Հավերի համար ակնոցներ, կամ հավերի ակնոցներ[1], փոքր ակնոցներ, որոնց ստեղծելու նպատակը կանիբալիզմի և մյուս հավերին կտցահարելու կանխումն էր։ Ակնոցների տեսակներից մեկն ուներ վարդագույն ապակի, քանի որ այս գույնն օգնում էր տարբերել այլ հավերի վրա առկա արյան հետքերը, որը կարող էր պակասեցնել ոչ նորմալ, վնասատու վարքագծի հակումը։ Այս ակնոցներն արտադրվել են մեծ քանակներով և 20-րդ դարի սկզբում արագ սպառվել են[2][3]։

Սփիրիթ Լեյք Բիքըն ամսագրի 1911 թվականի գրություն հավերի ակնոցների մասին

Նկարագրություն և նպատակ խմբագրել

Հավերի ակնոցները հաճախ պատրաստվում էին ցելյուլոիդից կամ ալյումինից[4], ունեին 2 օվալ պանելներ, որոնք համապատասխանում էին հավի կտուցի վերին մասի եզրագծերին։ Քթանցքերի միջով քորոցանման ձողով ամրացումն ապահովում էր ակնոցների ֆիքսացիան[1]։ Հավերի գլխի տարբեր չափերով պայմանավորված՝ ակնոցներն արտադրվում էին մի քանի դիզայնով։ Որոշները կապվում էին ժապավենով, որոշերը՝ քթանցքերի մեջ ֆիքսվող փոքրիկ կեռիկներով, իսկ որոշ տեսակներ փոքր քորոցների միջոցով ֆիքսվում էին սեպոսկրին[5]։ Վերջին տարբերակի ինվազիվ լինելու կապակցությամբ որոշ երկրներում այս միջամտությունը համարվում էր անօրինական։

Ակնոցների շատ տեսակներ ամբողջությամբ կամ կիսաթափանցիկ էին, սակայն կարելի էր հանդիպել նաև կարմիր կամ վարդագույն ապակիներով ստեղծված ակնոցներ։ Դիզայնի այլ տեսակներից առկա էին նաև կուրացնողները, որոնք պատրաստվում էին անթափանց ապակուց և ամբողջությամբ կանխում էին տեսողությունը[1][6]։ Ակնոցների ստեղծման նպատակը հավերի կանիբալիզմի, ագրեսիվ կտցահարման և փետրապոկման կանխումն էր։

Հավերի ակնոցները կտուցների հատման այլընտրանք էին, ինչն իրենից ներկայացնում է սառը կամ տաք դանակով կտուցի մեկ երրորդի հատումը ճուտիկների կյանքի առաջին օրերին։ Սա արդյունավետ է կտցահարման դեպքում, սակայն գործողությունից հարուցված ցավը բացասաբար է անդրադառնում հավերի բարեկեցության վրա[6][7][8][9][10]։

Կարմիր ապակիներով ակնոցներ խմբագրել

Կարմիր ապակիներով ակնոցների օգտագործումն արդյունվետ է եղել կտցահարման ժամանակ, քանի որ կարմիր գույնն օգնում էր տարբերակել հավի մարմնի վրա առկա արյունը[6]։ Ըստ Հնդկական հայտնի ամսագրի 1953 թվականի հոդվածի՝ «մուգ վարդագույն ապակիներով ակնոցները կանիբալ հավերի համար անհնար էր դարձնում այլ հավերի վրայի արյան հետքեր տեսնելը, սակայն դրան հակառակ, սա նաև խանգարում էր հավերին՝ նկատել գետնի վրա առկա սննդի հատիկները»[11]։

