Հասարակական կազմակերպություններ

Հասարակական կազմակերպություններ (անգլ.՝ Non governmental organizations[1]) , կառավարության ներգրավվածությունից[2] անկախ կազմակերպություններ են և հայտնի են որպես հասարակական կազմակերպություններ կամ ՀԿ-ներ[3][4] ։ Հասարակական կազմակերպությունը կազմակերպությունների ենթախումբ է, որը հիմնադրվել է քաղաքացիների կողմից, ներառում է ակումբներ և միավորումներ, որոնք ապահովում են տարբեր ծառայություններ հասարակական կազմակերպության անդմաների և այլ անձանց համար։ Սովորաբար հասարակական կազմակերպությունները շահույթ չհետապնդող կազմակերպություններ են։ Տարիներ առաջ Միավորված ազգերի կազմակերպությունը սկսեց օգտագործել ՀԿ (հասարակական կազմակերպություն) տերմինը, միչնդեռ այս կազմակերպություններն ինչ-որ կերպ արդեն ձևավորվել էին։ Մի քանիսը, որոնք նախաձեռնվել էին կրոնական և բարեգործական խմբերի կողմից տեղակայված էին հստակ վայրում և աշխատում էին հատուկ համայնքների հետ՝ աղքատության դեմ պայքարելու նպատակով։ Պատերազմը նույնպես խթան հանդիսացավ մի շարք ՀԿ-ների ստեղծվելու համար, որոնք կենտրոնացած էին բժշկական օգնություն ցուցաբերելու, երեխաներին խնամելու և տուժած տարածքներին ահնրաժեշտ պարագաներով ապահովելու ուղղությամբ։ «Ընդդեմ ստրկության հասարակությունը», որը ձևավորվել էր 1839 թվականին, հավանաբար առաջին միջազգային հասարակական կազմակերպությունն է։ Դա ցույց է տալիս, թե ինչպես կարող են մարդիկ հավաքվեն աշխարհի տարբեր ծայրերից` հանուն մեկ պատճառի։

Շատ ՀԿ-ներ ակտիվ են մարդասիրության կամ սոցիալական գիտությունների ոլորտում։ Ուսումնասիրությունները ցույց են տալիս, որ ՀԿ-ներն ունեն հանրային բարձր վստահության աստիճան, որը կարող է նրանց լիազորել արտահայտելու հասարակության մտահոգությունները[5]։ Կախված հասարարակական կազմակերպության տեսակից՝ ՀԿ-ները կարող են աշխատել մի շարք նպատակներ իրականացնելու համար։ Համաձայն Հայաստանի Հանրապետության՝ «Հասարակական կազմակերպությունների մասին օրենքի»՝ ՀԿ-ն Հայաստանի Հանրապետության քաղաքացիների, օտարերկրյա պետությունների քաղաքացիների, քաղաքացիություն չունեցող անձանց (այսուհետ` ֆիզիկական անձ) և (կամ) իրավաբանական անձանց հասարակական միավորում է, որն ունի ոչ առևտրային կազմակերպության կարգավիճակ[6]։ Հասարակական կազմակերպությունը կառավարվում է ընդհանուր հետաքրքրություններ ունեցող մարդկանց կողմից։ ՀԿ-ները կատարում են զանազան ծառայություններ և մարդասիրական գործառույթներ, քաղաքացիների բողոքն են ներկայացնում կառավարությանը, ջատագովում ու մշտադիտարկում են քաղաքականությունները, խրախուսում քաղաքական մասնակցությունը՝ տեղեկատվության տրամադրման միջոցով։

Օրինակ՝ Ռուսաստանն ունի 277 000 հասարակական կազմակերպություներ[7]։ Հնդկաստանը 2009 թվականի տվյալներով ուներ մոտավորապես 2 միլիոն ՀԿ (600 բնակչին մեկ ՀԿ), ավելին, քան երկրի միջնակարագ դպրոցների ու առողջապահական կենտրոնների թիվն է[8][9]։ Հասարակական կազմակերպությունները շատ երկրներում հայտնի են որպես շահույթ չհետապնդող կազմակերպություններ և քաղաքական կուսակցություններն ու առևտրական միությունները երբեմն համարվում են հասարակական կազմակերպություններ[10]։

