Վարքագծի գենետիկա կամ հոգեգենետիկա, ուսումնասիրում է ժառանգական գործոնների և միջավայրի փոխազդեցության դերը հոգեբանական և հոգեֆիզիոլոգիական հատկանիշների ձևավովորման մեջ[1]։ Սահմանակից է էթիոլոգիային՝ կենդանիների հոգեգենետիկային, սակայն ի տարբերություն էթիոլոգիայի, վարքագծի գենետիկայի առարկան ոչ այնքան էվոլյուցիոն հայեցակետերն են, որքան կոնկրետ տեսակների սահմաններում ժառանգվող վարքագծի փոփոխությունները և հատկապես վարքագծի ժառանգման երևույթը։

Հոգեգենետիկա (հունգ.՝ psychе — հոգի և genesis — ծագում), գիտություն է ժառանգականության և հոգեբանական ժառանգական փոփոխականության ու հոգեֆիզիոլոգիական հատկությունների մասին, որն առաջացել է հոգեբանության և գենետիկայի միավորումից։

Առօրյա կյանքում ընդունված է ընտանեկան բնավորության գծերին վերագրել ժառանգելիության բնույթ, օրինակ՝ կենդանիների վարքագծի նկարագրություններում աշխատունակությունը, ագրեսիվությունը և այլն։ Սակայն, այժմ վստահաբար կարելի է խոսել միայն նյարդային համակարգի ֆիզիոլոգիական և հավանաբար, ձևաբանական բնութագրերի ժառանգման մասին, ինչպիսիք են հուզականությունը, ուղեղի միկրոկառուցվածքը, կայունությունը և այլն (կամ ըստ Pavlov-ի[2], ուժը, շարժունակությունը, հավասարակշռությունը ոչ խիստ համապատասխանությամբ)։

Վարքագծի գենետիկան ըստ էության բաժանված է երկու ուղղությունների ՝ տեսական, որն ուսումնասիրում է վարքագծի ժառանգման մեխանիզմներն ու սկզբունքները և գործնական, որը հիմնականում փորձնականորեն ուսումնաիրում է որոշակի վարքագծային հատկությունների փաստացի փոխանցումը։ Վարքագծի տեսական գենետիկայում առավել հայտնի են Լ․Վ․Կրուշինսկու[3] և հեղինակների[4], իսկ գործնական գենետիկայում ՝ նովոսիբիրսկցի կենսաբանների աղվեսների ընտելացման աշխատանքները[5] , որոնք սկսվել են 1959 թվականին սովետական գենետիկ Դմիտրի Բելյաևի կողմից։ Աշխատանքի նպատակն էր շների վարքագծին նման վարքագծով աղվեսների ստացումը։ Ենթադրվում էր, որ վերջիններս ունենալու են առավել սոցիալական՝ ուրախ և բարեկամական վարքագիծ ինչպես այլ առանձնյակների հետ, այնպես էլ մարդկանց հետ։ Չնայած այն բանին, որ սելեկցիան տարվում էր միայն ըստ վարքագծի, նկատվեցին և աղվեսների արտաքինի փոփոխություններ։ Արդյունքում արձանագրվեցին ընտելացված աղվեսների մորթու գունավորման փոփոխություններ, հանդիպում էին ոլորված պոչերով և կախ ականջներով աղվեսներ։

Այլ օրինակ կարող է ծառայել շան և շնագայլի (ռուս.՝ Собака Сулимова) շան և գայլի (ռուս.՝ Волкособ) հիբրիդի ստացումը, այս աշխատանքները սկսվել են Կ․ Տ․ Սուլիկովի կողմից։ Սակայն այս աշխատանքներում միակ հաջողությունը կարելի է համարել փորձակենդանիների սերունդը[6]։ Նշված փորձերը վերարտադրել չի հաջողվել։

Միավորվելով նեյրոֆիզիոլոգիայի և նեյրոանատոմիայի հետ վարքագծի գենետիկան ձեռք է բերում նոր հեռանկարներ։

Գրականություն խմբագրել

  • Равич-Щербо И. В. и др. Психогенетика, Учебник/И. В. Равич-Щербо, Т. М. Марютина, Е. Л. Григоренко. Под ред. И. В. Равич-Щербо —М.; Аспект Пресс, 2000,- 447 с.

Ծանոթագրություններ խմբագրել

  1. «Психогенетика — Равич-Щербо И.В. — быстро скачать». www.klex.ru. Վերցված է 2018 թ․ հունիսի 28-ին.
  2. Типы высшей нервной деятельности
  3. Крушинский Л. В. Эволюционно-генетические аспекты поведения. — Москва: Наука, 1991.
  4. Крушинский Л. В., Зорина З. А., Полетаева Л. И., Романова Л. П. Введение в этологию и генетику поведения. — Москва, 1983.
  5. Новосибирские лисята: одомашнивание от слова «дом» — YouTube
  6. Самое серьезное, что удалось найти: http://cobaki.ru/page.php?id=37 - "Работа по выведению волкособов в Перми"