Հայկական խույր (կամ Արտաշեսյանների խույր, Տիգրանյան թագ), արքայական՝ իշխանական գլխանոց[1], որը Մեծ Հայքի Արտաշեսյան թագավորական տոհմի միապետական իշխանության խորհրդանիշն էր, իրենից ներկայացնելով յուրահատուկ գլխարկ, կոնաձև կամ գլանագլխարկի տեսով, գագաթին չորս կամ հինգ սրածայր ատամներով, որի շուրջը փաթաթված էր արքայական գլխազարդ` զարդարված երկու արծիվներով, որոնք նայում են հակառակ կողմեր, երկու կողմերում էլ 8-ական աստղեր, որը համարվում էր Արտաշեսյանների տոհմական խորհրդանշանը[2]։ Խույրի ստորին հատվածը զարդարված էր կախված ժապավեն-ծածկոցով (ծոծրակակալ) և կողմնային ժապավեն-ծածկողներով, ընկած ուսերին[2]։

Տիգրան Բ Մեծը Արտաշեսյան խույրով

Արտաշեսյանների խույրի պատկերը մեզ է հասել բազմաթիվ հին հայկական մետաղադրամների վրա, որոնց վրա պատկերված են Արտաշեսյան դինաստիայի արքաներ, սկսած Տիգրան Բ Մեծից մինչև Արտավազդ Բ ավանդաբար պատկերվել են իշխանության այս խորհրդանշանով[3]։

Ծագումը խմբագրել

 
Հայկական խույր - Մեծ Հայքի արքա Տիգրան Բ Մեծի հուշարձանից հատված

Հայկական խույրի ծագման հարցը համարվում է մինչև վերջ չուսումնասիրված։ Հայկական խույրի ամենահին նմուշները փաստագրված են Տիգրան Բ Մեծի նկարով հուշարձանների վրա։
Գևորգ Տիրացյանը կարծում է, որ հայկական խույրը աքեմենյան ծագում ունի։ Այս կապակցությամբ նշվում է աքեմենյան արքաների դրամներ, տարբեր քարեր, գլխավորապես գլանագլխարկներ, բարձրաքանդակներ (Պերսեպոլիս, Դասկիլեա), Ամուդարիայի գանձերից ոսկյա ապրանքներ, գործվածքներ Պազիրիկից[4]։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. «Հայոց լեզուի նոր բառարան», Գնէլ արքեպիսկոպոս Ճէրէճեան, Փարամազ Կ. Տօնիկեան եւ Արտաշէս Տէր Խաչատուրեան։ Կ. Տօնիկեան եւ Որդիք Հրատարակչատուն, Պէյրութ, 1992, Հատոր 1, Էջ 858
  2. 2,0 2,1 Սիրարփի Տեր-Ներսիսյան, Հայաստան․ Կյանքը, կրոնը, մշակույթը (Армения. Быт, религия, культура), М., «Центрполиграф» — 192 էջ, ISBN 978-5-9524-3803-3։
  3. Армяне / отв. ред. Л. М. Варданян, Г. Г. Саркисян, А. Е. Тер-Саркисянц. — Ин-т этнологии и антропологии им. Н. Н. Миклухо-Маклая РАН; Ин-т археологии и этнографии НАН РА. — М.: Наука, 2012. — С. 477-484 — 648 с. — 600 экз. — ISBN 978-5-02-037563-5.(ռուս.)
  4. Тирацян Г. А. Армянская тиара: опыт культурно-исторической интерпретации // ВДИ. 1982. № 2. Стр. 90-95.

Աղբյուրներ խմբագրել

  • «Հայոց լեզուի նոր բառարան», Գնէլ արքեպիսկոպոս Ճէրէճեան, Փարամազ Կ. Տօնիկեան եւ Արտաշէս Տէր Խաչատուրեան։ Կ. Տօնիկեան եւ Որդիք Հրատարակչատուն, Պէյրութ, 1992, Հատոր 1, Էջ 858