ՀԿ-ները դասակարգվում են ըստ իրենց ուղղվածության և գործունեության մասշտաբի։ ՀԿ-ների ուղղվածությունը որոշվում է իրենց իրականացրած գործունեությամբ։ Օրինակ՝ կարող են ներառել մարդու իրավունքներ, բնապահպանություն, առողջապահություն կամ զարգացում ոլորտները։ Հասարակական կազմակերպության գործունեության մասշտաբը ցույց է տալիս, թե կազմակերպությունն ինչ մակարդակով է գործում՝ տեղական, տարածաշրջանային, ազգային կամ միջազգային։

Հասարակական կազմակերպությունների դասակարգումն ըստ իրենց ուղղվածության և գործունեության մասշատբի խմբագրել

Ուղղվածություն խմբագրել

  • Բարեգործական՝ ներառում է այն ՀԿ-ներին, որոնք գործում են հանուն անբարենպաստ պայմաններում գտնվող մարդկանց կամ խմբերի կարիքների բավարարման։
  • Ծառայությունների մատուցում՝ ներառում է այն ՀԿ-ներին, որոնք տրամադրում են առողջապահական (ընտանիքի պլանավորումը ներառյալ), կրթական և այլ ծառայություններ։
  • Մասնակցության խթանում՝ ներառում է այն ՀԿ-ներին, որոնք ինքնաֆինանսավորվող ծրագրեր են իրականացնում տեղական ներգրավվածության ուղղվածությամբ՝ կիրառելով այլ գործիքներ ևս։
  • Հզորացում՝ ներառում է այն ՀԿ-ներին, որոնք նպատակ ունեն օգնել աղքատ մարդկանց հասկանալ այն սոցիալական, քաղաքական և տնտեսական գործոնները, որոնք ազդում են իրենց կյանքի վրա, ինչպես նաև բարձրացնել իրազեկվածությունը իրենց կյանքը կառավարելու իրավունքի մասին։ Նմանատիպ ՀԿ-ները առավելագույն կերպով ներգրավում են շահառուներին[11]։

Գործունեության մասշտաբ խմբագրել

  • Համայնքահեն կազմակերպությունները հայտնի նախաձեռնություններ են, որոնք բարձրացնում են քաղաքացիական գիտակցությունը, օգնում են ընկալել իրենց իրավունքի էությունը ինչ-որ ծառայություններից օգտվելիս և ապահովում են այլ ծառայություններ։
  • Մարզային կազմակերպությունները ներառում են տեղական կազմակերպություններ, սոցիալական, էթնիկ կամ կրթական խմբեր և համայնքային կազմակերպություններ։
  • Պետական հասարակական կազմակերպությունները ներառում են պետական մակարդակի կազմակերպություններ, ասոցացիաներ և խմբեր։

Պետական ոչ առևտրային կազմակերպությունը (ՊՈԱԿ) շահույթ ստանալու նպատակ չհետապնդող, իրավաբանական անձի կարգավիճակ ունեցող կազմակերպություն է, որն ստեղծվում է միայն մշակույթի, առողջապահության, սոցիալական, սպորտի, կրթության, գիտության, բնապահպանական եւ ոչ առևտրային այլ բնագավառներում գործունեություն իրականացնելու նպատակով։

  • Ազգային հասարակական կազմակերպությունները ներառում են ազգային կազմակերպություններ և նմանատիպ խմբեր, մի քանիսը կարող են ունենալ մասնաճյուղեր, ինչպես նաև աջակցել տեղական հասարակական կազմակերպություններին։
  • Միջազային հասարակական կազմակերպությունները կարող են ներառել աշխարհիկ կազմակերպություններից (Save the Children/ Փրկենք երեխաներին) մինչև կրոնական կազմակերպություններ։ Նրանք կարող են ֆինանսավորել տեղական ՀԿ-ներին, ինստիտուտներ և ծրագրեր, ինչպես նաև իրականացնել նախագծեր[11]։

Գործունեություն խմբագրել

Համաձայն Համաշխարհային բանկի՝ կան երկու տեսակի ՀԿ-ներ՝ գործառնական և ջատագովության[12]։ Գործառնական ՀԿ-ները կենտրոնացած են զարգացման ծրագրերի վրա, մինչդեռ պաշտպանական ՀԿ-ները խթանում են հստակ շահեր։ Շատ ՀԿ-ներ, մանավանդ մեծ հասարակական կազմակերպությունները, իրականացնում են երկու տիպի գործառույթ՝ չնայած միշտ կա մի դաշտ, որտեղ ավելի կենտրոնացած են։ ՀԿ-ների աշխատանքի ոլորտը կարող է ներառել հրատապ աջակցություն, միջազգային առողջապահական կրթություն, կանանց իրավունքներ, երեխաների իրավունքներ, տնտեսական զարգացում, բնապահպանություն, աղետների նախապատրաստում և այլն։ Օրինակ Օքսֆամը, մտահոգված է աղքատության թեթևացմամբ, կարող է կարիքի մեջ գտնվող մարդկանց ապահովել սարքավորումներով և հմտություններով, որ կարողանան սնունդ և խմելու ջուր ապահովել իրենց համար[13][14]։ Օրինակ «Հանուն հայ զինվորի» հասարակական կազմակերպությունը օժանդակություն է ցուցաբերում առաջնագծի զինվորներին։

