Հայկաշեն (Արմավիրի մարզ)
- Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Հայկաշեն (այլ կիրառումներ)
Հայկաշեն (նախկին անվանումը՝ Ղարղաբազար), գյուղ Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի Վաղարշապատի տարածաշրջանում, Վաղարշապատ (Էջմիածին) քաղաքից մոտ 8 կմ հարավ։
Գյուղ | |||
---|---|---|---|
Հայկաշեն | |||
Երկիր | Հայաստան | ||
Մարզ | Արմավիրի մարզ | ||
Շրջան | Վաղարշապատի տարածաշրջան | ||
Գյուղապետ | Վարշամ Հովհաննիսյան | ||
Մակերես | 6.6 կմ² | ||
ԲԾՄ | 830 մ | ||
Կլիմայի տեսակ | չոր ցամաքային | ||
Պաշտոնական լեզու | հայերեն | ||
Բնակչություն | ▼1115 մարդ (2011)[1] | ||
Ազգային կազմ | Հայեր | ||
Կրոնական կազմ | Հայ Առաքելական եկեղեցի | ||
Տեղաբնականուն | հայկաշենցի | ||
Ժամային գոտի | UTC+4 | ||
Հեռախոսային կոդ | +374 (231)[2] | ||
Փոստային ինդեքս | 1136[3] | ||
|
Աշխարհագրություն խմբագրել
Հեռավորությունը Վաղարշապատից՝ 8 կմ, մարզկենտրոնից՝ 40 կմ հեռավորության վրա։ Նախկինում ունեցել է Կարաշիրին, Կարգաբազար, Ղարլապազար, Ղարղաբազար անվանումները։ Հայկաշեն է վերանվանվել 1967 թ-ին։ Գյուղը տեղակայված է Միջինարաքսյան հարթավայրում՝ ծովի մակարդակից 830 մ բարձրության վրա։
Կլիման չոր խիստ ցամաքային է։ Ձմեռներն սկսվում են դեկտեմբերի կեսերին, հունվարյան միջին ջերմաստիճանը տատանվում է -3-ից -5 °C։ Ամառը տևական է՝ մայիսից մինչև հոկտեմբեր, օդի միջին ամսական ջերմությունը հասնում է 24 °C-ից 26 °C, իսկ առավելագույնը՝ 42 °C։ Հաճախ լինում են խորշակներ, որոնք զգալի վնաս են հասցնում գյուղատնտեսությանը։ Մթնոլորտային տարեկան տեղումների քանակը 250-300մմ է։ Բնական լանդշաֆտները կիսանապատներ են, որոնք ոռոգման ընթացքում վերածվել են կուլտուր-ոռոգելի լանդշաֆտի։ Ագրոկլիմայական տեսակետից համայնքն ընկած է բացարձակ ոռոգման գոտում։
Ըստ Ղևոնդ Ալիշանի այս գյուղի մոտ է գտնվել Աղզիվար Կալեսի բերդը։
Բնակչություն խմբագրել
Ըստ Հայաստանի 2011 թ. մարդահամարի արդյունքների՝ Հայկաշենի գյուղի մշտական բնակչությունը կազմել է 1115, առկա բնակչությունը՝ 1065 մարդ[4]։ Մինչև 1930-ական թվականները եղել է ադրբեջանաբնակ[5]։
Հայկաշենի բնակչության փոփոխությունը ժամանակի ընթացքում` ստորև
Ըստ ազգային վիճակագրական ծառայության տվյալների՝ 2005 թ-ին համայնքն ունեցել է 1457 առկա բնակիչ, որից տղամարդիկ կազմում են 48%, կանայք՝ 52%։ Ըստ տարիքային կազմի բնակչությունը բաշխված է հետևյալ կերպ. մինչաշխատունակներ՝ 26%, աշխատունակներ՝ 62%, հետաշխատունակներ՝ 12%։ Գյուղն ունի 396 առկա տնտեսություն։ Ունի դպրոց, գրադարան, բուժկետ, կապի հանգույց։
Տնտեսություն խմբագրել
Գյուղատնտեսական հողահանդակներում մեծ բաժին ունեն վարելահողերը (214 հա), կան պտղատու այգիներ (2 հա)։ Պետական հողերը գլխավորապես օգտագործվում են որպես վարելահողեր, արոտավայրեր՝ կազմելով համապատասխանաբար 16 և 191 հեկտար։ Զբաղվում են այգեգործությամբ, բանջարաբոստանային և հացահատիկային կուլտուրաների մշակությամբ, անասնապահությամբ։
Համայնքի հիմանխնդիրներ խմբագրել
Համայնքի հիմնախնդիրների մեջ գլխավորը ոռոգման ջրի հարցն է և ոռոգման, խմելու ջրի ջրագծերի, գյուղամիջյան ճանապարհների վերանորոգումը, դպրոցաշինության հարցը։ Կարևորվում է նաև գյուղատնտեսական մթերքների իրացումը։
Ծանոթագրություններ խմբագրել
- ↑ 1,0 1,1 Հայաստանի 2011 թ. մարդահամարի արդյունքները (հայ.)
- ↑ ՀՀ մարզերի կոդեր
- ↑ Code database of Armenia, Արմավիր
- ↑ 2011 թ Հայաստանի մարդահամարի արդյունքները
- ↑ Զավեն Կորկոտյան, «Խորհրդային Հայաստանի բնակչությունը վերջին հարյուրամյակում (1831-1931)»
- ↑ 6,0 6,1 6,2 6,3 6,4 6,5 6,6 Հայաստանի Հանրապետության բնակավայրերի բառարան (հայ.) — Երևան: 2008. — 184 p.
- ↑ Հակոբյան Թ., Մելիք-Բախշյան Ս., Բարսեղյան Հ. Հայաստանի և հարակից շրջանների տեղանունների բառարան (հայ.) — Երևանի համալսարանի հրատարակչություն, 1986. — հատոր 5. — էջ 752. — 4696 p.
Արտաքին հղումներ խմբագրել
- Էջը Արմավիրի մարզպետարանի կայքում(չաշխատող հղում)
- Համայնքի ղեկավարի Էջը Արմավիրի մարզպետարանի կայքում(չաշխատող հղում)