Հարություն Կիրակոսյան

հայ մանկավարժ
Վիքիպեդիայում կան հոդվածներ Կիրակոսյան ազգանունով այլ մարդկանց մասին։

Հարություն Գրիգորի Կիրակոսյան (1913, Այգաբաց, Ալեքսանդրապոլի գավառ, Երևանի նահանգ, Կովկասի փոխարքայություն, Ռուսական կայսրություն - անհայտ), հայ մանկավարժ։ ՀԽՍՀ վաստակավոր մանկավարժ (1965): ԽՄԿԿ անդամ (1940): Երկրորդ համաշխարհային պատերազմի Արևելյան ռազմաճակատի («Հայրենական մեծ պատերազմ», 1941-1945) մասնակից։

Հարություն Կիրակոսյան
Ծնվել է1913
ԾննդավայրԱյգաբաց, Ալեքսանդրապոլի գավառ, Երևանի նահանգ, Կովկասի փոխարքայություն, Ռուսական կայսրություն
Մահացել էանհայտ
Քաղաքացիություն Ռուսական կայսրություն և  ԽՍՀՄ
ԿրթությունՀայկական պետական մանկավարժական համալսարան
Մասնագիտությունմանկավարժ
ԿուսակցությունԽՄԿԿ
Պարգևներ և
մրցանակներ

Կենսագրություն խմբագրել

Հարություն Կիրակոսյանը ծնվել է 1913 թվականին, Ախուրյանի շրջանի Այգաբաց գյուղում, չքավոր գյուղացու ընտանիքում։ 1933 թվականին ավարտել է Լենինականի մանկավարժական տեխնիկումը։ 1933-1942 թվականներին եղել է ուսուցիչ, եղել է Արթիկի, Անիի, Կիրովականի շրջանների դպրոցների տնօրեն։ Միաժամանակ սովորել և ավարտել է Երևանի հեռակա մանկավարժական ինստիտուտի պատմության ֆակուլտետը։ 1940 թվականին ընդունվել է ԽՄԿԿ շարքերը[1]։

1942 թվականի ապրիլին մեկնել է բանակ, ծառայել է 208-րդ հրաձգային դիվիզիայի 662-րդ հրետանային գնդում, ընտրվել դիվիզիոնի կուսկազմակերպության քարտուղար, մասնակցել Կովկասի պաշտպանության, ապա՝ Մոզդոկի և այլ քաղաքների ազատագրման մարտերին, ինչպես նաև Արևելյան Պրուսիայում։ Պարգևատրվել է Կարմիր աստղի շքանշանով, «Կովկասի պաշտպանության համար», «Քյոնիգսբերգի գրավման համար» և ուրիշ մեդալներով[1]։

1945 թվականին, զորացրվելով բանակից, Հարությունն աշխատանքի է անցել ՀԿԿ Ախուրյանի շրջկոմում, այնուհետև ավարտել է ՀԿԿ Կենտկոմին կից կուսակցական երկամյա դպրոցը, աշխատել է ՀԿԿ Ամասիայի, Կոտայքի շրջկոմներում։ Հարությունը երկար տարիներ գլխավորել է Արտաշատի շրջանի Մխչյան գյուղի միջնակարգ դպրոցի աշխատանքները[1]։

Մանկավարժական երկարամյա և ակտիվ աշխատանքի համար Կիրակոսյանը 1965 թվականին արժանացել է հանրապետության վաստակավոր ուսուցչի պատվավոր կոչման[1]։

Պարգևներ խմբագրել

  • ՀԽՍՀ վաստակավոր մանկավարժ (1965)
  • Կարմիր աստղի շքանշան
  • «Կովկասի պաշտպանության համար» մեդալ
  • «Քյոնիգսբերգի գրավման համար» մեդալ

Ծանոթագրություններ խմբագրել