Կև Օրկիյան (անգլ.՝ Kev Orkian, փետրվարի 13, 1974(1974-02-13), Լոնդոն, Միացյալ Թագավորություն), բրիտանահայ երաժիշտ, հումորիստ և դերասան։

Կև Օրկիյան
Ի ծնե անունանգլ.՝ Kevork Kapikyan[1]
Ծնվել էփետրվարի 13, 1974(1974-02-13) (50 տարեկան)
Լոնդոն, Միացյալ Թագավորություն
Երկիր Միացյալ Թագավորություն
Մասնագիտությունկատակերգու
ԿրթությունEdmonton County School?

Կենսագրություն խմբագրել

Ծնվել է Լոնդոնում հայկական ընտանիքում։

Նա ելույթներ է ունեցել ամբողջ աշխարհում՝ Նյու Յորքից[2], Լոս Անջելեսից և Տորոնտոյից[3] մինչև Դուբայ[4], Օման և Ավստրալիա։ Օրկիյանին համեմատել են այնպիսի դեմքերի հետ, ինչպիսիք են Վիկտոր Բորժիը,Բոբբի Քրաշը և Դադլի Մուրը[5]։ 2003-ից մինչև 2009 թվականն ընկած ժամանակահատվածում Կև Օրկիյանը իր ժամանակի մեծ մասը անցկացրել է շրջագայելով Մեծ Բրիտանիայում ՝ բրիտանական հայտնի կատակերգություններում որպես երկրորդ պլանի դերասան[6]։ իսկ նախկինում նկարահանվել է Լոնդոնի Ուեսթ-Էնդ-ի մյուզիքլներում, այդ թվում «Ֆեյմ», «Հեփի Դեյս» և «Բուգի Նայթս»[7], ինչպես նաև «Դենսինգ օն այս»ի հաղթող և Էմեռդեյլի դերասանուհի՝ Հայլի Թամադդոնի հետ։

2009-ին Կև Օրկիյանը դարձավ Միացյալ Թագավորության կատակերգության մշտական դեմքերից՝ ելույթ ունենալով այնպիսի հայտնի ակումբներում, ինչպիսիք են «Ջանգլերս» ը, որտեղ Էլթոն Ջոնի «Ես դեռ կանգուն եմ» ստեղծագործության նրա կատակերգական մեկնաբանությունը նկարագրվեց որպես դասական կոմեդիա ու արժանացավ հոտնկայս ծափահարությունների[8]:2009թ. սեպտեմբերի 23-ին, «Իվենթ» ամսագիրը հայտնեց, որ Օրկիյանը անցել է The Next Big Thing –ի եզրափակիչ փուլը ՝ The X Factor–ը, որն անցկացվում էր Միացյալ Թագավորության Բիրմինգհեմ քաղաքում[9]։

2010 թվականի հունիսի 10-ին՝ հինգշաբթի, Օրկիյանը ելույթ է ունենում արքայազն Ֆիլիպի համար, որ Գվարդիական Պոլո ակումբում նշում էր 89-ամյակը։ Միջոցառումը ձգձգվում է, և արքայազն Ֆիլիպը որոշում է գնալ մեկ այլ հանդիպման, նախքան Կևը բեմ կբարձրանար։ Բայց հենց Օրկիյանը սկսում է իր խաղը, արքայազնը որոշում է նստել և դիտել ամբողջ գործողությունը։

Արքայազնն այնքան է տպավորվում, որ վերջում շտապելու փոխարեն, նույնիսկ ավելի երկար է մնում անձամբ շնորհավորելու Օրկիյանին։ Արքայազն Ֆիլիպի ասածը մեջբերելով․ «Հիանալի շոու էր։ Մեծ բավականություն ստացա ձեր կատարումից[10]։

