Կտավախոտ բրգաձև
Գիտական դասակարգում
Թագավորություն Բույսեր
Բաժին Ծածկասերմեր
Ընտանիք Խլածաղկազգիներ
Տեսակ Կտավախոտ բրգաձև
Լատիներեն անվանում
Linaria pyramidata


Կտավախոտ բրգաձև (լատին․՝ Linaria pyramidata), խլածաղկազգիների ընտանիքին պատկանող ծածկասերմ բույս, որը գրանցված է Հայաստանի Հանրապետության Կարմիր գրքում։

Նկարագրություն խմբագրել

40-80 սմ բարձրությամբ պարզ ուղիղ ցողուններով բազմամյա գեղազարդային խոտաբույս է։ Կիսացողունագիրկ տերևները թխակապույտ, ձվաձև կամ երկարավուն նշտարաձև են և սուր։ Բոգաձև հասկանման ծաղկաբույլը կոմպակտ է։ Ծաղիկները շատ մեծ են, վառ դեղին[1]։

Տարածվածություն խմբագրել

Հայաստանում հանդիպում է միայն Ապարանի ֆլորիստիկական շրջանում (Արայի լեռ)։ Աճում է նաև Թալիշում, Արևելյան Անատոլիայում, Հյուսիսարևմտյան Իրանում, Թուրքմենիայում (Կոպետդաղի լեռնաշղթա)[1]։

Էկոլոգիա խմբագրել

Աճում է միջին լեռնային գոտուց մինչև ենթալպյան գոտի` ծովի մակարդակից 1500-2500 մ բարձրությունների վրա, հրաբխային ժայռերի ճեղքվածքներում, քարաթափվածքներին և ենթալպյան բարձրախոտում։ Ծաղկում է հունիս-հուլիս ամիսներին, պտղաբերում՝ հուլիս-օգոստոսին[1]։

Պահպանություն խմբագրել

Կրիտիկական վիճակում գտնվող տեսակ է։ Արայի լեռում գտնվող միակ պոպուլյացիան մարդածին ուժեղ ճնշման տակ։ Տարածման և բնակության շրջանների մակերեսը 10 կմ²-ից պակաս է։ Տեսակին աճելավայրերի փոփոխության պատճառով սպառնում է տարածման և բնակության շրջանների կրճատում։ Հայաստանի Կարմիր գրքի առաջին հրատարակության մեջ ընդգրկված էր որպես ոչնչացման սպառնալիքի ենթակա տեսակ։ CITES-ի և Բեռնի կոնվենցիաների հավելվածներում ընդգրկված չէ[1]։

Պահպանության գործողություններ չեն իրականացվում[1]։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 Հայաստանի Կարմիր գիրք. Երևան: Հայաստանի բնապահպանության նախարարություն. 2010. ISBN 978-99941-2-420-6.