Վարդագույն ապակիով ակնոցներ արտադրող Էլմեր Հաասը, որի պապը հավերի լարային վանդակների ստեղծողն էր[12], պատմում էր․ «Ես հավատում էի, որ վարդագույն ապակիներով ակնոցների՝ արյունը քողարկող էֆեկտը միֆ է, սակայն ընկերությունը շարունակում էր արտադրել այդ գույնի ակնոցները, քանի որ հավերի տերերի շրջանում դրանք մեծ տարածում էին գտել։ Հավերը գույներ չեն տեսնում»[12]։ Փաստացի, հավերը, ինչպես և այլ թռչուններ, ունեն լավ գունային տեսողություն[13]։ Ընկերությունը 1939 թվականին իր արտադրությունում ավելացրել է վարդագույն ապակիներով ակնոցների արտադրությունը Anti-Pix անվան տակ[14]։ Ակնոցների այս տարբերակն ուներ ավելի բարդ կառուցվածք, քան մնացած ակնոցները, քանի որ կարմիր ապակին ֆիքսված էր ակնոցի միայն վերին հատվածի շրջանակին, ինչը նշանակում էր, որ սնման համար գլուխը կախելիս ապակին ճոճվում էր և հավն անարգել տեսնում էր գետինը, իսկ գլուխը բարձրացնելիս ապակին վերադառնում էր հին դիրքին և վերադարձնում կարմի գույնով տեսողությունը[15]։

Վարդագույն ապակիով ակնոցները սովորական ակնոցների համեմատ ավելի լավ արդյունք էին ցույց տալիս նաև հավերի կանիբալիզմի հարցում[16]։

Պատմություն խմբագրել

 
1903 թվականին Էնդրյու Ջեքսոնի կողմից ներկայացված արտոնագրի օրինակ

Հավերի ակնոցների առաջին տեսակներն արտադրվել են 1903 թվականին Թենեսիում՝ Էնդրյու Ջեքսոնի կողմից, որպես հավերի աչքերը պաշտօանող միջոց[17]։ Միացյալ Նահանգներում դրանք հասանելի էին նաև փոստային առաքման միջոցով կամ հավերի կեր վաճառող խանութներում՝ ընդամենը մի քանի ցենտով[18]։ Ներկայումս այս ակնոցները չեն արտադրվում և հանդիսանում են կոլեկցիոներների հավաքածուի պահանջված տարրեր[5]։

Հավերի ակնոցների օգտագործում դիտվել է մինչև 1973 թվականը։ Ըստ Դը Հոուք Այ ամսագրի ֆերմերը իր 8000 հավերի համար ձեռք էր բերել վարդագույն ապակիով ակնոցներ[19]։ Ակնոցների հեղինակներից մեկն առաջարկել է ակնոցները պարտադիր դարձնել բոլոր հավերի համար, սակայն նրա առաջարկությունը հաջողության չի հասել[20]։

Հասարակության ընկալումներ խմբագրել

1955 թվականի հունվարի 16-ին CBS-ի հայտնի What's My Line? հաղորդաշարի հյուրն էր Բրուքլինի Ազգային գլուղատնտեսական սարքավորումների ընկերությանս ներկայացուցիչ Սեմ Նեդլերը[21]։ Շոուն գուշակության ֆորմատով էր[22]։ Շոուի ընթացքում մասնակիցները գուշակում էին մեկը մյուսի փաստերի իրողությունը և ոչ ոք չէր հավատացել պարոն Նեդլերի՝ 2-3 միլիոն օրինակ ակնոցների վաճառքի մասին փաստին[23]։ Շոոի տնօրեն Ֆրենքլին Հելերը ասել է, որ սա շոուի 8 տարվա գոյության ընթացքում հանդիպած ամենաանհավանական փաստն է եղել[24]։

