Հայոց ցեղասպանության խաչքար (Ամստերդամ)

Հայոց Ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված խաչքար Ամստերդամ քաղաքի Սուրբ Հոգի եկեղեցու պատի վրա
Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Հայոց ցեղասպանության խաչքար (այլ կիրառումներ)

Հայոց ցեղասպանության խաչքար, Հայոց Ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված խաչքար Ամստերդամ քաղաքի Սուրբ Հոգի եկեղեցու պատի վրա (Krom Boomssloot 22 Amsterdam)։

Հայոց ցեղասպանության խաչքար (Ամստերդամ)
Տեսակխաչքար
Ստեղծում2018
Երկիր Նիդերլանդներ
ՔաղաքՍուրբ Հոգի եկեղեցի
ԲնակավայրԱմստերդամ
Շինության ձևԽաչքար
Հիմնական թեմաՀայոց ցեղասպանություն
Ներկա վիճակԿանգուն

Պատմություն խմբագրել

Հուշարձանի տեղադրումը նախաձեռնել է Ամստերդամի Սուրբ Գրիգոր Նարեկացի հիմնադրամը։ Խաչքար տեղադրելու թույլտվությունը Նիդերլանդների հայկական համայնքը ստացել է 2018 թվականի հունվարին, փետրվար ամսին նվիրատվությունների շնորհիվ հավաքվել է 13 հազար եվրո։

Երեք մետր բարձրությամբ նարնջագույն տուֆից խաչքարը պատրաստվել է Հայաստանում։ Սուրբ Հոգի եկեղեցու պատի վրա տեղադրվել է 2018 թվականի ապրիլի 21-ին, բացման արարողությունը տեղի է ունեցել ապրիլի 24-ին[1]։ Բացմանը մասնակցել են Նիդերլանդների խորհրդարանի պատգամավորներ Սադեթ Կարաբուլութը, Ջոել Ֆոորդևինդը, Նիդերլանդներում Հայաստանի արտակարգ և լիազոր դեսպան Գարեգին Մելքոնյանը, հայ համայնքի ներկայացուցիչներ։

Խաչքարի ներքևի մասում փորագրված է.

  Ի ՅԻՇԱՏԱԿ

ՍՐԲՈՑՆ ՆԱՀԱՏԱԿԱՑՆ ՄԵՐՈՑ
ՈՐՔ ԿԱՏԱՐԵՑԱՆ ՅԸՆԹԱՑՍ
ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ
ՅՕՍՄԱՆԵԱՆ ԿԱՅՍՐՈՒԹԵԱՆ
ՅԱՄԻ ՏԵԱՌՆ 1915

 

Ծանոթագրություններ խմբագրել

Արտաքին հղումներ խմբագրել