Կոմորյան կղզիների կենտրոնական բանկ

Կոմորյան կղզիների կենտրոնական բանկ (արաբ․՝ البنك المركزي لجزر القمر‎‎, ֆր.՝ Banque Centrale des Comores) Կոմորյան կղզիների կենտրոնական բանկն է։

Գործողություններ խմբագրել

ԿԲ-ի կանոնադրությունը նշում է, որ նրա տնօրենների խորհուրդը պետք է ունենա ութ անդամ, որոնք ընտրվում են Կոմորյան կղզիների կառավարությունից, Ֆրանսիայի Կենտրոնական բանկից (Ֆրանսիայի բանկ) և Ֆրանսիայի կառավարությունից։ Կոմորյան կղզիների Կենտրոնական բանկի փոխտնօրենի պաշտոնը զբաղեցնում է Ֆրանսիայի բանկի պաշտոնյան, որը պատասխանատու է դրամավարկային քաղաքականության համար։ 1999 թվականի նոյեմբերի 19-ից Կենտրոնական բանկի բոլոր պաշտոնական դրույքները կապված են Եվրոյի մեկ գիշերվա միջին ինդեքսով (EONIA), ինչը հանգեցնում է եվրոյի նկատմամբ տոկոսադրույքների տարբերությունների կայունացմանը։

ԿԲ-ն կիրառում է պարտադիր պահուստավորման համակարգ (ավանդների 30%-ը) և բանկային մոնիտորինգի համակարգ։ Գլխավոր գրասենյակը գտնվում է Մորոնիում։

Բանկային համակարգ խմբագրել

Կոմորյան կզղիների բանկային համակարգը կազմված է վեց տարբեր բանկերից.

  1. Կենտրոնական բանկը (BCC),
  2. Banque pour l'Industrie et pour le Commerce-Comores (BIC-C),
  3. Banque developpement des Comores (BDC),
  4. Banque Fédérale de Commerce (BFC),
  5. Exim Bank Comores SA
  6. Société Nationale des Postes et des Services Financiers (SNPSF):

Բացի այդ, երկու փոխադարձ խնայբանկեր ևս (SANDUK և MECK) մեծ դեր են խաղում։

Կոմորյան կղզիների կենտրոնական բանկի դերերից մեկն է հաստատել նոր բանկերի ստեղծումը Կոմորյան կղզիների միության բոլոր երեք կղզիներում (Գրանդ-Կոմոր, Անժուան և Մոհելի)։

Ղեկավարներ խմբագրել

Ղեկավարը նշանակվում է հինգ տարի ժամկետով[1]։ Ստորև ներկայացված է ԿԲ–ի ղեկավարերի ցանկը հիմնումից ի վեր․

Անուն Ստանձնել է պաշտոնը Հեռացել է
Սաիդ Մոհամեդ Մշանգամա 1978 թ 1981 թ [2]
Մոհամեդ Հալիֆա 1981 թ 1996 թ [2]
Սաիդ Ահմեդ Ալի 1996 թ 2002 թ [2]
Իբրահիմ Բեն Ալի 2002 թ 2005 թ [2]
Ահամադի Աբդուլբաստոյ 2005թ 2010 թ [2]
Մզե Աբդու Մոհամեդ Շանֆիու 2011 թ 2017թ
Յունուսա Իմանի 2017թ Գործող [1]

Տես նաև խմբագրել

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 «Central Bank of Comoros». Central Banking (անգլերեն). 2015 թ․ օգոստոսի 12.
  2. 2,0 2,1 2,2 2,3 2,4 «Banque Centrale des Comores - Histoire».

Արտաքին հղումներ խմբագրել