Գործառնական խմբագրել

Գործառնական հասարակական կազմակերպությունները ձգտում են փոքր մասշտաբային փոփոխությունների՝ իրականացնելով ուղիղ ծրագրեր՝ տրամադրելով ֆինանսական ռեսուրսներ, նյութեր և կամավորներ, ովքեր իրականացնում են տեղական ծրագրեր։ Նրանք կազմակերպում են մեծամասշտաբ ֆոնդհայթայթման միջոցառումներ և կարող են դիմել պետությանը կամ կազմակերպություններին՝ ծրագիրն իրականացնելու համար դրամաշնորհ ստանալու նպատակոգ։ Գործառնական հասարակական կազմակերպությունները հաճախ ունեն հիերարխիական կառուցվածք։ Նրանց գլխամասերում աշխատում են պրոֆեսիոնալ մասնագետներ, ովքեր պլանավորում են ծրագրերը, ստեղծում բյուջեն, իրականացնում հաշվապահական գործառույթներ, զեկուցում և հաղորդակցվում ծրագրի ոլորտի աշխատողների հետ։ Գործառնական հասարակական կազմակերպությունները կարող են բաժանված լինել օգնության կամ զարգացման կազմակերպությունների, ծառայություների մատուցման կամ մասնակցության, կրոնական կամ աշխարհիկ, հանրային կամ մասնավոր։ Բացի այդ, գործառնական ՀԿ-ները կարող են լինել համայնքահեն, շատերն էլ՝ ազգային կամ միջազգային։ Հասարակական կազմակերպության գործունեության սահմանումը տրվում է ըստ իրականացրած ծրագրերի։

Քարոզարշավային կազմակերպություններ խմբագրել

Քարոզարշավային հասարակական կազմակերպությունները ձգտում են հասնել մեծամասշտաբ փոփոխությունների, որն անուղղակիորեն կազդի քաղաքական համակարգի վրա։ Նրանք ունեն ակտիվ և ներգործող պրոֆեսիոնալ մասնագետների խումբ, ովքեր կարող են ապահովել աջակիցների ոգևորությունն ու տեղեկացվածությունը։ Քարոզարշավային հասարակական կազմակերպությունները պետք է կազմակերպեն և անցկացնեն ցուցադրություններ և միջոցառումներ, որոնք կարտացոլվեն մեդիայում՝ ցույց տալով նրանց գործունեության հիմնական ուղղությունները։ Այդ կազմակերպությունները հաճախ առնչվում են մարդու իրավունքների, մասնավորապես՝ կանանց և երեխաների իրավունքների խնդիրների հետ և նրանց հիմնական նպատակը հատուկ խմբերի պաշտպանությունն է։

Միավորված խմբագրել

Հասարակական կազմակերպությունները կարող են երկու տեսակի գործունեություն իրականացնել։ Գործառնական ՀԿ-ները կարող են օգտագործել քարոզչական տեխնիկա, եթե բախվեն այնպիսի խնդիրների, որոնք կարող են լուծվել քաղաքականության փոփոխությամբ։ Այսպիսի ՀԿ-ները կարող են լինել նաև Քարոզարշավային (ինչպիսիք են իրավապաշտպան կազմակերպությունները), որոնք հաճախ ունենում են ծրագրեր, որոնք միտված են օգնել այն անհատներին, ում պաշտպանում են տվյալ ՀԿ-ները։

Հասարակայնության հետ կապեր խմբագրել

Ոչ պետական կազմակերպությունները կարիք ունեն ունենալ հասարակայնության հետ առողջ կապեր՝ իրենց նպատակակտին հասնելու համար, բացի այդ՝ փորձառու հանրային արշավներ կազմակերպելու, ֆոնդհայթայթումներ իրականացնելու և կառավարության հետ գործ ունենալու համար։ Դրա վերաբերյալ էթիկայի վարքականոնը ստեղծվել է 2002 թվականին «Աշխարհի ոչ պետական կազմակերպությունների ասոցիացիայի» կողմից[15]։

