Հայոց ցեղասպանության հուշարձան (Ադիս Աբեբա)

հուշարձան Ադիս Աբեբայում

Հայոց ցեղասպանության հուշարձան, հուշակոթող-խաչքար Եթովպիայի Ադիս Աբեբա քաղաքի Սուրբ Գևորգ եկեղեցու բակում։

Հայոց ցեղասպանության հուշարձան (Ադիս Աբեբա)
Հայոց ցեղասպանության հուշարձան Ադիս Աբեբայում
Տեսակհուշարձան
Երկիր Եթովպիա
Հիմնական թեմաՀայոց ցեղասպանություն
Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Հայոց ցեղասպանության հուշարձան (այլ կիրառումներ)

Պատմություն խմբագրել

Հուշարձանը կառուցվել է Հայոց Ցեղասպանության զոհերի հիշատակի 90-ամյակին։ Տեղադրվել է 2005 թվականի ապրիլի 24-ին, կառուցվել է հայկական համայնքի նախաձեռնությամբ[1][2]։

Սուրբ Գևորգ եկեղեցի խմբագրել

Սուրբ Գևորգ հայկական եկեղեցին գտնվում է Ադիս Աբեբայի PastRas Mekonnen կամրջից 70 քայլ հեռավորության վրա։ Եկեղեցու տեղում եղել է 1923 թվականին կառուցված փոքր մատուռ։ 1935 թվականին այն քանդել ու նոր վանք են կառուցել։ Սուրբ Գևորգի շինարարությունը ֆինանսավորել է Մուրադյան ազգանունով եթովպացի մի մեծահարուստ հայ։ Նրա նախաձեռնությամբ էլ եկեղեցին կոչվել է սուրբ Գևորգի անունով՝ ի հիշատակ նրա հանգուցյալ հոր[3]։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. Armenian Genocide Memorial
  2. «Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված խաչքար». Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ մարտի 4-ին. Վերցված է 2014 թ․ դեկտեմբերի 21-ին.
  3. «Սուրբ Գևորգ եկեղեցի». Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ հունվարի 16-ին. Վերցված է 2014 թ․ դեկտեմբերի 21-ին.