Կոյգորոդոկ

գյուղ Ռուսաստանում

Կոյգորոդոկ (ռուս.՝ Койгородок, կոմի՝ Койгорт), գյուղ Ռուսաստանի Կոմի Հանրապետության Կոյգորոդսկի շրջանի կազմում։

Գյուղ
Կոյգորոդոկ
ռուս.՝ Койгородок
կոմի՝ Койгорт
ԵրկիրՌուսաստան Ռուսաստան
ԵրկրամասԿոմիի հանրապետություն
ՇրջանԿոյգորոդսկի շրջան
Պաշտոնական լեզուռուսերեն
Բնակչություն2857 մարդ (2015)
Ժամային գոտիUTC+4
Փոստային դասիչ168170
ՍՎՏԲՀԴ87212820
Կոյգորոդոկ (Ռուսաստան)##
Կոյգորոդոկ (Ռուսաստան)

Աշխարհագրություն խմբագրել

Գյուղը գտնվում է Սիկտիվկար հանրապետական կենտրոնից 192 կմ դեպի հարավ-արևելք, Սիսոլա գետի աջ ափին։

Կոյգորոդոկ գյուղը հանրապետյությունից ավտոճանապարհով ելք ունի դեպի Կիրովի և Պերմի մարզ։

Պատմություն խմբագրել

1579 թվականի Յախոնտովի հարկամատյաններում հիշատակվում է Կոյգորոդի գավառը։ 1586 թվականին հիշատակվում է Կոլգորոդ ավանը, որտեղ գտնվում էր սուրբ Աթանաս Մեծի փայտե զանգակատունը, 10 բնակելի և 3 դատարկ գյուղական կալվածքներով։ Ավանի մոտ գտնվում էր Շարգա գյուղը 6 բնակելի և 3 դատարկ գյուղական կալվածքներով և Լեոնտյևսկի գյուղակը (մեկ բնակելի տուն)։

Բոլոր 3 բնակավայրերը մտնում էին Կոլգորոդսկի իշխանական մարզի կազմի մեջ։ Բնակիչները կրում էին Տորոպով, Շանգին, Բուրկո ազգանունները, բնակիչների մի մասը ազգանուններ չունեին։ Երկու դատարկ կալվածքների բնակիչները մահացել են, 3 այլ կալվածքների բնակիչները աղքատացել են, իսկ մեկ ընտանիք տեղափոխվել է վերին Կամա գետի մոտ։

Կլիմա խմբագրել

Կոյգորոդոկ գյուղում կլիման չափավոր ցամաքային է երկարատև ձմեռներով և կարճատև ամառներով։

  • Օդի տարեկան միջին ջերմաստիճանը՝ 1,0 °C
  • Միջին մթնոլորտային ճնշումը՝ 999,1 մբ
  • Օդի հարաբերական խոնավությունը՝ 78,2 %
  Ջերմաստիճանի և տեղումների տարեկան միջին ցուցանիշները Կոյգորոդոկ
Ամիս հունվ փետ մարտ ապր մայ հուն հուլ օգոս սեպ հոկ նոյ դեկ տարին
բացարձակ առավելագույնը (°C) 3,4 4,5 14,3 26,0 30,5 34,7 33,8 33,0 27,8 21,5 10,3 5,0 34,7
միջին ջերմաստիճանը (°C) −15,4 −13,2 −6,0 1,8 8,6 14,6 17,2 13,6 7,9 0,9 −6,6 −12,0 1,0
բացարձակ նվազագույնը (°C) −47,8 −47,4 −42,0 −30,1 −14,6 −5,5 −0,4 −4,5 −7,1 −28,2 −40,5 −51,4 −51,4
Աղբյուր՝ Коми ЦГМС

Բնակչություն խմբագրել

2010 թվականի դրությամբ բնակչության թիվը կազմում էր 2940 մարդ, 2012-ին՝ 2895 մարդ, 2013-ին՝ 2892 մարդ, 2014-ին՝ 2862 մարդ, 2015-ին՝ 2857 մարդ։

Ազգային կազմը

1989 թվականին այստեղ բնակվել է 2923 մարդ (1379 տղամարդ և 1544 կին), այդ թվում 72 %-ը կոմի, 21 %-ը՝ ռուսներ։

Տեսարժան վայրեր խմբագրել

Տեսարժան վայրերից մեկը Կոյգորոդոկ գյուղի շրջանային գավառագիտական թանգարանն է։

Արտաքին հղումներ խմբագրել