Կովացորեն դաշտային
Կովացորեն դաշտային | |
Կովացորեն դաշտային | |
Դասակարգում | |
Թագավորություն | Բույսեր (Plantae) |
Վերնաբաժին | Բարձրակարգ բույսեր (Embryophyta) |
Տիպ/Բաժին | Անոթավոր բույսեր (Tracheophyta) |
Ենթատիպ | Սերմնավոր բույսեր (Spermatophytes) |
Կարգ | Խուլեղինջածաղկավորներ (Lamiales) |
Ընտանիք | Ճրագախոտազգիներ (Orobanchaceae) |
Ցեղ | Melampyrum |
Տեսակ | Կովացորեն դաշտային (M. arvense) |
Միջազգային անվանում | |
Melampyrum arvense |
Կովացորեն դաշտային (լատին․՝ Melampyrum arvense), խլածաղկազգիների ընտանիքին պատկանող դեղաբույս։
Նկարագրություն խմբագրել
15-20 սմ բարձրությամբ, գլանաձև ցողունով, այլ բույսերի արմատներին ամրացող և դրանք որպես սննդի լրացուցիչ աղբյուր օգտագործող թույլ զարգացած արմատներով միամյա կիսամակաբույծ է։ Բարակ ճյուղերը ծածկված են մանր մազիկներով։ Տերևները ամբողջական են, հակադիր, սրածայր, նշտարաձև (մինչև 6 սմ երկարությամբ), գրեթե նստադիր կամ կարճ կոթուններով։ Ցողունների կամ ճյուղերի վերին մասում աճող ծաղիկներն առաջացնում են երկար, խիտ և հասկանման ծաղկաբույլեր։ Ստորին մակերեսի վրա երբեմն սև կամ շագանակագույն, ծաղկահյութ պարունակող թեփուկներ առաջացնող, խորը բաժանված սուր ատամիկներով ծաղկակիցները վարդագույն-ծիրանագույն են և ձվաձև-նշտարաձև։ Չորսանդամ, խողովակաձև-զանգակաձև թավոտ բաժակն ունի չորս սուր, նեղ-եռանկյունաձև ատամիկներ։ Բարակ գլանաձև խողովակով երկշուրթ դեղին կամ ծիրանագույն պսակը վերին մասում լայնանում է։ Չորս երկուժ առէջներով վերին շուրթը սաղավարտաձև է։ Ճարպային յուղով հարուստ և հյութալի ելուստներով օժտված երկարավուն հարթ սերմերով երկբուն պտուղը երկու կողքերից սեղմված ձվաձև տուփիկ է[1]։
Տարածվածություն խմբագրել
Աճում է միջին լեռնային գոտու դաշտերում, ճանապարհների եզրերին, նոսր անտառներում, իսկ որպես մոլախոտ՝ ցանքսերում և աղբավայրերում։ Հանդիպում է Տավուշի մարզում և Արցախում։ Մեղրատու և թունավոր բույս է[1]։
Նշանակություն խմբագրել
Բուժական նպատակներով օգտագործում են կանաչ զանգվածը, ծաղիկներն ու սերմերը։ Սերմերի երեփուկն օգտագործում են վնասատու միջատներին ոչնչացնելու համար։ Մանրացրած սերմերը տաք թրջոցների օգնությամբ օգտագործվում են որպես փափկացնող միջոց[1]։
Ծանոթագրություններ խմբագրել
- ↑ 1,0 1,1 1,2 Ծատուրյան, Թամարա; Գևորգյան, Մարգարիտա (2014). Պողոսյան, Ա․; Զաքարյան, Ն․ (eds.). Հայաստանի վայրի դեղաբույսեր. Երևան: Լուսակն. էջ 315. ISBN 9789939834689.
Վիքիցեղերն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Կովացորեն դաշտային» հոդվածին։ |
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Կովացորեն դաշտային» հոդվածին։ |