Կառուցվածք խմբագրել

Աշխատակազմ խմբագրել

ՀԿ-ների մի մասն ունի վարձատրվող աշխատակազմ, մյուս մասը հիմնվում է կամավորական սկզբունքի վրա։ Բացի այդ, ՀԿ-ների մի մասը զարգացող երկրներում ունի միջազգային աշխատակազմ, մյուսները հիմնվում են տեղակական աշխատակիցների կամ կամավորների մատուցած ծառայությունների վրա։ Արտասահմանյան աշխատակազմը կարող է բավարարել հովանավորին, որն ուզում է տեսնել, որ նախատեսված ծրագրերն իրականացվում են մի մարդու կողմից, ով ինդուստրացված երկրից է։ Այս աշխատողների (կամավորների) փորձառությունը կարող է անհավասարակշռված լինել հետևյալ գործոններով՝ արտասահմանցի աշխատողների աշխատանքի արժեքն ավելի բարձր է, նրանք չունեն արմատական կապեր տվյալ երկրի հետ և տեղի փորձառությունը կարող է թերարժևորվել[12]։ 1995 թվականի վերջին, «Քընսըրնս վորլդուայն» (միջազգային ՀԿ է, որի ուղղությունն աղքատության վերացումն է) վարձեց 194 արտասահմանցի և 5000 տեղական աշխատակազմ Հայիթիում և Ասիայի ու Աֆրիկայի զարգացող երկրներում։

Ֆինանսավորում խմբագրել

Հասարակական կազմակերպությունները սովորաբար ֆինանսավորվում են նվիրատվությունների միջոցով, բայց որոշ մասը խուսափում է պաշտոնական ֆինանսավորումներից և աշխատում են կամավորական սկզբունքով։ Հասարակական կազմակերպությունները կարող են ունենալ բարեգործական կարգավիճակ, կամ կարող են ազատվել հարկերից իրենց հասարակական նպատակները իրականացնելու համար։ Երկրորդ համաշխարհային պատերազմից հետո հասարակական կազմակերպությունները կարևոր դեր ունեցան միջազգային զարգացման գործում[16], մասնավորապես աղքատության կրճատման ու մարդասիրական օգնության գործում[17]։ Ֆինանսավորման աղբյուրները ներառում են նաև անդամավճարներ, ապրանքների կամ ծառայությունների վաճառք, դրամաշնորհներ միջազգային կազմակերպություններից կամ պետությունից, ինչպես նաև մասնավոր նվիրատվություններ[18]։ Չնայած «ոչ պետական կազմակերպություն» տերմինը ցույց է տալիս անկախություն կառավարությունից՝ մի շարք ՀԿ-ներ կախված են պետակակն ֆինանսավորումից։ Հասարակական կազմակերպության պետական ֆինանսավորումը հակասական է, քանի որ «մարդասիրական միջամտության հիմնական իմաստը հետևյալն էր, որ ՀԿ-ները և քաղաքացիական հասարակությունը իրավունք ունեն և պարտավոր են պատասխանել օգնության և համերաշխության գործողություններով կարիքի մեջ գտնվող կամ ճնշումների ենթարկված մարդկանց»[19]։ Որոշ հասարակական կազմակերպություններ, ինչպիսի «Գրինփիսն» է, չեն ընդունում ֆինանսական միջոցներ կառավարությունից կամ միջկառավարական կազմակերպություններից[20]։

Վերադիր ծախսեր խմբագրել

Վերադիր ծախսը գումարի այն քանակն է, որը ծախսվել է հասարակական կազմակերպության աշխատանքի, քան իրականացրած ծրագրերի վրա[21]։ Դա ներառում է օֆիսային ծախսերը[21] , աշխատավարձերը, բանկային և հաշվապահական ծախսերը։ Հասարակական կազմակերպության ընդհանուր բյուջեի ծախսերի տոկոսը վերադիր ծախսերի նկատմամբ հաճախակի է քննադատվում։ Վերադիր ծախսերի 4 տոկոսից պակասը համարվում է նորմալ[21]։ Համաձայն «Ոչ պետական կազմակերպությունների համաշխարհային ասոցացիայի»՝ ավելին քան 86 տոկոսը պետք է ծախսվի ծրագրերի վրա (վերադիր ծախսերն էլ պետք է 20 տոկոսից պակաս լինեն)[22]։ Քաղաքական ինստիտուտի (Urban institute) և Ստենֆորդ համալսարանի սոցիալական նորարարության կենտրոնի կողմից հրապարակված հետազոտությունը ցույց է տվել, որ գնահատում իրականցնող կազմակերպությունները դրդապատճառներ են ստեղծում ՀԿ-ների համար, որ քողարկեն կամ նվազեցնեն վերադիր ծախսերը, ինչը կարող է կրճատել կազմակերպչական արդյունավետությունը[23][24]։ Այլընտրանքային գնահատում իրականցնող կազմակերպությունը կիրականացներ (որպես լրացում ֆինանսական տվյալներին) կազմակերպության թափանցիկության ու կառավարման քանակական գնահատում հետևյալ քայլերը հաշվի առնելով՝

