Կոնսերտգեբաու (Ամստերդամ)

Կոնսերտգեբաու (հոլ.՝ Koninklijk Concertgebouw, արտասանություն: [ˌkoːnɪnklək kɔnˈsɛrt.xəˌbʌu̯]), համերգասրահ Ամստերդամում, Նիդերլանդներ։ Հոլանդերենից «concertgebouw» թարգմանվում է «համերգային շենք»։ 2013 թվականի ապրիլի 11-ին շինության 125-րդ տարելիցի կապակցությամբ Նիդերլանդների թագուհի Բեատրիքսը համերգասրահին շնորհել է արքայական կոչում[7]։

Կոնսերտգեբաու
հոլ.՝ Het Koninklijk Concertgebouw N.V.[1]
Տեսակհամերգասրահ և թատրոն
Երկիր Նիդերլանդներ[2][1]
ՏեղագրությունԱմստերդամ
ՎայրMuseumkwartier?
Հասցե1071BB[3]
ՓողոցConcertgebouwplein? (10)[4]
Ճարտարապետական ոճնեոդասական ճարտարապետություն
ԲնակիչRoyal Concertgebouw Orchestra?
Կառուցման սկիզբ1883
Հիմնադրված է1886
Բացված1888[5]
ՃարտարապետԱդոլֆ Լեոնարդ վան Գենդտ
Կառուցման ավարտ1886
Վերանորոգվել է1985, հուլիս - 1988, ապրիլ
Պարգևներ
Ժառանգության կարգավիճակՆիդեռլանդների մշակութային ժառանգության օբյեկտ[6]
Քարտեզ
Քարտեզ
Պաշտոնական կայք
Պաշտոնական կայք

Ակուստիկայով պայմանավորված՝ Կոնսերտգեբաուն համարվում է աշխարհի ամենալավ երեք համերգասրահներից մեկը Բոստոնի սիմֆոնիկ դահլիճի[8][9] և Վիեննայի Մուզիքֆերայնի հետ միասին[10][11]։

Պատմություն խմբագրել

Շենքի ճարտարապետը Ադոլֆ Լեոնարդ վան Գենդտն է։ Շինարարական աշխատանքները սկսվել են 1883 թվականին, քաղաքից դուրս՝ Նիուվեր-Ամստելում գտնվող մի արոտավայրում, որը 1964 թվականին դարձել է Ամստելվեյնը։ Հողի մեջ տեղադրվել են ընդհանուր առմամբ 2186 փայտե կույտեր՝ տասներկուից տասներեք մետր երկարությամբ[12]։ Կոնսերտգեբաուի շինարարությունն ավարտվել է 1886 թվականի վերջին, սակայն Նիուվեր-Ամստելի քաղաքապետարանի հետ կապված դժվարությունների պատճառով՝ փոքր ջրանցքի լցում, մուտքի ճանապարհների հարթեցում և փողոցային լույսերի տեղադրում, շենքի հանդիսավոր բացումը հետաձգվել է[13]։

Սրահը բացվել է 1888 թվականի ապրիլի 11-ին համերգով, որի ընթացքում 120 երաժիշտներից և 500 երգիչներից բաղկացած երգչախումբը կատարել է Ռիխարդ Վագների, Գեորգ Ֆրիդրիխ Հենդելի, Յոհան Սեբաստիան Բախի և Բեթհովենի ստեղծագործություններից։ Կոնսերտգեբաուում հանդես է գալիս Ազգային երգչախումբը (Koninklijk Concertgebouworkest), որը իր առաջին համերգը ներկայացրել է 1888 թվականի նոյեմբերի 3-ին։

1969 թվականի սեպտեմբերի 17-ին բրիտանական պրոգրեսիվ Փինք Ֆլոյդ ռոք խումբը Կոնսերտգեբաուում ներկայացրել է իր The Man and The Journey շոուն[14]։ Շոուի գագաթնակետն է եղել «Celestial Voices» երգի կատարումը (վերանվանվել է "The End of the Beginning"), որտեղ ստեղնաշարահար Ռիչարդ Ռայթը նվագել է սրահի երգեհոնը իր Ֆարֆիսայի փոխարեն։

Կոնսերտգեբաուում հանդես են գալիս նաև Նիդերլանդների ֆիլհարմոնիկ երգչախումբը և Ռադիոյի ֆիլհարմոնիկ երգչախումբը։

Կոնսերտգեբաուում տարեկան մոտ ինը հարյուր համերգ և այլ միջոցառումներ են տեղի ունենում, ավելի քան 700,000-ը հանրության համար, ինչը այն դարձնում է աշխարհի ամենաշատ այցելվող համերգասրահներից մեկը[15]։

2014 թվականին համերգասրահի գործադիր տնօրենն է եղել Սայմոն Ռեյնինկը, իսկ գեղարվեստական ղեկավարը՝ Անեկե Հոգենշտեյնը[16]։

Շենք խմբագրել

Գլխավոր դահլիճը (Grote Zaal) ունի 1974 նստատեղ[17] և ունի 44 մետր երկարություն, 28 մետր լայնություն և 17 մետր բարձրություն[18]։ Սրահի անդրադարձման ժամանակը 2,8 վայրկյան է առանց հանդիսատեսի, 2,2 վայրկյան հանդիսատեսի հետ, ինչը այն դարձնում է իդեալական ուշ ռոմանտիկ երգացանկի համար, ինչպիսին է Գուստավ Մալերի երգացանկը։ Գլխավոր սրահի մի քանի վայրերում փոշու շերտ կա, որի հեռացումը կազդի ակուստիկայի վրա[19]։