2010 թ. հունիսին Օրկիյանը խաղում է կենդանի կատակերգություն «Սկետչ»ը ՝ օպերային երգչուհի Քեթրին Ջենկինսի ծննդյան երեկույթի համար, որի ժամանակ ելույթ է ունենում նաև Մոթաունի լեգենդ Լիոնել Ռիչին,ԱՍՆ- ն (Ազգային սիմֆոնիկ նվագախումբ) և կատակերգուներ Բոբբի Դավրոն և Ջեթրոն[11]։ Կատակերգության հիմքը Վիկտոր Բորժեի հին սկետչի նորացված տարբերակն էր, որը Օրկյանը մշակել էր Քեթրին Ջենկինսի հետ։

Բրիտանական թաքնված տաղանդ խմբագրել

2010 թվականին Օրկիյանը մասնակցում է ITV հեռուստաալիքի Բրիտանական «Թաքնված Տաղանդ» շոուի 4-րդ եթերաշրջանի առաջին փուլի վերջին լսումներին, որը առաջին անգամ ցուցադրվում է շաբաթ օրը ՝ մայիսի 20-ին։ Այս ելույթի ընթացքում Օրկիյանը ստեղծում է իր ապրանքային նշանը Էլթոն Ջոնի հավաքածուի CD- ի «Ես դեռ կանգուն եմ» ձայնասկավառակի հիման վրա։ Երեքշաբթի՝ հունիսի 1-ին եզրափակիչ հասնելով, նա երեք «այո» է ստանում Սայմոն Քաուելից, Ամանդա Հոլդենից և Փիրս Մորգանից, վերջինս մեկնաբանում է. «Սա իմ տեսած ամենասրամիտ բաներից մեկն է»։

Բարձրորակ բուքմեյքերներ Քորալը հայտարարեց հեռուստատեսության իրականության պատմության ամենամեծ գրազներից մեկը՝ դաշնամուր նվագող զվարճալի մարդ Օրկիյանը կհաղթի թաքնված տաղանդ շոուն։ Հայտարարությունը հետևյալն էր․ «Բրիտանիայի Թաքնված տաղանդ- ի կիսաեզրափակիչը կավարտվի մի քանի ժամից,Քորալը հայտնում է տաղանդավոր շոուում զվարճալի մարդ Կև Օրկյանի հավանական հաղթանակի մասին»։

Օրկիյանը ֆիրմայի հետ 100/1-ից 9/1-ը հաղթանակ է տարել, և նա այժմ Սփելբաունդից հետո չորրորդ ֆավորիտն է, 2/1-ի ֆավորիտներն են նաև ՝ Օլիվիա Արխոլդը (7/2) և Լիամ ՄակՆալին ՝ 13/2: Քորալի խոսնակ Գարի Բերտոնը Բեթինգրոին ասաց. «Այն մի քանի փուլը, որը մենք տեսանք առաջին անգամ այս առավոտյան 100/1 և 80/1 արագ վերածվեց երեք խաղադրույքի ավելի ցածր գնով, նա մեզ համար թանկ կարժենար, եթե հաղթեր։ Դա անհավատալի կլիներ[11]։

2010 թվականի մայիսին Օրկիյանը մասնակցել է ITV հեռուստաալիքի Բրիտանական «Թաքնված Տաղանդ» շոուի 4-րդ եթերաշրջանի վերջին փուլի առաջին լսումներին, որը առաջին անգամ ցուցադրվել է շաբաթ օրը՝ մայիսի 29-ին։

Այս ելույթի ընթացքում Օրկյանը ստեղծել է իր ապրանքային նշանը՝ Էլթոն Ջոնի հավաքածու CD- ի «Ես դեռ կանգուն եմ» ձայնասկավառակի հիման վրա,հասնելով կիսաեզրափակիչ հունիսի 1ին, երեքշաբթի օրը, նա երեք «այո» հավաքեց Սայմոն Քաուելից, Ամանդա Հոլդենից և Պիրզ Մորգանից, որոնցից վերջինս մեկնաբանեց. «Սա իմ տեսած ամենասրամիտ բաներից մեկն է»։