  • Ծրագրի արդյունավետության գնահատում,
  • Ֆիդբեքի մեխանիզմների գնահատում դոնորների և շահառուների համար,
  • Թույլ տալ գնահատող կազմակերպությանը պատասխանել գնահատմանը։

Մշտադիտարկում եւ վերահսկում խմբագրել

Միավորված ազգերի կազմակերպության 2000 թվականի մարտի զեկույցը բարեփոխումների նախապատվությունների վերաբերյալ դրական վերաբերմունքի արժանացավ ՄԱԿ-ի նախկին գլխավոր քարտուղար Քոֆի Անանի կողմից։ Այն միջազգային մարդասիրական միջամտությունը դիտարկում էր որպես «իրավունք պաշտպանելու համար»[25] քաղաքացիներին էթնիկ զտումներից, ցեղասպանությունից և մարդկության ընդդեմ հանցագործություններից։ Այդ զեկույցից հետո Կանադայի կառավարությունը հիմնադրեց «Պատասխանատվություն պաշտպանելու համար» ծարգիրը՝ ընդգծելով մարդասիրական միջամտության հիմնախնդիրը[26]։

Պատմություն խմբագրել

Միջազգային ոչ պետական կազմակերպությունները թվագրվում են առնվազն 18-րդ դարի վերջին[27][28]։ Նշվում է, որ 1914 թվականին եղել են 1083 հասարակական կազմակերպություններ[29]։ Միջազգային հասարակական կազմակերպությունները կարևոր դերակատարում են ունեցել հակաստրկական և կանանց տառապանքին վերաբերող շարժումներում[30]։ Հասարակական կազմակերպություն տերմինը հայտնի դարձավ 1945 թվականին, երբ ստեղծվեց Միավորված ազգերի կազակերպությունը[31]։ 71-րդ հոդվածի X գլխով սահմանվում էր խորհրդատվական կարգավիճակ այն կազմակերպությունների համար, որոնք ոչ կառավարություն էին, ոչ էլ անդամ պետություններ[32]։ 1950 թվականի փետրվարի 27-ին ՄԱԿ-ի տնտեսական և սոցիալական խորհրդի 288 (X) բանաձևով սահմանվեց միջազգային հասարակական կազմակերպություն որպես «յուրաքանչյուր միջազգային կազմակերպություն, որը չի ստեղծվում միջազգային պայմանագրով»[33][34]։ Իսկ 27-րդ գլխով ճանաչվել է հասարակական կազմակերպությունների և այլ «գլխավոր խմբերի» դերը կայուն զարգացման գործում։ Միջազգային հասարակական կազմակերպությունների աճն ու անկումը համընկնում է ժամանակագրական միջոցառումների հետ՝ աճում են զարգացման ժամանակաշրջանում, նվազում են ճգնաժամերի ժամանակ։ Միավորված ազգերի կազմակերպությունը ոչ պետական կազմակերպություններին տվեց դիտարկողի կարգավիճակ իր գագաթնաժողովների ու հանդիպումների ժամանակ։ Համաձայն ՄԱԿ-ի՝ հասարակական կազմակերպությունը մասնավոր, ոչ պետական կազմակերպություն է, որն անկախ է կառավարության վերահսկողությունից և լոկ քաղաքական կուսակցություն չէ[35]։ Ոչ պետական սեկտորի արագ զարգացումն արևմտյան երկրներում տեղի ունեցավ բարեկեցության վիճակի վերակառուցման արդյունքում։ Այդ գործընթացի գլոբալացում տեղի ունեցավ կոմունիսատական համակարգի անկումից հետո և դա Վաշինգտոնի կոնսենսուսի կարևոր մասն էր[18]։ 20-րդ դարի գլոբալացումը բարձրացրեց ՀԿ-ների կարևորությունը։ Միջազգային պայմանագրերը և կազմակերպությունները, ինչպիսիք են «Առևտրի համաշխարհային կազմակերպությունը», կենտրոնացած էին կապիտալիսատական շահերի վրա։ Այս միտումը հավասարակշռելու համար հասարակական կազմակերպությունները շեշտում են մարդասիրական խնդիրները, օգնությունը զարգացման համար և կայուն զարգացումը։ 5-րդ «Համաշխարհային սոցիալական ֆորում»-ին, որը տեղի էր ունեցել 2005 թվականին Բրազիլիայի Պորտու Ալեգրիում, մասնակցել էին հասարակական կազմակերպությունների ավելի քան 1000 ներկայացուցիչներ[36]։ 1992 թվականի՝ Ռիո դե Ժանեյրոյում տեղի ունեցած «Աշխարհի գագաթնաժողովը», որին մասնակցում էին ավելի քան 2400 ներկայացուցիչեր, եղավ առաջինը, որը ցույց տվեց միջազգային հասարակական կազմակերպությունների ուժը բնապահպանական խնդիիրների և կայուն զարգացման վերաբերյալ[37]։ Հասարակական կազմակերպությունների միջազգային ցանցն ընդլայնվեց։

