Կրակովի ապստամբություն (1846)

Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Կրակովի ապստամբություն (այլ կիրառումներ)

Կրակովի ապստամբություն, ավստրիական տիրապետության և ավատատիրական կարգերի դեմ ուղղված ապստամբություն 1846 թվականի փետրվարին։

Էդուար Դեմբովսկին առաջնորդում է ապստամբությունը

Նախապատրաստել էին լեհ ազգային-ազատագրական կազմակերպությունները Լեհական դեմոկրատական ընկերության ղեկավարությամբ։ Կրակովի ապստամբությունը սկսվեց փետրվարի 20-ին, Կրակովյան հանրապետությունում։ Ապստամբները, փետրվարի 22-ին գրավելով Կրակովը, կազմեցին Լեհական հանրապետության Ազգային կառավարություն, որն իր հրապարակած մանիֆեստում ժողովրդին կոչ արեց պայքարել հանուն ազգային անկախության, հռչակեց դեմոկրատական իրավունքներ և ֆեոդալական պարհակների վերացում։ Է. Դեմբովսկու ազդեցությամբ հռչակվեց դասային տարբերությունների ու տիտղոսների վերացում, հողի հանձնում հողազուրկ գյուղացիներին, բանվորների վիճակի բարելավման համար ազգային արհեստանոցների ստեղծում։ Սակայն հիմնականում չափավոր շլյախտա բուրժ. տարրերից կազմված ազգային կառավարությունը չցանկացավ օգտագործել քաղաքային չքավորության և գյուղացիության հեղափոխական խանդավառությունը։ Կրակովի ապստամբությունյան համար ծանր կորուստ էր նաև Դեմբովսկու մահը (փետրվարի 27Մարտի 3-ին ցարական Ռուսաստանի և Ավստրիայի միացյալ ուժերի հարվածների տակ հեղափոխական Կրակովն ընկավ։


Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 5, էջ 673
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Կրակովի ապստամբություն (1846)» հոդվածին։