Կրուցիատա Սոսնովսկու
Գիտական դասակարգում
Թագավորություն Բույսեր
Բաժին Ծածկասերմեր
Ընտանիք Տորոնազգիներ
Տեսակ Կրուցիատա Սոսնովսկու
Լատիներեն անվանում
Cruciata sosnowskyi


Կրուցիատա Սոսնովսկու (լատին․՝ Cruciata sosnowskyi), տորոնազգիների ընտանիքին պատկանող ծածկասերմ բույս, որը գրանցված է Հայաստանի Հանրապետության Կարմիր գրքում։

Նկարագրություն խմբագրել

Խիտ ցցված մազիկներով ծածկված բազմամյա խոտաբույս է։ 5-10 սմ բարձրությամբ ցողունը փռված է և տարածված։ 4-7 մմ երկարությամբ և 2-3 մմ լայնությամբ տերևները խիստ մոտեցած օղակներով են, ձվաձև կամ ձվաձև երկարավուն։ Ծաղիկները համարյա հավասար են տերևներին և խմբված են ծաղկաբույլերում, կիսահովանոցներում։ Պսակը կանաչավուն դեղին է[1]։

Տարածվածություն խմբագրել

Հայաստանում հանդիպում է միայն Գեղամի ֆլորիստիկական շրջանում (լեռնագագաթ՝ Սևսար)։ Հանդիպում է Հյուսիսային Կովկասում (Բալկարիա, Օսեթիա)[1]։

Էկոլոգիա խմբագրել

Աճում է ծովի մակարդակից 3100-3200 մ բարձրությունների վրա, ալպյան գոտում, քարաթափվածքներին։ Ծաղկում է հունիս ամսին, պտղակալում՝ հուլիսին[1]։

Պահպանություն խմբագրել

Կրիտիկական վիճակում գտնվող տեսակ է։ Հայտնի է մեկ պոպուլյացիա, որի տարածման և բնակության շրջանների մակերեսը 10 կմ²-ից պակաս է։ Կլիմայի և աճելավայրերի պայմանների փոփոխության պատճառով տեսակին սպառնում է անհետացում։ Հայաստանի Կարմիր գրքի առաջին հրատարակության մեջ, CITES–ի և Բեռնի կոնվենցիայի հավելվածներում ընդգրկված չէ։

Պահպանության միջոցառումներ չեն իրականացվում[1]։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 1,2 1,3 Հայաստանի Կարմիր գիրք. Երևան: Հայաստանի բնապահպանության նախարարություն. 2010. ISBN 978-99941-2-420-6.