Օրինական կարգավիճակ խմբագրել

Չնայած հասարակական կազմակերպությունները ենթարկվում են ազգային օրենքներին և պրակտիկային, աշխարհում առանձնանում են հասարակական կազմակերպության 4 խմբեր[38]

  • Մասնավոր կամ կամավորական միություն,
  • Տրեստ, բարեգործություններ և հիմնադրամներ,
  • Շահույթ չհետապնդող ընկերություններ,
  • Կառույցներ, որոնք ձևավորվում են կամ շահույթ չհետապնդող օրենքի տակ կամ որպես հատուկ ՀԿ։

Եվրոպայի Խորհուրդը 1986 թվականին Ստրաստբուրգում նախագծել էր Միջազգային «Հասարակական կազմակերպությունների իրավաբանական անձի ճանաչման մասին եվրոպական կոնվենցիան»՝ ստեղծելով ընդհանուր իրավական հիմք եվրոպական ՀԿ-ների համար։ «Մարդու իրավունքների Եվրոպական կոնվենցիայի» 11-րդ հոդվածը պաշտպանում է միավորվելու իրավունքը, որը հիմնարար է հասարակական կազմակերպությունների համար։

Համաշխարհային ազդեցություն խմբագրել

Ծառայություն տրամադրող հասարակական կազմակերպությունները մատուցում են հանրային ծառայություններ ու ապահովում ապրանքով այն երկրներին, որոնց կառավարությունն անկարող է դա անել սակավ ռեսուրսների պատճառով։ Նրանք կարող են լինել կապալառուներ կամ համագործակցել պետական մարմիններ հետ՝ հանրային ապրանքների գինը նվազեցնելու համար[39]։ Կարողությունների զարգացման ՀԿ-ներն ազդում են մշակույթի, կառուցվածքի, նախագծերի և առօրյա գործողությունների վրա։ Պաշտպանության և հանրային կրթության ոլորտի հասարակական կազմակերպությունները նպատակ ունեն փոխելու վարքը և գաղափարները հաղորդակցման, ուղերձների ձևավորման միջոցով, որ խթանեն հասարակական, քաղաքական և բնապահպանական փոփոխությունները[40]։ Սառը պատերազմի ավարտից ի վեր շատ ՀԿ-ներ են միջազգային ընդլայնման հասել՝ ներգրավված լինելով տեղական և ազգային սոցիալական դիմադրությունների մեջ, նրանք ազդել են զարգացող երկրներում ընտանեկան քաղաքականության փոփոխության վրա[41]։ Մասնագիտացած հասարակական կազմակերպությունները հիմնել են գործընկերական կապեր, ստեղծել են ցանցեր։