Նշումներ խմբագրել

  1. ^ Որոշ երկրներում այն դիզայնների օգտագործումը, որը ենթադրում է քթի միջնապատի վնասում, արգելված է[25]։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 1,2 «Ask Anne & Nan: Eyeglasses For Chickens» (Fee required). The Indiana Gazette. 1999 թ․ հունվարի 22. էջ 9.(չաշխատող հղում)
  2. Gold, Anita (1986 թ․ հուլիսի 18). «Blinders Make A Spectacle For Chicken-hearted Collectors». Chicago Tribune.
  3. «Lee's Summit Historical Society Museum Glasses for Chickens Unity Village». Freepages.history.rootsweb.ancestry.com. Վերցված է 2011 թ․ դեկտեմբերի 6-ին.
  4. «Ask the Gazette» (Fee required). Charleston Gazette. 1944 թ․ օգոստոսի 11. էջ 6.
  5. 5,0 5,1 «Company History». Nationalband.com. Վերցված է 2011 թ․ դեկտեմբերի 6-ին.
  6. 6,0 6,1 6,2 Helsel, Marge (1980 թ․ դեկտեմբերի 17). «Old Chicks Learn New Tricks» (Fee required). Altoona Mirror. էջ 8.(չաշխատող հղում)
  7. Gentle, M.J.; Hughes, B.O.; Hubrecht, R.C. (1982). «The effect of beak-trimming on food-intake, feeding behaviour and body weight in adult hens». Applied Animal Ethology. 8 (1–2): 147–157. doi:10.1016/0304-3762(82)90140-7.
  8. Duncan, I.J.H.; Slee, G.S.; Seawright, E.; Breward, J. (1989). «Behavioural consequences of partial beak amputation (beak trimming) in poultry». British Poultry Science. 30 (3): 479–488. doi:10.1080/00071668908417172. PMID 2684349.
  9. Gentle, M.J.; Hunter, L.N.; Waddington, D. (1991). «The onset of pain related behaviours following partial beak amputation in the chicken». Neuroscience Letters. 128 (1): 113–116. doi:10.1016/0304-3940(91)90772-l. PMID 1922938. S2CID 37075517.
  10. Gentle, M.J.; Hughes, B.O.; Fox, A.; Waddington, D. (1997). «Behavioural and anatomical consequences of two beak trimming methods in 1- and 10-d-old domestic chicks». British Poultry Science. 38 (5): 453–463. doi:10.1080/00071669708418022. PMID 9510987.
  11. Nussbaum, Lowel (1953 թ․ հունիսի 25). «Sunglasses for Chicken Purchased Here» (Fee required). National Road Traveler. էջ 5.(չաշխատող հղում)
  12. 12,0 12,1 «Fireplug Dog Tags Hit Dust» (Fee required). Journal News. 1977 թ․ մայիսի 15. էջ A-2.
  13. D. Osorio; M. Vorobyev; C. D. Jones (1999 թ․ հոկտեմբերի 13). «Colour vision of domestic chicks» (PDF). The Journal of Experimental Biology. 202 (Pt 21): 2951–9. doi:10.1242/jeb.202.21.2951. PMID 10518476.
  14. «Advertisement: Glasses for Chickens?». National Band & Tag Company. Արխիվացված է օրիգինալից 2011 թ․ նոյեմբերի 26-ին. Վերցված է 2011 թ․ դեկտեմբերի 13-ին.
  15. «Like glasses for chickens». The Natural Poultry Farming Guide. Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ մարտի 4-ին. Վերցված է 2014 թ․ հունիսի 26-ին.
  16. Levine, S. (1989 թ․ նոյեմբերի 23). «He sees fortune in chicken contact lens». Chicago Tribune. Վերցված է 2017 թ․ օգոստոսի 8-ին.
  17. U.S. patent 730,918, Application: December 10, 1902; issued: June 16, 1903.
  18. Fun with science: 46 entertaining demonstrations, George Barr, p.132
  19. «Chicken Specs Prevent Pecks» (Fee required). The Hawk-Eye. 1973 թ․ նոյեմբերի 21. էջ 24.(չաշխատող հղում)«Glasses offers». Facebook.
  20. «Invents Goat That Bucks». The Spokane Chronicle. 1910 թ․ հունիսի 22. էջ 20.
  21. «Overview of What's My Line? episode #241». tv.com (CBS Interactive). Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ հուլիսի 28-ին. Վերցված է 2011 թ․ նոյեմբերի 17-ին.
  22. Masterman, Len (1987). Television Mythologies: Stars, Shows and Signs. Routledge. էջ 21. ISBN 978-0-203-99443-6.
  23. What's My Line?. Season 6. Սերիա 20. January 16, 1955. CBS.
  24. Mercer, Charles (1958 թ․ մարտի 16). «TV Panel Bares Gamut of Jobs» (Fee required). Big Spring Daily Herald. էջ 5–D.(չաշխատող հղում)
  25. Department of Environment, Food & Rural Affairs (2002 թ․ հուլիս). «Mutilations» (PDF). Codes of Recommendations for the Welfare of Livestock: Laying Hens: 21.

Արտաքին հղումներ խմբագրել