Հաղթանակի սյուն (գերմ.՝ Siegessäule), պատմական հուշարձան Գերմանիայում, Բեռլինի տեսարժան վայրերից մեկը։

Հաղթանակի սյուն
Քարտեզ
Քարտեզ
Տեսակհաղթանակի սյուն
ՔանդակագործMoritz Schulz?[1], Alexander Calandrelli?[1], Albert Wolff?[1], Friedrich Drake?[1], Karl Philipp Franz Keil?[1] և Anton von Werner?[1]
ՃարտարապետHeinrich Strack?[1][2]
Ստեղծում1873[2]
Բարձրություն67 մետր[1]
Լայնություն25,3 մետր
Երկիր Գերմանիա[3]
ՔաղաքՏիրգարտեն[1]
ԲնակավայրՄիտտե[1]
Գտնվելու վայրViktoria?
ՓողոցGroßer Stern?[1]
Շինության ձևսյուն
Ոճնեոդասական ճարտարապետություն
Նյութգրանիտ[1], Obernkirchen sandstone?[1], մարմար[1], բրոնզ[1], Խճանկարչություն[1], նրբաթերթ ոսկի[1], գրանիտ, գրանիտ և գրանիտ
Մասն էVictory Column Big Star.?
ՄակագրությունDAS DANKBARE VATERLAND DEM SIEGREICHEN HEERE[1], ALBERT WOLFF. FEC.1872. / HANNOVERSCHES GUSS u. WALZ-WERK. / C. BERNSTOFF u. EICHWEDE FU[1], A. CALANDRELLI FEC. 1872[1], M. Schulz[1], K. Keil[1], A. v. WERNER / 1873[1], AUSGEFÜHRT / 1873 / SALVIATI-VENEDIG / WIEDERHERGESTELLT / 1939 / AUGUST WAGNER / BERLIN[1] և Allgemeine Beilage / am 27then Juni 1866 / und am 27then Juli 1870[1]
 Berlin Victory Column Վիքիպահեստում

Նախագծի հեղինակը ճարտարապետ Յոհան Հենրիխ Շտրակն է (1805-1880), ով եղել է Կարլ Ֆրիդրիխ Շինկելի աշակերտը։ Սյան գագաթին խոյացող քանդակի հեղինակը գերմանացի ականավոր ճարտարապետ Ֆրիդրիխ Դրակեն է (1805-1882)։

Հուշարձանը գտնվում է Տիրգարտեն այգու կենտրոնում` Մեծ աստղ հրապարակում (գերմ.՝ Großer Stern): Սյունը կառուցվել է Վիլհելմ I Հոհենցոլեռնի պատվերով` ի նշան Պրուսիայի` 1864 թվականին Դանիայի, 1866 թվականին Ավստրիայի և 1870-1871 թվականներին ֆրանս-պրուսական պատերազմում Ֆրանսիայի դեմ տարած հաղթանակների։ Սյան գրանիտե պատվանդանին փորագրված պատկերները ներկայացնում են դրվագներ այդ պատերազմներից։ Սյունը բացվել է 1873 թվականի սեպտեմբերի 2-ին` Սեդանի ճակատամարտում տարած հաղթանակի երրորդ տարեդարձի առթիվ։ Սյան գլխին տեղադրված է հաղթանակի աստվածուհի Վիկտորյայի արձանը, որն ունի 8.3 մ բարձրություն և 35 տ քաշ[4]։ Ժողովուրդն այն կոչել է «Ոսկյա Էլզա» (գերմ.՝ Goldelse)[5]: Որպեսզի աստվածուհու շորերին պատշաճ փայլ տրվի, 1987 թվականին հատկացվել է 1 կգ ոսկի։

Պատմություն խմբագրել

Հաղթանակի սյունը ի սկզբանե գտնվել է Արքայական հրապարակում (գերմ.՝ Königsplatz, ներկայումս` Հանրապետության հրապարակ` Ռայխստագի դիմաց) և բաղկացած է եղել երեք մասից։ 1938-1939 թվականներին Հիտլերի` Բեռլինը վերակառուցելու ծրագրի նախագծով սյունը տեղափոխվել է Մեծ աստղի հրապարակ, որտեղ և գտնվում է ներկայումս։ Հենց այդ ժամանակ էլ ավելացվել է չորրորդ մասը` 7.5 մ բարձրությամբ, ինչի արդյունքում հուշարձանի ընդհանուր բարձրությունը կազմել է 66.89 մ։

1945 թվականին ֆրանսիական օկուպացիոն ուժերը նախատեսել էին ոչնչացնել սյունը, որ խորհրդանշում էր նաև Ֆրանսիայի պարտությունը 1870 թվականին։ Սակայն խորհրդային օկուպացիոն վարչությունը` սպա Արսենիյ Գուլիգայի ղեկավարությամբ, իր վճռական բողոքն է արտահայտել, և սյունը մնացել է կանգուն։

Պատկերասրահ խմբագրել

Կինոյում խմբագրել

Հաղթանակի սյունը, նրա գագաթի արձանը և Բեռլինի տեսարանները ներկայացված են Վիմ Վենդերսի «Այնպես հեռու, այնպես մոտիկ» (Գերմանիա, 1993) ֆիլմի սկզբնամասում։ Ֆիլմի գլխավոր հերոսը` Կասիել հրեշտակը, որոշ ժամանակ կանգնում է քանդակի աջ ուսին` նայելով երկնքին, քաղաքին, ապա սլանում է ներքև։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,00 1,01 1,02 1,03 1,04 1,05 1,06 1,07 1,08 1,09 1,10 1,11 1,12 1,13 1,14 1,15 1,16 1,17 1,18 1,19 1,20 1,21 1,22 1,23 1,24 1,25 Bildhauerei in Berlin — 2004.
  2. 2,0 2,1 Berlin cultural heritage database / Senate Department for Urban Development and the Environment
  3. archINFORM (գերմ.) — 1994.
  4. «Официальный туристический портал Берлина». Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ հոկտեմբերի 18-ին. Վերցված է 2017 թ․ հունվարի 3-ին.
  5. Berlin Tourist Information - Tiergarten Archived June 22, 2008, at the Wayback Machine

Արտաքին հղումներ խմբագրել

 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Հաղթանակի սյուն» հոդվածին։