Համազասպ Ոսկյան

հայ պատմաբան

Համազասպ Ոսկյան (Անտոն, հուլիսի 1, 1895(1895-07-01)[1], Խանդաձոր[1] - փետրվարի 25, 1968(1968-02-25)[1], Վիեննա, Ավստրիա[1]), հայ պատմաբան, բանասեր, ձեռագրագետ, մանկավարժ։ Վիեննայի Մխիթարյան միաբանության անդամ (1914), Վիեննայի համալսարանի աստվածաբանության դոկտոր (1922

Համազասպ Ոսկյան
արմտ. հայ.՝ Համազասպ Ոսկեան
Ծնվել էհուլիսի 1, 1895(1895-07-01)[1]
ԾննդավայրԽանդաձոր[1]
Մահացել էփետրվարի 25, 1968(1968-02-25)[1] (72 տարեկան)
Մահվան վայրՎիեննա, Ավստրիա[1]
Ազգությունհայ
Մասնագիտությունպատմաբան, բանասեր, ձեռագրագետ և ուսուցիչ
ԱշխատավայրՎիեննայի համալսարան[1]

Կենսագրություն խմբագրել

Սովորել է Վիեննայի Հայոց վանքի դպրոցում։ 1914 թվականից եղել է Մխիթարյան միաբանության անդամ։ Եղել է Պլովդիվի (Բուլղարիա) Մխիթարյան վարժարանի ուսուցիչ (1928-1931), տնօրեն (1931-1937), ապա Բեյրութի Մխիթարյան վարժարանի տնօրեն (1947-1960

Գործունեությունը խմբագրել

Համազասպ Ոսկյանը շատ տարիներ մանկավարժական գործունեությամբ է զբաղվել և միաժամանակ կատարել բանասիրական հետազոտություններ։ 1920-ական թվականներին աշխատակցել է «Հանդես ամսօրյա»-ին, ապա դարձել նրա խմբագրապետը (1938-1946, 1963-19681932 թվականին Պլովդիվում հիմնել է «Ուսումնարան» դպրոցական ամսագիրը։ Շուրջ կես դար զբաղվել է գիտական գործունեությամբ, հրատարակել բազմաթիվ հայագիտական երկեր։ Ուսումնասիրել է հայ նախարարական տների պատմությունը, հայ միջնադարյան մատենագիրներ Հովհաննես Սարկավագի, Ներսես Լամբրոնացու, Հովհաննես Վանականի, Վարդան Արևելցու, Մխիթար Գոշի, Կիրակոս Գանձակեցու կյանքն ու ստեղծագործությունը։ «Չորս հայ տաղասացներ և անոնց տաղերը» (1966) աշխատությունում ներկայացրել է հայ միջնադարյան բանաստեղծներ Հովհաննես Կարնեցուն, Գրիգոր Օշականցուն, Մովսես Կարնեցուն, Մարտիրոս Ղրիմեցուն և նրանց ստեղծագործությունները։

Ստեղծագործությունը խմբագրել

Հատկապես արժեքավոր են Հայաստանի վանքերի պատմությանը վերաբերող աշխատությունները («Վասպուրական-Վանի վանքերը», մաս 13, 1940-1947, «Սեբաստիայի վանքերը», 1946, «Բարձր Հայքի վանքերը», 1951, «Տարոն-Տուրուբերանի վանքերը» 1953, «Արցախի վանքերը» 1953, «Կիլիկիայի վանքերը» 1957, «Գուգարքի վանքերը» 1960, «Սեբաստիայի, Խարբերդի, Դիարբեքիրի և Տրապիզոնի նահանգներու վանքերը», 1962)։ Աշխատասիրել և հրատարակել է «Երգ երգոցի առաջին և երկրորդ թարգմանությունը» (1924), «Սարդիկեի ժողովքի հայերեն կանոնները» (1945), Ստեփանոս Ռոշքայի «Ժամանակագրութիւն կամ Տարեկանք եկեղեցականք» (1964), Հովհաննես Ղրիմեցու «Պատմութիւն հռչակավոր վանից Հաղբատայ» (1965) գործերը, թարգմանել Օբերտինսկու «Լեհահայերը և անոնց Անդրեաս արքեպիսկոպոսը Ցազլովեցի մեջ» (1963) աշխատությունը։ Հետազոտել, կազմել և հրատարակել է «Ցուցակ հայերեն ձեռագրաց մատենադարանին ի Վիեննա» (համար 2, 1963) ձեռագրացուցակը, որը Տաշյանի համանուն գործի շարունակությունն է։ Սփյուռքի հայերի համար կազմել է հայերեն դպրոցական ձեռնարկներ («Դասագիրք Հայոց պատմության», համար 1-5, 1959-1960 և այլն)։ Թողել է անտիպ գործեր («Արարատյան նահանգի վանքերը», «Սյունյաց աշխարհի վանքերը», «Հայ վանքեր ի սփյուռս» և այլն)։ Ոսկանյանը հետևել է Խորհրդային Հայաստանի գիտական կյանքին, «Հանդես ամսօրյա»-ում հրատարակած բազմաթիվ գրախոսականներով անդրադարձել խորհրդային պատմաբանների և բանասերների հայագիտական երկերին։

Աղբյուրներ խմբագրել

  • Ռ․ Իշխանյան «Համազասպ Ոսկյան», պատմաբանասիրական հանդես № 1, 1968, էջ 317, 318

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,00 1,01 1,02 1,03 1,04 1,05 1,06 1,07 1,08 1,09 1,10 1,11 Հայկական սովետական հանրագիտարան, հատոր 8 (հայ.) — հատոր 8. — էջ 634—625.
 Վիքիդարանն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Համազասպ Ոսկյան» հոդվածին։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 8, էջ 634