Սփյուռ

տեղեկատվական համակարգ

Սփյուռ («Սփյուռ» տեղեկատվական համակարգ), 1992 թվականից Հայաստանում գործող ընկերություն, որն զբաղվում է Հայաստանի և Արցախի կազմակերպությունների մասին տեղեկությունների հավաքմամբ, մշակմամբ և տարածմամբ։

Սփյուռ
Изображение логотипа
ՏեսակՍՊԸ
Հիմնադրված է1992
ՎայրԵրևան, 0028, Կիևյան 5/4
Երկիր Հայաստան
Ծառայություններտեղեկատվական ծառայություններ
Աշխատողների թիվ75 մարդ (2014)
ՍեփականատերԱշոտ Գրիգորյան
Կայքspyur.am

Պատմություն խմբագրել

Հայաստանի ձեռնարկությունների և կազմակերպությունների մասին անվճար հեռախոսային տեղեկատու ծառայությունը հիմնադրվել է 1992 թվականին, որը 1994 թվականին հրատարակել է Հայաստանի ձեռնարկությունների և կազմակերպությունների մասին տեղեկագիրք։ 1996 թվականին հրատարակվել է «Հայաստանի ձեռնարկություններ և կազմակերպություններ» տեղեկագիրքը վեց լեզվով (ռուսերեն, անգլերեն, հայերեն, ֆրանսերեն, իսպաներեն, արաբերեն)։ 1997 թվականին ստեղծվել է տեղեկագրքի էլեկտրոնային տարբերակները մագնիսական և լազերային տեղեկութակիրների համար՝ ռուսերեն լեզվով։

2010 թվականին «Հայաստանի Գործարար տեղեկատու» ապրանքանիշը գրանցվել է որպես «Սփյուռ» ՍՊԸ սեփականություն Հայաստանի մտավոր սեփականության գործակալությունում։

«Սփյուռի» կողմից մշակվել է «Հայաստանի Դեղին էջեր» տեղեկատու հավելվածը Android և iOS օպերացիոն համակարգերի համար։

Արտաքին հղումներ խմբագրել