Հասարակական կազմակերպությունների միջազգային օր խմբագրել

Հասարակական կազմակերպությունների միջազգային օրը նշվում է ամեն տարի փետրվարի 27-ին։ Առաջին անգամ հասարակական կազմակերպությունների միջազգային օրը մերձբալթյան 12 պետություն հռչակել է 2010 թվականի ապրիլի 17-ին՝ Բալթիկ ծովի ափին գտնվող Լիտվայի մայրաքաղաք Վիլնյուսում տեղի ունեցած ՀԿ-ների 9-րդ ֆորումի 8-րդ գագաթնաժողովի ժամանակ[42]։ ՀԿ-ի համաշխարհային օրն առաջին անգամ պաշտոնապես նշվել է 2014 թվականի փետրվարի 27-ին Ֆինլանդիայի Հելսինկի քաղաքում[43][44][45]։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. Horowitz, Jason (2017 թ․ օգոստոսի 11). «Ship Monitoring Rescues of Migrants Refuses to Be Rescued». The New York Times (ամերիկյան անգլերեն). ISSN 0362-4331. Վերցված է 2019 թ․ նոյեմբերի 22-ին.
  2. «NGO», Macmillan Dictionary
  3. The term NGO is so common and its expansion so rare that all dictionaries have an entry for the abbreviation, but many do not have one for the expansion, or they even explain it by using the abbreviation, e.g. Collins English Dictionary
  4. Claiborne, N (2004). «Presence of social workers in nongovernment organizations». Soc Work. 49 (2): 207–218. doi:10.1093/sw/49.2.207. PMID 15124961.
  5. «The rise and role of NGOs in sustainable development». Iisd.org. Վերցված է 2013 թ․ դեկտեմբերի 24-ին.
  6. «DocumentView». www.arlis.am. Հայաստանի Հանրրապետություն. Վերցված է 2020 թ․ հուլիսի 27-ին.
  7. «Hobbled NGOs wary of Medvedev». Chicago Tribune. 2008 թ․ մայիսի 7. Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ մարտի 4-ին. Վերցված է 2020 թ․ հուլիսի 27-ին.
  8. «India: More NGOs, than schools and health centres». OneWorld.net. 2010 թ․ հուլիսի 7. Արխիվացված է օրիգինալից 2011 թ․ օգոստոսի 25-ին. Վերցված է 2011 թ․ հոկտեմբերի 7-ին.
  9. «First official estimate: An NGO for every 400 people in India». The Indian Express. 2010 թ․ հուլիսի 7.
  10. Vakil, Anna (December 1997). «Confronting the classification problem: Toward a taxonomy of NGOs». World Development. 25 (12): 2057–2070. doi:10.1016/S0305-750X(97)00098-3.
  11. 11,0 11,1 Lawry, Lynn (2009). Guide to Nongovernmental Organizations for the Military (PDF). էջեր 29–30. Արխիվացված է օրիգինալից (PDF) 2013 թ․ հուլիսի 30-ին.
  12. 12,0 12,1 World Bank Criteria defining NGO Արխիվացված Հունիս 21, 2007 Wayback Machine
  13. Lewis, David; Kanji, Nazneen (2009). Non-Governmental Organizations and Development. Oxon: Routledge. էջեր 12–13. ISBN 978-0415454308.
  14. 100 LSE.ac.uk Արխիվացված 2009-10-11 Wayback Machine, Mukasa, Sarah. Are expatriate staff necessary in international development NGOs? A case study of an international NGO in Uganda. Publication of the Centre for Civil Society at the London School of Economics. 2002, p. 11-13.
  15. «World Association of Non-Governmental Organizations - Code of Ethics and Conduct for NGOs». www.wango.org. Վերցված է 2020 թ․ ապրիլի 5-ին.
  16. Werker, Eric; Ahmed, Faisal Z. (2008). «What Do Nongovernmental Organizations Do?». Journal of Economic Perspectives. 22 (2): 74–75. doi:10.1257/jep.22.2.73.
  17. Werker, Eric; Ahmed, Faisal Z. (2008). «What Do Nongovernmental Organizations Do?». Journal of Economic Perspectives. 22 (2): 74. doi:10.1257/jep.22.2.73.
  18. 18,0 18,1 Pawel Zaleski Global Non-governmental Administrative System: Geosociology of the Third Sector, [in:] Gawin, Dariusz & Glinski, Piotr [ed.]: "Civil Society in the Making", IFiS Publishers, Warsaw (2006)
  19. David Rieff (2010 թ․ հունիսի 10). «NG-Uh-O – The trouble with humanitarianism». The New Republic.
  20. Sarah Jane Gilbert (2008 թ․ սեպտեմբերի 8). «Harvard Business School, HBS Cases: The Value of Environmental Activists». Hbswk.hbs.edu. Արխիվացված է օրիգինալից 2009 թ․ հոկտեմբերի 10-ին. Վերցված է 2011 թ․ դեկտեմբերի 20-ին.
  21. 21,0 21,1 21,2 «Defining certain terms in a budget». Funds for NGOs. 2011 թ․ սեպտեմբերի 18. Վերցված է 2013 թ․ դեկտեմբերի 24-ին.
