Կուպերլյա ( բաշկիրերեն՝ Күперле, ռուս.՝ Куперля), ջրվեժ Բաշկորտոստանի «Բաշկիրիա» ազգային պարկում, Նուգուշ գետի Կուպերլյա վտակի վրա։ Կուպերլյա ջրվեժը և բնական կարստային կամարը Բաշկիրիայի բնության ստեղծած բնական տեսարժանություններից են։

Կուպերլյա ջրվեժ
Ստորին կասկադ
Տեսակջրվեժ
Երկիր Ռուսաստան
Կուպերլյա ջրվեժը գտնվում է Ռուսաստանում
Կուպերլյա ջրվեժ
Կուպերլյա ջրվեժը գտնվում է Երկիրում
Կուպերլյա ջրվեժ
Կուպերլյա բնական կարստային կամուրջ

Տեղադրություն խմբագրել

 
Կուպերլա ջրվեժը կասկադներով

Կուպերլյա ջրվեժը գտնվում է «Բաշկիրիա» ազգային պարկում Բաշկորտոստանի Հանրապետության Մելեուզի շրջանում, շրջկենտրոն Մելեուզ քաղաքից ոչ հեռու։ Կուպերլյայից ոչ հեռու կիրճի վրա կա կարստային կամուրջ։ Ջրվեժն առաջանում կամրջանման բնական կամարի տակով թեքության վայրում։

Կարստային կամուրջ խմբագրել

Կարստային կամուրջն առաջացել է հին ժամանակներում, երբ Կուպերլյա գետի խորությունը ընդամենը 10 մետր էր։ Դարերի ընթացքում կամուրջն կամրջի մի մասը տաշվել է։ Ժայռը լվացող ջուրը պոկել է դրա մի մասը։ Այսպես հայտնվել է բնական կամարը։ Երկու կամարները՝ միահյուսված են իրար։

Կամուրջը ռելիեֆում կարստի դրսևորման բավականին հազվադեպ ձև է։ Այն ստորգետնյա գետերի հուներով կարստային ապարների լվացման, սառույցի և ձյան ոչնչացման հետ կապված երևույթների ավերածության մնացորդն է։ Այն կախված է ջրի հոսքերի վրա՝ ձևավորելով գեղեցիկ թաղածածկ կամար[1]։

Ջրվեժը կամրջի տակով գահավիժելով անցնում է խորը ձորով։ Հատակից բարձրությունը 20 մ է, կամրջի լայնությունը՝ 4 մ, կախովի մասի երկարությունը՝ 10 մ[2]։ Ջրվեժը բաղկացած է երեք կասկադից, ջրվեժի ամենաբարձր կետը գտնվում է մոտ 15 մ բարձրության վրա։ Իջնելիս անցնում է գետնի տակ, իսկ ամառվա հորդառատ անձրային օրերին կածանից, որը մի փոքր զառիկողություն ունի, ջրերը թեքվում են 10 մետրանոց բլրի վրայով։ Դեպի ներքև իջնող ճանապարհին կա ստորգետնյա կարստային կամուրջ։

Կուպերլյա գետ խմբագրել

Կուպերլյա առվակը Նուգուշ գետի վտակն է։ Ջուրն արագ է շարժվում կասկադի զառիթափի շնորհիվ և քանի որ գետի հատակը, ինչպես և լանդշաֆտը, շատ անհարթ է։ Ընթացիկ անկումը մի քանի կիլոմետրի վրա 100 մ է, դրան գումարվում են արագ հոսքեր՝ ստեղծելով իդեալական միջավայր ջրվեժի ձևավորման համար։

Կապելյա առվակի ջրերը սառն են, բայց շատ մաքուր, քանի որ ջրվեժը գտնվում է բնակեցված վայրերից հեռու։ Գարնանը ձնհալի հետևանքով ջրի հոսքը շատ ուժեղ է։ Ամռանը, ինչպես և շատ այլ ջրվեժներ, այն չորանում է, մնում է մի փոքրիկ առվակ[3]։

Ջրվեժը գտնվում է Նուգուշի ջրամբարի մոտ, որը հայտնի է զբոսաշրջիկների շրջանում և գտնվում է Նուգուշ գետի հոսանքով դեպի վեր[4]։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. «Водопад Куперля и карстовый мост на вездеходе | Отдых в Башкирии» (ռուսերեն). Վերցված է 2024 թ․ ապրիլի 29-ին.
  2. «Карстовый мост Куперля». nasledie.tengri.ru. Վերցված է 2024 թ․ ապրիլի 29-ին.
  3. «Водопад Куперля». Турбаза Малиновка (ռուսերեն). Վերցված է 2024 թ․ ապրիլի 29-ին.
  4. «Национальный парк «Башкирия»: ВОДНО-ПЕШИЙ МАРШРУТ «КАРСТОВЫЙ МОСТ И ВОДОПАД КУПЕРЛЯ»». web.archive.org. 2009 թ․ հունիսի 24. Արխիվացված է օրիգինալից 2009 թ․ հունիսի 24-ին. Վերցված է 2024 թ․ ապրիլի 29-ին.

Արտաքին հղումներ խմբագրել

 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Կուպերլյա ջրվեժ» հոդվածին։