Մնջախաղ խմբագրել

1999 թվականից ի վեր՝ Օրկիյանը նկարահանվել է Բրիտանական ավանդական մնջախաղում, բրիտանական աստղերից շատերի հետ, այդ թվում ՝ Լեսլի Գրանտհամի, Ջուլիան Քլարի, ամուսիններ Լինդա Լուսարդիի և Սեմ Քեյնի, Ջոն Ինմանի և Քլեր Սոնեյնի հետ[12]։ 2009 թվականի դեկտեմբերին նա խաղացելէ Չեսթերի դերը «Քնած գեղեցկուհի»-ում, ինչպես նաև երգչուհի-դերասանուհի Կլեր Սիվեյնի հետ Բրոմլիի «Չերչիլ» թատրոնում[12]։

2009 թվականի դեկտեմբերին առաջին տարին էր, որ Օրկիյանը ելույթ չէր ունենալու՝ որոշելով կենտրոնանալ մասնավոր գրքերի վրա և ներկայացնելու իր մոնո ներկայացումը։ 2011 թվականը Օրկիյանը ելույթ է ունենում Մեծ Բրիտանիայի ամենամեծ մնջախաղում ՝ կատակերգական լեգենդ Դեմ Էդնա Էվերվեսի հետ միասին Ուիմբլդոնի թատրոնում ՝ ՖՁՖ ի արտադրությունների համար։ 2018-ին նա նկարահանվել է որպես Սմե Լեսթեր ՝ Պիտեր Պան երգչուհի Սեմ Բեյլիի կողքին։

Էդինբուրգի Ֆրինջի փառատոն խմբագրել

2010 խմբագրել

2010-ի օգոստոսին Օրկիյանը հանդես է գալիս իր առաջին կատարմամբ ՝ Էդինբուրգի Ֆրինջի փառատոնում ՝ իր ամբողջական մոնո ներկայացումը ՝ «Կև Օրկիյան - Անօրինական շրջագայություն», անցնելով Անդրբելից Քովգեյթ[13]։

«Fringe Guru» - ի փորձառու Դեյվիսը հինգ աստղ շնորհեց ՝ ասելով, որ «Կև Օրկիյանը ճանաչված աստղ է, և արդար է նրան համեմատել Վիկտոր Բորխի և Դադլի Մուրի հետ[14]։ LoveFringe.com- ի Լիզը նույնպես շոուին պարգևատրել է հինգ աստղ ասելով. «Այս շոուն այն քչերից մեկն է, որը մեզ ստիպում է ծիծաղել ամբողջ շոուի ընթացքում և արժանանալ ծափահարության, ինչը հազվադեպ է Ֆրիջի շոուների ժամանակ[15]։ Շոուն նմանատիպ ակնարկներ է ստացել բրիտանական կատակերգության ուղեցույցից, իսկ շոուին պարգևատրել են չորս ու կես աստղս.[16] և «Three Weeks» ամսագիր, որը նրան պարգևատրել է հինգից չորսը աստղ[17]։

Ընթացք խմբագրել

2013 խմբագրել

Ապրիլին Կև Օրկիյանը արենայի շրջագայություն է կազմակերպում Հարավային Աֆրիկայում ՝ մեկ գիշերվա մեջ ելույթ ունենալով 6000 մարդու համար,որին հաջորդեց ապրիլի վերջին շրջագայությունը ՝ Մերձավոր Արևելքում։ Օրկիյանը գլխավորում էր Հարավային Աֆրիկայի Vodacom զվարճալի փառատոնը հունիսի 10-ից հուլիսի 7-ը։ Նա առաջին բրիտանացի կատակերգուն է, ով հինգ անգամ գլխավորել է հորիզոնականը։ Կև Օրկիյանը մասնակցել է Dead Air Show փոդքասթին[18]։