  22. «Code of Ethics & Conduct for NGOs» (PDF). Վերցված է 2012 թ․ ապրիլի 11-ին.
  23. «The Pros and Cons of Financial Efficiency Standards». 2016 թ․ հունիսի 4. Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ ապրիլի 26-ին. Վերցված է 2020 թ․ հուլիսի 27-ին.
  24. «The Ratings Game (SSIR)». Արխիվացված է օրիգինալից 2015-07-19-ին. Վերցված է 2020-07-27-ին.
  25. «Background Information on the Responsibility to Protect — Outreach Programme on the Rwanda Genocide and the United Nations». Un.org. Վերցված է 2013 թ․ դեկտեմբերի 24-ին.
  26. «International Coalition for the Responsibility to Protect (ICRtoP)». Responsibilitytoprotect.org. Արխիվացված է օրիգինալից 2020 թ․ մայիսի 13-ին. Վերցված է 2013 թ․ դեկտեմբերի 24-ին.
  27. Davies, Thomas (2014). NGOs: A New History of Transnational Civil Society. New York: Oxford University Press. էջ 23. ISBN 978-0-19-938753-3.
  28. Steve Charnovitz, "Two Centuries of Participation: NGOs and International Governance, Michigan Journal of International Law, Winter 1997.
  29. Oliver P. Richmond; Henry F. Carey, eds. (2005). Subcontracting Peace – The Challenges of NGO Peacebuilding. Ashgate. էջ 21.
  30. Davies, Thomas Richard (2007). The Possibilities of Transnational Activism: the Campaign for Disarmament between the Two World Wars. ISBN 978-90-04-16258-7.[Հղում աղբյուրներին]
  31. Davies, Thomas (2014). NGOs: A New History of Transnational Civil Society. New York: Oxford University Press. էջ 3. ISBN 978-0-19-938753-3.
  32. Charter of the United Nations: Chapter X Արխիվացված Մարտ 22, 2004 Wayback Machine
  33. United Nations Conference on Environment and Development. «Agenda 21 – Chapter 27: Strengthening the Role of Non-governmental Organizations: Partners for Sustainable Development, Earth Summit, 1992». Habitat.igc.org. Արխիվացված է օրիգինալից 2003 թ․ փետրվարի 17-ին. Վերցված է 2011 թ․ դեկտեմբերի 20-ին.
  34. «1996/31. Consultative relationship between the United Nations and non-governmental organizations». Un.org. Վերցված է 2011 թ․ դեկտեմբերի 20-ին.
  35. United Nations: Definitions and Terms
  36. Bartlett, Lauren (2005). «NGO Update». Human Rights Brief. 12 (3): 44–45.
  37. Stone, Diane (2004). «Transfer Agents and Global Networks in the 'Transnationalisation' of Policy» (PDF). Journal of European Public Policy.austiniskewl. 11 (3): 545–566. doi:10.1080/13501760410001694291.
  38. Stillman, Grant B. (2007). Global Standard NGOs: The Essential Elements of Good Practice. Geneva: Lulu: Grant B. Stillman. էջեր 13–14.՝
  39. Roberts, Susan G.; Jones III, John P.; Frohling, Oliver (2005). NGOs and the Globalization of Managerialism: A Research Framework. Great Britain: World Development. էջ 1846. doi:10.1016/j.worldev.2005.07.004 (inactive 2020 թ․ մարտի 25).{{cite book}}: CS1 սպաս․ DOI inactive as of 2020 (link)
  40. Mati, Jacob Mwathi; Wu, Fengshi; Edwards, Bob; El Taraboulsi, Sherine N.; Smith, David H. (2016). «24: Social Movement Associations and Activist-Protest Volunteering». The Palgrave Handbook of Volunteering, Civic Participation, and Nonprofit Associations. London: Palgrave Macmillan. էջեր 516–538. doi:10.1007/978-1-137-26317-9_25. ISBN 978-1-137-26316-2.
  41. {Keck, Margaret, and Kathryn Sikkink, 1998. Activists beyond borders: Advocacy networks in international politics. Ithaca: Cornell University Press.}
  42. «3sektorius».
  43. «THE WEEK AHEAD AT THE UNITED NATIONS: THE EUROPEAN PERSPECTIVE (07/14): 17–24 February 2014». United Nations. Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ սեպտեմբերի 16-ին. Վերցված է 2018 թ․ սեպտեմբերի 14-ին.
  44. «Site Unavailable». Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ օգոստոսի 5-ին. Վերցված է 2020 թ․ հուլիսի 27-ին.
  45. United Nations Development Programme (UNDP) (2014 թ․ փետրվարի 27). «Helen Clark on World NGO Day» – via YouTube.

Արտաքին հղումներ խմբագրել

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 6, էջ 249