Կրասնայա Պոլյանա (գյուղ, Վելիկոնովոսյոլկովսկի շրջան)
- Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Կրասնայա Պոլյանա
Կրասնայա Պոլյանա (ուկրաիներեն՝ Красна Поляна), գյուղ Ուկրաինայի Դոնեցկի մարզի Վելիկոնովոսյոլկովսկի շրջանում։ Բնակավայրը նախկինում նաև անվանվել է Նովայա Կարակուբա։
Գյուղ | |||
---|---|---|---|
Կրասնայա Պոլյանա | |||
ուկրաիներեն՝ Красна Поляна | |||
| |||
Երկիր | Ուկրաինա | ||
Մարզ | Դոնեցկի մարզ | ||
Շրջան | Վելիկոնովոսյոլկովսկի շրջան | ||
Այլ անվանումներ | Նովայա Կարակուբա | ||
Կլիմայի տեսակ | բարեխառն-մայրցամաքային | ||
Խոսվող լեզուներ | Ուկրաիներեն, Ռուսերեն | ||
Բնակչություն | 4 606[1] մարդ (2001) | ||
Ժամային գոտի | UTC+2, ամառը UTC+3 | ||
Հեռախոսային կոդ | +380 6243 | ||
Փոստային դասիչ | 85571 | ||
Ավտոմոբիլային կոդ | AH / 05 | ||
ՈՒՎՏԿՕԴ | 1421283001 | ||
| |||
Աշխարհագրություն խմբագրել
Գյուղը գտնվում է շրջանի հարավային մասում, Վետ Յալի գետի ձախ ափին (Դնեպրի ավազան)։ Դեպի մարզկենտրոն 35 կմ է, մինչև Զաչատևկա երկաթուղային կայարան՝ 15 կմ։
Պատմություն խմբագրել
Գյուղը հիմնադրվել է 1787 թվականին, Ղրիմից եկած վերաբնակների կողմից։ Մինչև 1945 թվականը կոչվել է Նոր Կարակուբա։ Կրասնայա Պոլյանան ներառել է նաև գերմանական ավանը (գաղութը) Ելիզաբետդորֆը (Ելիզավետովկա, Ելիզաբեթտալ, Ելիզավետպոլ, Բլումենտալ)։ Բնակավայրը 1825 թվականին հիմնադրել են 35 ընտանիքներ Բադենից, Հեսսեն-Դարմշտադտից, Էլզասից։ Գտնվել է Մոկռիե Յալի գետի ձախ ափին՝ Մարիուպոլից 70 կմ դեպի հյուսիս-արևմուտք։ Ներկայումս այն կոչվում է Կրասնայա Պոլյանա։ 1945 թվականին Ուկրաինական ԽՍՀ Գերագույն խորհրդի նախագահության հրամանագրով Նովայա Կարակուբա գյուղը վերանվանվել է Կրասնայա Պոլյանա[2]։
Բնակչություն խմբագրել
2001 թվականի տվյալներով Կրասնայա Պոլյանա գյուղում բնակվել է 4 606 մարդ։
Հայտնի մարդիկ խմբագրել
- Միխայիլ Սավվիչ Ֆոնոտով - հայտնի լրագրող, գրող և Հարավային Ուրալի տեղացի պատմաբան։
- Մաքսիմ Սերգեևիչ Չեխ - ուկրաինացի ֆուտբոլիստ, 2019 թվականի աշխարհի չեմպիոն մինչև 20 տարեկան խաղացողների մեջ։
Տեղական խորհուրդ խմբագրել
Կրասնոպոլյանսկի գյուղական խորհրդի վարչական կենտրոնը։
Տեղական խորհրդի հասցե՝ 85571, Դոնեցկի մարզ, Վելիկոնովոսելկովսկի շրջան, Կրասնայա Պոլյանա, փ. Լենինա, 60.
Ծանոթագրություններ խմբագրել
- ↑ ««2012 թվականի հունվարի 1-ի դրությամբ Ուկրաինայի բնակչության քանակական տեղեկություններ» ժողովածու, պատրաստված է Ուկրաինայի վիճակագրության պետական կոմիտեի կողմից». Արխիվացված օրիգինալից 2012 թ․ նոյեմբերի 29-ին. Վերցված է 2013 թ․ օգոստոսի 1-ին. (ուկր.)
- ↑ «Указ Президії Верховної Ради УРСР від 15.8.1945 «Про збереження історичних найменувань та уточнення … назв … Сталінської області» — Вікіджерела». uk.wikisource.org. Արխիվացված օրիգինալից 2020 թ․ սեպտեմբերի 20-ին. Վերցված է 2020 թ․ ապրիլի 7-ին.