Հայրապետի գյուղ, գյուղ Արևմտյան Հայաստանում, Էրզրումի վիլայեթի Երզնկայի գավառում։ Գտնվում էր Երզնկայից 3 կմ արևմուտք։

Գյուղ
Հայրապետի գյուղ
Վարչական տարածքԱրևմտյան Հայաստան
ՎիլայեթԷրզրումի վիլայեթ
ԳավառԵրզնկայի գավառ
Այլ անվանումներՀայրապետ, Հարապետ, Հարապետի, Հարապետի գյուղ
Պաշտոնական լեզուՀայերեն
Ազգային կազմՀայեր (մինչև Մեծ եղեռնը)
Կրոնական կազմՔրիստոնյա (մինչև Մեծ եղեռնը)
Ժամային գոտիUTC+3

Անվան ստուգաբանություն խմբագրել

Ըստ ավանդության՝ հնում այս գյուղի անունը եղել է Տուրք։ Մի անգամ գեղջավագ Հայրապետը հրաժարվել է իշխանություններին տուրք, հարկ վճարելուց, որի համար շրջակա վայրերում բնակավայրն ստացել է Հայրապետի գյուղ, այսինքն՝ հարկ չվճարողների գյուղ անունը։ Ժամանակի ընթացքում Տուրքը մոռացության է տրվել, և գյուղի անունը մնացել է Հայրապետի։

Պատմություն խմբագրել

Հայ բնակչությունը բռնությամբ տեղահանվել է 1915 թվականի Մեծ եղեռնի ժամանակ։ Նրանց մեծագույն մասը զոհվել է աքսորի ճանապարհին։ Փրկվածները բնակություն են հաստատել աշխարհի տարբեր երկրներում։

Բնակչություն խմբագրել

Նախկինում եղել է զուտ հայաբնակ գյուղ և ուներ 70-80 տուն հայ բնակիչ։ 1909 թվականին գյուղն ուներ 20 ընտանիք հայ և 30 ընտանիք թուրք բնակիչ։

Տնտեսություն խմբագրել

Զբաղվում էին երկրագործությամբ և անասնապահությամբ։

Պատմամշակութային կառույցներ խմբագրել

Հայրապետի գյուղն ուներ Ս. Գրիգոր Լուսավորիչ անունով եկեղեցի։

Կրթություն խմբագրել

Գյուղն ուներ վարժարան, որտեղ սովորում էին 20 սաներ[1]։

Տես նաև խմբագրել

Ծանոթագրություններ խմբագրել

  1. «Հայաստանի և հարակից շրջանների տեղանունների բառարան», հտ 3, էջ 344

Աղբյուրներ խմբագրել

  • «Հայաստանի և հարակից շրջանների տեղանունների բառարան» (5 հատորով), 1986-2001 թթ., Երևանի Համալսարանի հրատարակչություն
  • Հայկական Սովետական Հանրագիտարան, 6-րդ հատոր, էջ 205, 1980 թ
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 6, էջ 205