Կրկնաբյուրեղ, միատեսակ բյուրեղների օրինաչափ սերտաճվածքը։ Կրկնաբյուրեղները լինում են՝ պարզ, սեկտորիալ, բազմասինթետիկ, համալիր, ծնկաձև, կոնտակտային և այլն։ Դրանք բնորոշ են բազմաթիվ միներալների, օրինակ, ծիծեռնակի պոչը գիպսի մոտ, ծնկաձև կրկնաբյուրեղը ռուտիլի մոտ, տրիադները պլագիոկլագների մոտ և այլն։ Պարզ կրկնաբյուրեղը անհատներ կամ անբաժանելի կրկնակներ կոչվող երկու բյուրեղների (կամ նրանց մասերի) սերտաճվածքն է։ Կրկնաբյուրեղային օրինաչափությունը հետևյալն է. անհատներից մեկը շրջված է մյուսի նկատմամբ 180°-ով որևէ առանցքի (կրկնաբյուրեղային առանցքի) շուրջը, կամ մի անհատը մյուսի արտացոլումն է որևէ հարթության (կրկնաբյուրեղային հարթության) մեջ։


Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 5, էջ 694