Կորուսյալ խորհրդանշան (վեպ)

Կորուսյալ խորհրդանշան (անգլ.՝ The Lost Symbol), վեպ է՝ գրված ամերիկացի գրող Դեն Բրաունի կողմից[1][2]։ Գործողությունները ծավալվում են Վաշինգտոնում՝ «Դա Վինչիի ծածկագիրը» և «Հրեշտակներ և դևեր» վեպերում նկարագրված իրադարձություններից հետո։ Վեպը լույս է տեսել 2009 թվականի սեպտեմբերի 15-ին։

Կորուսյալ խորհրդանշան
The Lost Symbol
ՀեղինակԴեն Բրաուն
Տեսակգրավոր աշխատություն և գրական ստեղծագործություն
Ժանրsuspense in literature?, միստիկական գրականություն և քրեական
Բնօրինակ լեզուանգլերեն
Կերպար(ներ)Ռոբերտ Լենգդոն
Նկարագրում էՎաշինգտոն, Կոլումբիայի շրջան
Էջեր600
ՇարքՌոբերտ Լենգդոն
ՆախորդԴա Վինչիի ծածկագիրը
ՀաջորդԻնֆերնո
ԵրկիրԱմերիկայի Միացյալ Նահանգներ ԱՄՆ
Հրատարակման վայրՆյու Յորք
ՀրատարակիչDoubleday, Transworld Publishers և Qanun?
Հրատարակման տարեթիվսեպտեմբերի 15, 2009
Կայքdanbrown.com/the-lost-symbol/(անգլ.)

Սա Բրաունի երրորդ ստեղծագործությունն է, որում գլխավոր հերոսն է հանդիսանում Հարվարդի համալսարանի կրոնական սիմվոլիկայի պռոֆեսոր Ռոբերտ Լենգտոնը[1]։ Վեպը հրատարակվել է 6.5 միլիոն տպաքանակով (5 միլիոնը Հյուսիսային Ամերիկայում և 1.5 միլիոնը Մեծ Բրիտանիայում), որը Doubleday-ի պատմության մեջ ամենամեծ տպաքանակն է։ Առաջին օրը ԱՄՆ-ում, Մեծ Բրիտանիայում և Կանադայում վաճառվեց ավելի քան 1 միլիոն տպաքանակ հաստ կազմով և էլեկտրոնային տարբերակով[3]։ 2013 թվականի հունվարի տվյալներով ամբողջ աշխարհում կար գրքի 30 միլիոն օրինակ։

Սյուժե խմբագրել

Ռոբերտ Լենգտոնը հրավիրված է Կապիտոլիում՝ դասախոսություն կարդալու նպատակով իր ուսուցիչ՝ 33-րդ աստիճանի մասոն Պիտեր Սոլոմոնի կողմից, ով գլխավորում է Սմիթսոնի ինստիտուտը։ Լենգտոնը իր հետ նաև պետք է տաներ Պիտերի կողմից տարիներ առաջ իրեն վստահված ծանրոցը։ Սակայն, երբ Ռոբերտը ժամանում է Կապիտոլիում, նա պարզում է, որ հրավերը ոչ թե Պիտեր Սոլոմոնի կողմից էր, այլ նրան առևանգողի՝ Մալախի կողմից, ով թողել էր Պիտերի անդամահատված աջ ձեռքը Կապիտոլիումի Ռոտոնդա սրահի կենտրոնում՝ սիմվոլիկ առեղծվածային ձեռքի (անգլ.՝ Hand of mysteries) տեսքով։

Մալախը, զանգահարելով Լենգտոնին, պահանջում է նրանից գտնել մասոնների բուրգը, որը ըստ մասոնների թաքցված է ինչ-որ տեղ Վաշինգտոնում՝ գետնի տակ, և կորուսյալ բառը, որը անհրաժեշտ է առևանգողի սկսած գործը ավարտին հասցնելու համար, հակառակ դեպքում Պիտերը կդատապարտվի դաժան մահվան[4]։

