍՍՀ «Գիտելիք» ընկերություն, Երևան, Հայաստան, 1971[3]։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. Ով ով է. Հայեր. Կենսագրական հանրագիտարան, հատոր երկրորդ, Երևան, 2007, էջ 25։
  2. Մամիկոնյան, Հենրիկ Մկրտիչի (1997). Թամրազյան, Ա (ed.). ՀՀ գյուղատնտեսական արտադրության զարգացման հիմնախնդիրները. Երևան: Ա. հ.
  3. Մամիկոնյան, Հենրիկ Մկրտիչի (1971). Արտադրության համակենտրոնացման դերը անասնապահական մթերքների ավելացման գործում։ Խարկովի և Բելգորոդի մարզերի օրինակով. ՀՍՍՀ "Գիտելիք" ընկերություն. Երևան: Հայաստան.