Համազասպ Մարտիրոսյան
- Վիքիպեդիայում կան հոդվածներ Մարտիրոսյան ազգանունով այլ մարդկանց մասին։
Համազասպ Հայրապետի Մարտիրոսյան (1912, Եղվարդ, Հայաստան - 1982), հայ մանկավարժ։ ՀԽՍՀ վաստակավոր մանկավարժ։ Հայրենական մեծ պատերազմի մասնակից։
Համազասպ Մարտիրոսյան | |
---|---|
Ծնվել է | 1912 |
Ծննդավայր | Եղվարդ, Հայաստան |
Մահացել է | 1982 |
Քաղաքացիություն | Ռուսական կայսրություն և ԽՍՀՄ |
Կրթություն | Հայկական պետական մանկավարժական համալսարան |
Մասնագիտություն | մանկավարժ |
Պարգևներ և մրցանակներ |
Կենսագրություն խմբագրել
Համազասպ Մարտիրոսյանը ծնվել է 1912 թվականին, Նաիրիի շրջանի Եղվարդ գյուղում։ 1922 թվականին ավարտել է տեղի տարրական դպրոցը, այնուհետև ուսումը շարունակել է Աշտարակի յոթնամյա դպրոցում, աշխատանքի է անցել հայրենի գյուղում։ Ավարտել է Երևանի մանկավարժական տեխնիկումը[1]։
1934 թվականին զորակոչվել է բանակ, ծառայել հրետգնդում, իսկ 1936 թվականին զորացրվել է, անցել մանկավարժական աշխատանքի Եղվարդի յոթնամյա դպրոցում, միաժամանակ սովորել է Երևանի հեռակա մանկավարժական ինստիտուտում։
1941 թվականին Համազասպը նորից զորակոչվել է, ծառայել 963-րդ հրետգնդում։ 1941 թվականից մինչև 1945 թվականի մայիսի 9-ը նրա մարտական ուղին սկսվել է Կովկասից և հասել Բեռլին։ Պարգևատրվել է Փառքի 3-րդ աստիճանի շքանշանով, Վարշավայի և Բուդապեշտի ազատագրման, Բեռլինի գրավման, Կովկասի պաշտպանության և այլ մեդալներով ու շնորհակալագրերով[1]։
1945 թվականին Մարտիրոսյանը զորացրվել է բանակից և աշխատանքի անցել գյուղի միջնակարգ դպրոցում։ Արժանացել է ՀԽՍՀ վաստակավոր ուսուցչի պատվավոր կոչման[1]։
Համազասպ Մարտիրոսյանը մահացել է 1982 թվականին։
Պարգևներ խմբագրել
- ՀԽՍՀ վաստակավոր մանկավարժ
- Փառքի 3-րդ աստիճանի շքանշան
- Վարշավայի ազատագրման համար մեդալ
- Բեռլինի գրավման համար մեդալ
- Բուդապեշտի ազատագրման համար մեդալ
- Կովկասի պաշտպանության համար մեդալ