Կուտանսի տաճար (ֆր.՝ Cathédrale Notre-Dame de Coutances), հռոմեական կաթոլիկ եկեղեցի, որը գտնվում է Ֆրանսիայի Նորմանդիա երկրամասում, Կուտանս համայնքում։ Կառուցված է գոթական ճարտարապետական ոճով։ Կուտանսի տաճարը կառուցվել է 1210-1274 թվականներին։ Տաճարն իր մեջ ընդգրկում էր ավելի վաղ կառուցված Նորմանի տաճարի մնացորդները։

Կուտանսի տաճար
Հիմնական տվյալներ
Տեսակկաթոլիկ տաճար
ԵրկիրՖրանսիա Ֆրանսիա
ՏեղագրությունCoutances?[1][2]
Դավանանքկաթոլիկություն
ԹեմRoman Catholic Diocese of Coutances?
Ժառանգության կարգավիճակդասակարգված պատմական հուշարձան[1]
ՆվիրվածՄարիամ Աստվածածին
Ճարտարապետական ոճգոթական ճարտարապետությունը Ֆրանսիայում
Քարտեզ
Քարտեզ
 Cathédrale Notre-Dame de Coutances Վիքիպահեստում
coutances.catholique.fr/diocese/eveque

Կուտանսի տաճարը համարվում է Կուտանս և Ավրանշ եպիսկոպոսական թեմի նստավայրը, սակայն նախկինում եղել է միայն Կուտանսի եպիսկոպոսի նստավայրը։

Տաճարի բարձրությունը կազմում է 80 մետր։ Ունի գերիշխող դիրք քաղաքի նկատմամբ, և տեսանելի է նույնիսկ Ջերսի կղզուց ( Մեծ Բրիտանիա)։ Այն նորմանդական գոթական ճարտարապետության վառ օրինակ է՝ երկար, ուղիղ, ուղղահայաց գծերի համադրմամբ։

Պատմություն խմբագրել

 

Կուտանսի տաճարի առաջին շինարարությունը սկսվել է 5-րդ դարում Սուրբ Էրեփթիոլուսի գլխավորությամբ, ով նաև տաճարի առաջին եպիսկոպոսն է։ Այս տաճարն ավերվել է 9-րդ դարում նորմանների ներխուժման ժամանակ։

11-րդ դարի կեսերից Կուտանսի եպիսկոպոս Ռոբերտը ձեռնամուխ է լինում տաճարի վերակառուցմանը՝ իրականացնելով այն ռոմանական կամ նորմանական ճարտարապետական ոճերով։ Վերակառուցումը սկսվել է նավից։ Ռոբերտը կարճ ժամանակ անց մահանում է, իսկ աշխատանքը շարունակվում է 1048 թվականին նրա հաջորդ՝ Ջեֆրի դե Մոնբրե եպիսկոպոսի կողմից։ Ջեֆրին լավ հարաբերություններ ուներ Վիլհելմ I Նվաճողի հետ, և վերջինս ներկա է եղել 1056 թվականին նոր տաճարի օծմանը։ Հետագայում եպիսկոպոսը Վիլհելմին ուղեկցել է Անգլիայի նվաճման ժամանակ։ Տաճարը մեծապես շահել է այդ նվաճման հսկայական շահույթներից։

Ռոմանական տաճարը հետագայում լրջորեն վնասվել է հրդեհի պատճառով։ 1210 թվականին Հյուգ դե Մորվիլ եպիսկոպոսը սկսեց կառուցել ներկայիս գոթական տաճարը՝ պահպանելով տաճարի չափսերը և ռոմանական շինության զգալի մասը։ Հիմնական մնացորդները ընդգծված են ներկայիս տաճարի պատերից ու աշտարակներից շատերում։

Նոր տաճարի շինարարությունն ավարտվել է 1274 թվականին և հիմնովին մնացել է անփոփոխ։ Քույր աշտարակների բարձրությունը հասնում է գրեթե 80 մետրի, իսկ ութանկյուն աշտարակը կանգնած է 57 մետր բարձրության վրա։

