Դեն Բրաունը (անգլ.՝ Dan Brown, հունիսի 22, 1964(1964-06-22)[1][2][3][…], Էքսետեր, Նյու Հեմփշիր, ԱՄՆ), ամերիկացի գրող և լրագրող։ Հեղինակ է այնպիսի հանրահայտ գործերի, ինչպիսիք են՝ «Դա Վինչիի ծածկագիրը», «Հրեշտակներ և Սատանաներ» (2000), «Ինֆեռնո» (2013) և այլն։ Երեք վեպերի մոտիվներով էլ հետագայում ստեղծվել են ֆիլմեր։ Դեն Բրաունի գրքերը թարգմանվել են 52 լեզուներով։

Դեն Բրաուն
անգլ.՝ Dan Brown
Ծնվել էհունիսի 22, 1964(1964-06-22)[1][2][3][…] (59 տարեկան)
ԾննդավայրԷքսետեր, Նյու Հեմփշիր, ԱՄՆ
Մասնագիտությունգրող, վիպասան, ուսուցիչ, լրագրող, երաժիշտ, արձակագիր և հետազոտող
Լեզուանգլերեն
Քաղաքացիություն ԱՄՆ
ԿրթությունԱմհերստի քոլեջ և Ֆիլիպսի ակադեմիան Էքսետերում
Ստեղծագործական շրջան1998-մինչ մեր օրերը
Ժանրերդետեկտիվ, թրիլլեր, ֆանտաստիկա, երաժիշտ
Ուշագրավ աշխատանքներԹվային ամրոց, Խաբկանքի կետ, Հրեշտակներ և սատանաներ, Դա Վինչիի ծածկագիրը, Կորցված նշանը, Ինֆերնո, Ծագում (վեպ) և Dan Brown’s The Lost Symbol?
ԱշխատավայրՖիլիպսի ակադեմիան Էքսետերում
Պարգևներ
Изображение автографа
Կայքdanbrown.com
 Dan Brown Վիքիպահեստում

Հեղինակի գործերում որպես գլխավոր գործող անձ հանդես է գալիս Ռոբերտ Լենգդոն անունով երևակայական կերպարը․ հիմնական թեմատիկան պատմական տարբեր ժամանակաշրջաններն են, ինչպես նաև քրիստոնեությունը։ Այդ երկուսի համադրումը հաճախ տեղիք է տալիս հակասության, սակայն Բրաունը ասում է, որ իր գրքերը հակաքրիստոնեական բովանդակություն չունեն։

Գրողի հետաքրքրությունը ինչպես քրիստոնեության, այնպես էլ ծածկագրերի ու խորհրդավոր արժեքների հանդեպ գալիս է մանուկ հասակից։ Հայտնի է, որ տոնական օրերին նրանց ընտանիքը հաճախ ուղևորվել է գանձեր որոնելու[4]։

Մատենագրություն խմբագրել

Էկրանավորում խմբագրել

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 Internet Speculative Fiction Database — 1995.
  2. 2,0 2,1 Encyclopædia Britannica
  3. 3,0 3,1 Discogs — 2000.
  4. Բրաուն, Դեն (2015). "Ինֆեռնո". Երևան: "Զանգակ". ISBN 84 (5ԱՄՆ)-44. {{cite book}}: Check |isbn= value: invalid character (օգնություն)
  5. Վայրի սիմֆոնիա

Հղումներ խմբագրել