Հայկական սևամարմին
Գիտական դասակարգում
Թագավորություն Կենդանիներ
Բաժին Միջատներ
Ընտանիք Սևամարմիններ
Տեսակ Հայկական սևամարմին
Լատիներեն անվանում
Armenohelops armeniacus


Հայկական սևամարմին (լատին․՝ Armenohelops armeniacus), սևամարմինների ընտանիքին պատկանող միջատ, որը գրանցված է Հայաստանի Հանրապետության Կարմիր գրքում։

Նկարագրություն խմբագրել

9-14 մմ մարմնի երկարությամբ, չափավոր ուռուցիկ, ձգված, դեպի հետ խիստ լայնացած մարմնով միջին չափի բզեզ է։ Կարմրից մինչև սևադարչնագույն գունավորմամբ ծածկույթները չափավոր փայլուն են[1]։

Տարածվածություն խմբագրել

Հայաստանի էնդեմիկ է։ Հայաստանում հայտնի է Կոտայքի մարզից (Ջրվեժ, Գառնի, Գողթ գյուղերի շրջակայք), Արագած լեռան հարավային լանջերից (Տեղեր, Անտառուտ գյուղեր), Արայի լեռից` Եղվարդ գյուղի մոտ, «Խոսրովի անտառ» պետական արգելոցից, ինչպես նաև Լուսաշող գյուղի մոտակայքից (Արարատի մարզ) և Գնիշիկ գյուղից (Վայոց ձորի մարզ)[1]։

Էկոլոգիա խմբագրել

Ապրում են տարբեր տեսակի լեռնատափաստաններում, հանդիպում՝ քարերի տակ, մայիսին-հուլիսի սկզբին։

Կենսաբանության առանձնահատկությունները հայտնի չեն[1]։

Պահպանություն խմբագրել

Սահմանափակ արեալով տեսակ է, որը Բնության պահպանության միջազգային միության Կարմիր ցուցակի չափորոշիչներով գնահատվում է որպես վտանգված տեսակ։

Թվաքանակը բարձր չէ, հանդիպում են տեղ-տեղ։ Թվաքանակի փոփոխության միտումները հայտնի չեն։

Վտանգման հիմնական գործոններն են անասունների գերարածեցմամբ պայմանավորված Էկոհամակարգերի քայքայումը և խոպան հողերի հերկումը։

Պահպանվում է «Խոսրովի անտառ» պետական արգելոցում[1]

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 1,2 1,3 Հայաստանի Կարմիր գիրք. Երևան: Հայաստանի բնապահպանության նախարարություն. 2010. ISBN 978-99941-2-420-6.