1562 թվականին տեղի ունեցած Հուգենոտյան պատերազմների ժամանակ որոշակի վնաս է հասցվել տաճարին, սակայն շուտով վերանորոգվել է։ 1794 թվականի Ֆրանսիական հեղափոխության ժամանակ տաճարի արտաքին տեսքը վնասվել է` որմախորշերից հեռացվել է արձանների մի մասը, իսկ մյուսները թրատվել են։ Տաճարն օգտագործվում էր որպես թատրոն, հացահատիկային պահեստ, և չնայած մեծ կորուստներին և վնասներին, այն կարողացել է գոյատևել։

Երկրորդ համաշխարհային պատերազմը Կուտանսի քաղաքին մեծ վնաս է հասցրել, սակայն տաճարը կրկին մնացել է կանգուն։

Կառույցի նկարագրություն խմբագրել

 
Կուտանսի տաճարի երգեհոն

Կուտանսի տաճարի մուտքի մոտ ժամանակակից պատուհան է, որի վրա պատկերված են 1048 և 1218 թվականների տաճարի հիմնադիրները։

Հարավային ենթակողմի սյան վրա պատկերված են միջնադարյան տիկնայք։

Լուսարձակային աշտարակը նախատեսված է տաճարի կենտրոնում լույսի մշտական առկայությունն ապահովելու համար։ Շրջանի կենտրոնում պատկերված են աչքեր, որոնք ներկայացնում են երկինքը, երկիրը՝ քառակուսին է, իսկ ութանկյունը ներկայացնում է Հարությունը։

Գլխավոր խորանի ետևում տեղակայված են վեց զույգ սյուներ, որոնց վրա հենված է տանիքը։ Դրանք ներկայացնում են Տասներկու առաքյալներին։ Պատուհանները թվագրվում են 15-րդ դարին։

Հարավային ամբուլատորիայում տեղակայված է Սուրբ Հովսեփի մատուռը, որի պատին նկարված պատկերում (1381 թվական) ներկայացված են Սուրբ Երրորդությունը, Քրիստոսը խաչի վրա և Սուրբ Հոգին՝ որպես աղավնի։

Սուրբ Լոուդի մատուռը, ինչպես նաև հարավային ամբուլատորիան, տաճարի ամենահին մասերից են։ Վիտրաժներում ներկայացված են դրվագներ Սուրբ Լոյի կյանքից։

Հյուսիսային ամբուլատորիայում տեղակայված է Սուրբ Մարկոֆի մատուռը, որի պատուհանում ցուցադրում է տեսարաններ սրբի կյանքից։ Հյուսիսային ամբուլատորիայում նաև պահվում են սուրբ յուղեր, որոնք օգտագործվում են մկրտության և օծման, ինչպես նաև քահանաների ձեռնադրման ժամանակ։

Հյուսիսային հատվածում կա 13-րդ դարի վիտրաժային պատուհան, որում ներկայացված է Սուրբ Թոմաս Բեկետի, Սուրբ Գևորգի և Վլասիի կյանքը։

1468 թվականից ի վեր տաճարն ունի երգեհոն։ Ներկայիս գործիքը կառուցվել է 1728 թվականին։ Տաճարի արևմտյան պատուհանը մասամբ գտնվում է երգեհոնի ետևում։

Հարավային սյունասրահի վերևում գտնվում են չորս ավետարանիչների խորհրդանիշները։

Պատկերասրահ խմբագրել

 
 
 
 
Վիտրաժ Արևմտյան ճակատամաս Տաճարի ներքին տեսք Ճակատամաս

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 base Mérimée (ֆր.)ministère de la Culture, 1978.
  2. archINFORM (գերմ.) — 1994.

Աղբյուրներ խմբագրել

Արտաքին հղումներ խմբագրել

 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Կուտանսի տաճար» հոդվածին։