2014 խմբագրել

Դեյվիդ Բադվիլի «Անհավատը» բեմական տարբերակը Օրկիյանին դարձրել է իր աստղը[19]։ 2015-ին Օրկիյանը խաղացել է Դադլի Մուրի դերը «Goodbye» - ի «The After-Life of Cook & Moore» - ի ներկայացման մեջ։ Հունիս-հուլիս ամիսներին նա ելույթ է ունեցել Ավստրալիայի Սիդնեյ քաղաքում` Բոնի Լիտգոյի Ձմեռային դիտարժան «Ալլադին» շոուում, իսկ կարճ ժամանակ անց տեղափոխվել է Աֆղանստան՝ այնտեղ տեղակայված զորքերին զվարճացնելու համար։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. Kevork KAPIKYAN personal appointments - Find and update company information - GOV.UK
  2. «Comedian Kev Orkian in NYC». Վերցված է 2009 թ․ ապրիլի 17-ին. (չաշխատող հղում)
  3. «Homenetmen Events». Արխիվացված է օրիգինալից 2009 թ․ հունիսի 2-ին. Վերցված է 2009 թ․ ապրիլի 17-ին.
  4. «UAE Armenian Diary». Վերցված է 2009 թ․ ապրիլի 17-ին.(չաշխատող հղում)
  5. «Fringe Guru - Kev Orkian». Վերցված է 2010 թ․ սեպտեմբերի 14-ին.
  6. «Comedy CV». Արխիվացված է օրիգինալից 2009 թ․ հունվարի 4-ին. Վերցված է 2009 թ․ ապրիլի 17-ին.
  7. «Boogie on Down». Արխիվացված է օրիգինալից 2008 թ․ հուլիսի 4-ին. Վերցված է 2009 թ․ ապրիլի 17-ին.
  8. «Comedy Gold at Jongleurs». Վերցված է 2009 թ․ հուլիսի 6-ին.(չաշխատող հղում)
  9. «Illegal immigrant comedian wins The Next Big Thing». Վերցված է 2009 թ․ սեպտեմբերի 28-ին.
  10. «Britain's Got Talent Comic Kev Orkian Amuses Prince Philip». Արխիվացված է օրիգինալից 2010 թ․ հունիսի 20-ին. Վերցված է 2010 թ․ հունիսի 15-ին.
  11. 11,0 11,1 «Katherine Jenkins Official Blog». Արխիվացված է օրիգինալից 2010 թ․ հուլիսի 23-ին. Վերցված է 2010 թ․ հունիսի 28-ին.
  12. 12,0 12,1 «Britain's Got Talent Star Enjoys Royal Variety». Վերցված է 2010 թ․ հուլիսի 2-ին.(չաշխատող հղում)
  13. «Underbelly Edinburgh Fringe 2010». Վերցված է 2010 թ․ հունիսի 10-ին.(չաշխատող հղում)
  14. Davies, Trystan. «FringeGuru Kev Orkian». Վերցված է 2010 թ․ օգոստոսի 26-ին.
  15. Liz. «Review: Kev Orkian - The Illegal Tour - LoveFringe - Edinburgh Fringe Festival Reviews». Արխիվացված է օրիգինալից 2011 թ․ հուլիսի 13-ին. Վերցված է 2010 թ․ օգոստոսի 26-ին.
  16. «comedy.co.uk British Comedy Guide». Վերցված է 2010 թ․ սեպտեմբերի 14-ին.
  17. «Unlimited ThreeWeeks». Վերցված է 2010 թ․ օգոստոսի 19-ին.(չաշխատող հղում)
  18. Dead Air Show with Kev Orkian & Full interview
  19. «David Baddiel's musical version of The Infidel to star Kev Orkian». Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ սեպտեմբերի 24-ին. Վերցված է 2020 թ․ փետրվարի 19-ին.

Արտաքին հղումներ խմբագրել