Ավելի փոքր, օվալաձև մի վայր՝ «Հանդիսությունների սրահը» (Kleine Zaal), գտնվում է Գլխավոր սրահի հետևում։ Սրահի երկարությունը 20 մետր է, լայնությունը՝ 15 մետր[18]։ Այն ավելի ինտիմ տարածք է, հարմար է կամերային երաժշտության և լիդ ժանրի համար։ Հանդիսասրահն ունի 437 նստատեղ[17]։

1983 թվականին Կոնսերտգեբաուի շենքը սկսել է սուզվելԱմստերդամի խոնավ հողի մեջ, պատերին մի քանի դյույմ լայնությամբ ճեղքեր են հայտնվել, ուստի դահլիճի վերանորոգման համար նախաձեռնվել է դրամահավաք։ Դժվարին վերականգնումը սկսվել է 1985 թվականին, որի ընթացքում 2186 փտած փայտե սյուները փոխարինվել են բետոնե սյուներով։ Հոլանդացի ճարտարապետ Պի դե Բրույնը նախագծել է ժամանակակից կցամասը նոր մուտքի և նկուղի համար՝ փոխարինելու հագնվելու և փորձերի նեղ տարածքին[12]։

Երգեհոն խմբագրել

Երգեհոնը պատրաստվել է 1890 թվականին, Ուտրեխտ քաղաքից երգեհոն պատրաստող Միքայել Մարշալկերվերդի կողմից։ Վերանորոգվել է 1990-1993 թվականներին Ֆլենտրոպի կողմից։ Ունի երեք բաժիններից բաղկացած 60 ձայնասահմաններ և ոտնակ[20]։

Կոմպոզիտորների անունները Գլխավոր դահլիճում խմբագրել

Գլխավոր դահլիճի պատշգամբի եզրերին և պատերին պատկերված են հետևյալ 46 կոմպոզիտորների ազգանունները[21]

Պատկերասրահ խմբագրել

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 1,2 https://www.koninklijkhuis.nl/onderwerpen/onderscheidingen/predicaat-koninklijk/overzicht-predicaat-koninklijk — 2019.
  2. archINFORM (գերմ.) — 1994.
  3. Նիդեռլանդների հուշարձանների ցուցակ (նիդերլ.)
  4. ContactConcertgebouw.
  5. European Theatre ArchitectureArts and Theatre Institute.
  6. Նիդեռլանդների հուշարձանների ցուցակ
  7. «Koninklijke status voor Het Concertgebouw». Concertgebouw NV. Արխիվացված է օրիգինալից 2018 թ․ հունիսի 15-ին. Վերցված է 2013 թ․ ապրիլի 11-ին.
  8. April 11, 1888: Concertgebouw, Home of Nearly Perfect Acoustics, Opens
  9. R. W. Apple, Jr., Apple's America (North Point Press, 2005), 0-86547-685-3.
  10. Tapio Lahti and Henrik Möller. «Concert Hall Acoustics and the Computer». ARK – The Finnish Architectural Review. Արխիվացված է օրիգինալից 2007 թ․ մարտի 22-ին.
  11. Gerrit Petersen; Steven Ledbetter & Kimberly Alexander Shilland (1998 թ․ հունիսի 26). [[[:Կաղապար:NHLS url]] «National Historic Landmark Nomination: Symphony Hall»] (PDF). National Park Service. Վերցված է 2020 թ․ ապրիլի 12-ին. {{cite web}}: Check |url= value (օգնություն)
  12. 12,0 12,1 Paul L. Montgomery (1988 թ․ ապրիլի 13). «Dutch Hail Concertgebouw's 100th». The New York Times. Վերցված է 2007 թ․ հոկտեմբերի 12-ին.
  13. «History of the building». Official website of the Concertgebouw. Արխիվացված է օրիգինալից 2018 թ․ հունիսի 17-ին. Վերցված է 2018 թ․ հունիսի 10-ին.
  14. Archived at Ghostarchive and the Wayback Machine: «The End of the Beginning (A Saucerful of Secrets) ('The Journey' performed at the Concertgebouw, Amsterdam, 17 Sept 1969) – Pink Floyd». Pink Floyd Records. 2017 թ․ մարտի 24. Վերցված է 2020 թ․ նոյեմբերի 2-ին.
  15. «Facts & Figures». Concertgebouw NV. Վերցված է 2014 թ․ փետրվարի 24-ին.
  16. «Jaarverslag 2012» [Annual Report 2012] (PDF) (հոլանդերեն). Concertgebouw NV. 2013 թ․ ապրիլի 2. Արխիվացված է օրիգինալից (PDF) 2014 թ․ փետրվարի 7-ին. Վերցված է 2014 թ․ փետրվարի 24-ին.
  17. 17,0 17,1 «Concerts». Concertgebouw NV. Արխիվացված է օրիգինալից 2021 թ․ մայիսի 23-ին. Վերցված է 2021 թ․ մայիսի 23-ին.
  18. 18,0 18,1 «Het Concertgebouw – Capaciteit Zalen» (PDF). Concertgebouw NV. Արխիվացված է օրիգինալից (PDF) 2013 թ․ նոյեմբերի 26-ին. Վերցված է 2014 թ․ փետրվարի 24-ին.
  19. «Geheime deuren in Het Concertgebouw | Preludium – magazine voor liefhebbers van klassieke muziek». www.preludium.nl. Վերցված է 2021 թ․ դեկտեմբերի 13-ին.
  20. Information on Organ
  21. «Reader De eregalerijen in het concertgebouw» (PDF). Vrienden Concertgebouw & Koninklijk Concertgebouworkest. Վերցված է 2014 թ․ փետրվարի 23-ին.

Արտաքին հղումներ խմբագրել

 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Կոնսերտգեբաու (Ամստերդամ)» հոդվածին։