Հազազ չինական
Հազազ չինական | ||||||||||||||
---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|
Գիտական դասակարգում | ||||||||||||||
|
||||||||||||||
Լատիներեն անվանում | ||||||||||||||
Lycium chinense
|
Հազազ չինական (լատին․՝ Lycium chinense), մորմազգիների ընտանիքի, հազազ ցեղի բույս։
Նկարագրություն խմբագրել
Տերևաթափ թուփ է՝ մինչև 4 մ երկարությամբ, աղեղնաձև դեպի ցած խոնարհված կամ սողացող ճյուղերով, որոնք սովորաբար փշազուրկ են։ Ընձյուղները դեղնամոխրավուն են։ Տերևները ձվաձև են, ձվաձև ռոմբաձև մինչև ձվաձև նշտարաձև, 3-8 սմ երկարությամբ, 1 ,5-4 սմ լայնությամբ, սուր կամ բութ գագաթով և լայն կամ Նեղ սեպաձև հիմքով, բաց կանաչավուն։ Տերևակոթունները 1 սմ երկարություն ունեն։ Ծաղիկները մանուշակածիրանագույն են, միայնակ կամ 3-4-ական փնջերով, 0,3-0,8 (1,2) սմ երկարությամբ ծաղկակոթուններով։ Բաժակը 3-5 ատամնավոր է։ Պսակը 1,5-2 սմ երկարություն ունի։ Առէջները հիմքում մազմզուկապատ են։ Հատապտուղը ձվաձև է կամ երկարավուն, մարջանակարմիր, 2-2,5 սմ երկարությամբ։ Սերմերը տափակ են, երիկամաձև։ Ծաղկում է հունիս-սեպտեմբեր ամիսներին, պտուղները հասունանում են օգոստոս-հոկտեմբերին։
Տարածվածություն խմբագրել
Տարածված է հյուսիսարևելյան Չինաստանում, Ճապոնիայում։ Հայաստանի տարածքում մշակվում է գրեթե ամենուրեք, քանի որ աչքի է ընկնում ցրտադիմացկունությամբ և երաշտադիմացկունությամբ։
Կիրառություն խմբագրել
Չափազանց դեկորատիվ բույս է, որի վրա երկար ժամանակ կարելի է տեսնել ինչպես ծաղիկներ, այնպես էլ կազմավորված և նույնիսկ հասունացած պտուղներ։ Պիտանի է միջին և բարձր լեռնային գոտիների համար[1]։
Ծանոթագրություններ խմբագրել
- ↑ Հարությունյան Լ․ Վ․, Հարությունյան Ս․ Լ․, Հայաստանի դենդրոֆլորան, հ. 2, Երևան, «Լույս հրատարակչություն», 1985, էջ 305։
Վիքիցեղերն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Հազազ չինական» հոդվածին։ |
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Հազազ չինական» հոդվածին։ |