Հերոսներ խմբագրել

  • Ռոբերտ Լենգտոն, Հարվարդի համալսարանի կրոնական սիմվոլիկայի պրոֆեսոր, վեպի գլխավոր հերոս,
  • Մալախ, մասոն, ում մարմինը ամբողջությամբ պատված է դաջվածքներով, վեպի գլխավոր հերոսներից մեկը, ում հորինած Mal’akh անունը հրեական «հրեշտակ» բառն է։ Վեպում նա նաև օգտագործում է բժիշկ Կրիստոֆեր Ավադոն և Անդրոս Դարի։ Վերջինս նա օգտագործում էր Հունաստանում թաքնվելու ժամանակ։
  • Պիտեր Սոլոմոն, Սմիթսոնի ինստիտուտի գլխավոր քարտուղար, միլիարդատեր, բարերար, մասոն, Զաքարի Սոլոմոնի հայրը։ Հանդիսանում է Ռոբերտ Լենգտոնի մտերիմ ընկերը։ Նրա առևամգումից են սկսվում վեպի հիմնական զարգացումները,
  • Կետրին Սոլոմոն, գիտնական, Պիտեր Սոլոմոնի քույրը, Զաքարի Սոլոմոնի հորաքույրը,
  • Տրիշ Դան, Կետրին Սոլոմոնի օգնականը,սպանվում է Մալախի կողմից էթանոլով լի ակվարիումում,
  • Իզաբել Սոլոմոն, Պիտեր և Կետրին Սոլոմոնների մայրը, Զաքարիի տատիկը, սպանվել է վեպի իրադարձություններից 10 տարի առաջ իր տանը,
  • Ուորեն Բելամի, Կապիտոլիումի ճարտարապետը, մասոն։ Նա օգնում է Ռոբերտին և Կետրինին փախչել Ինոուե Սատոյից,
  • Ինոուե Սատո, ԿՀՎ-ի անվտանգության կոմիտեի նախագահ,
  • Թրենտ Անդերսոն, Կապիտոլիումի ոստիկանության նախագահ,
  • Կոլլին Գալոուեյ, քահանա, Վաշինգտոնի ազգային տաճարի դեկան, մասոն,
  • Նոլա Կեյ, ԿՀՎ-ի անվտանգության կոմիտեի անդամ, Կրիպտոսի անգլ.՝ Kryptos) մասնագետ,
  • Մարկ Զուբիանիս, համակարգերի անվտանգության մասնագետ, Տրիշի ծանոթ,
  • Ջոնաս Ֆոուկման, Լենգտոնի Նյու-Յորքի խմբագիր (Դեն Բրաունի խմբագիր Ջեյսոն Կոուֆմանի անունից),
  • Թերներ Սիմկինս, օպերատիվ խմբի ղեկավար, ԿՀՎ-ի գործակալ։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 Carbone, Gina (2009 թ․ ապրիլի 20). «Dan Brown announces new book, 'The Lost Symbol'». Boston Herald. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ հուլիսի 4-ին. Վերցված է 2009 թ․ նոյեմբերի 3-ին. (անգլ.)
  2. «ET Breaks News: Dan Brown Has Finished New Book», ETonline, 12 февраля 2009 Արխիվացված 2009-05-04 Wayback Machine (անգլ.)
  3. «Dan Brown's 'Lost Symbol' Sells 1 Million Copies in the First Day». Նյու Յորք Թայմս. 2009 թ․ սեպտեմբերի 16. Վերցված է 2009 թ․ նոյեմբերի 3-ին. (անգլ.)
  4. «Keys to Dan Brown's Solomon Key». Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ հուլիսի 4-ին. Վերցված է 2009 թ․ նոյեմբերի 3-ին. (անգլ.)

Արտաքին հղումներ խմբագրել