Հայոց մաղխազ (նաև՝ Մեծ Հայքի արքունի թիկնապահապետ), արքունի գործակալ, արքունական պահակազորի և թիկնազորի (Մաղխազություն) պետը Մեծ Հայքում, որը ժառանգաբար ընտրվում էր Խորխոռունիների նախարարական տոհմից։

Պատմություն խմբագրել

Ըստ Մովսես Խորենացու Խորխոռունիների նահապետ ու անվանադիրը համարվում է Հայկ նահապետի Խոռ Հայկազունի որդին, ում սերունդներից՝ Մաղխազ Խորխոռունուն Վաղարշակ թագավորը դարձնում է նախարար և կարգում է «Մեծ Հայքի արքունի թիկնապահապետ», որը Խորխոռունիների նախարարական տոհմը վարում է մինչև Արշակունիների թագավորության անկումը (428)[1]։ Արքունի թիկնապահապետի պաշտոնը հետագայում Մաղխազ Խորխոռունու անունով անվանվում է նաև՝ «մաղխազ»[1] և դրանից հետո էլ շարունակում է վարել։ Ենթադրվում է, որ 546-556 թվականներին պարսիկները վերցրել են այդ պաշտոնը Խորխոռունիներից ու վերացրել, քանի որ այդ ժամանակներից հետո Խորխոռունիների անվանը կից չի հիշատակվում «մաղխազ» տիտղոսը[2]։

Հայոց մաղխազներ խմբագրել

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 «Հայոց անձնանունների բառարան», Հրաչյա Աճառյան, Երևան, 1942, Հատոր 3, Ցուցակ 1, Էջ 176․
  2. «Ուսումնասիրություններ հայ նախարարներու մասին», Համազասպ Ոսկյան, Վիեննա, 1955, Էջ 9-10։