Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Կոնվեկցիա (այլ կիրառումներ)

Կոնվեկցիա մթնոլորտում (լատին․՝ convectio-տեղափոխում), հիդրոստատիկ ուժով պայմանավորված, մինչև 30 մ/վրկ արագություն ունեցող օդային զանգվածների ուղղաձիգ տեղաշարժեր (տաք, նոսր օդի բարձրացում, սառը, խիտ օդի իջեցում), որոնց հետևանքով առաջանում են օդի վերընթաց և վարընթաց հոսանքներ։ Վերընթաց հոսանքների ժամանակ բարձրացող օդն ընդարձակվում է և յուրաքանչյուր 100 մ բարձրանալիս սառչում 100 C-ով (չոր ադիաբատ գրադիենտ)։ Գոլորշիների կոնդենսացումն սկսվելուց հետո, թաքնված ջերմության անջատման շնորհիվ, յուրաքանչյուր 100 մ-ի վրա օդը տաքանում է աստիճանի մի քանի տասնորդական մասով (խոնավ ադիաբատ գրադիենտ)։ Կոնվեկցիա առաջանում է մթնոլորտի անկայուն վիճակի պայմաններում։ Կոնվեկցիայի հետ են կապված կույտավոր և կույտաանձրևաբեր ամպերի առաջացումը։ Լավ է արտահայտվում տարվա տաք եղանակին։

Մթնոլորտային կոնվեկցիան Երկրի վրա
Հատուկ սարքավորումը ցույց է տալիս, թե ինչպես է տաքություն անջատվում մարդու ձեռքից. այն ջերմային կոնվեկցիայի եղանակ է։


Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 5, էջ 579