Կրակովի մեծ իշխանություն

Կրակովի մեծ իշխանություն (գերմ.՝ Großherzogtum Krakau, լեհ.՝ Wielkie Księstwo Krakowskie), ինքնավար կազմավորում Ավստրո-Հունգարական կայսրության կազմում, անեքսիայի ենթարկված Կրակովի Հանրապետության տեղում[1]։ Այժմ իշխանության ամբողջ տարածքը պատկանում է Լեհաստանին։

Պատմություն խմբագրել

Չնայած Մեծ իշխանությունը հանդիսանում էր Վարշավայի դքսության մնացորդներից մեկը, Վիեննայի վեհաժողովի որոշմամբ Կրակովը շարունակում էր մնալ Ռուսաստանի, Պրուսիայի և Ավստրիայի պրոտելտորատի տակ։ Ընդ որում Ավստրիան քաղաքում հասել էր որոշակի իշխանության։

1846 թվականին տեղի ունեցավ օտարերկրացիների դեմ ուղղված Կրակովի ապստամբությունը[2]։ Այն հիմք հանդիսացավ ավստրիական զորքերի քաղաք մտցնելունմ իսկ հետագայում կայսրությանը մինալուն։ Նախադեպը վատ անրադարձավ ռուս-ավստրիական հարաբերությունների վրա։

Գալիցիա և Լոդոմերիա թագավորության, Օսվենցիմ իշխանության և Զատոր իշխանության հետ ընդգրկված էր «Գալիցիա և Լոդոմերիա թագավորություն և Կրակովի մեծ իշխանություն, Օսվենցիմ իշխանություն, Զատոր իշխանություն» գավառի մեջ։

Երկու կայսրությունների համար կործանիչ Առաջին համաշխարհային պատերազմից հետո, երկու կողմերի համար վիճելի տարածքը ընդգրկվեծ անկախ Լեհաստանի կազմի մեջ։

Վարչական բաժանում խմբագրել

1853-1854-ական թվականներին անց էր կացվել վարչական բարենորոգում, որի արդյունքում Մեծ իշխանությունը բաժանվել էր 3 պովյատների. խշանովյան (լեհ.՝ chrzanowski), կրակովյան (լեհ.՝ krakowski)և յավոժինյան (լեհ.՝ jaworznicki): Բացի այդ քաղաքային պովյատների իրավունք ունեին Կրակովը, Խշանուվը, Թեբինյան, Նովա, Գորա և Յավոշնո գյուղերը։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. Frederic Austin Ogg. Volume2 // The Governments of Europe. — 2009.
  2. Alfred Regele. Ungedruckte Dissertation // Die Einverleibung des Freistaates Krakau 1846. — Вена, 1951.

Գրականություն խմբագրել

  • Mieczysław Czuma, Leszek Mazan. Austriackie gadanie czyli encyklopedia galicyjska. — Краков, 1998. — ISBN 83-85931-06-6