Ֆրանսիայի բանկ (ֆր.՝ Banque de France), Ֆրանսիայի կենտրոնական բանկ։ Եվրոպական կենտրոնական բանկերի համակարգի անդամ։ Բանկն ունի շտաբ Փարիզում։

Պատմություն խմբագրել

  • 1800 - Նապոլեոն Բոնապարտի հրամանով ստեղծվել է Ֆրանսիայի բանկը,
  • 1808 - 1936 թվականներին - Ֆրանսիայի բանկի տոմսերը դարձել են օրինական վճարամիջոց, ընդլայնվել է մասնաճյուղերի ցանցը,
  • 1936 - 1945 - բանկի ազգայնացում,
  • 1973 - վերագրվել է բանկի կանոնադրությունը,
  • 1993 - բանկը դառնում է անկախ ֆինանսական ինստիտուտ, որի նպատակը երկրում գնային կայունության ապահովումն է, որը անկախ է պետության քաղաքականությունից,
  • 1998 - բանկը դառնում է կենտրոնական բանկերի Եվրոպական համակարգի անդամ։

Առաջին համաշխարհային պատերազմի ժամանակ բանկը վաճառում է կարճաժամկետ գանձապետական պարտատոմսեր արտասահմանում, որպեսզի օգնի հոգալ ռազմական ծախսերը։ Ֆրանսիան պատերազմից անմիջապես հետո հրաժարվեց ոսկե ստանդարտից։ 1919 թվականին պարտքերը կազմել են մոտ 42 միլիարդ ֆրանկ։ Պատերազմից հետո բանկը ձգտում է վերականգնել ոսկու ստանդարտը և կապիտալ ձեռք բերել մի շարք ամերիկյան և բրիտանական բանկային սինդիկատներից, որպեսզի պաշտպանի Ֆրանկին փոխարժեքի տատանումներից։ Բանկը նաև սկսել է կուտակել ոսկու պաշարներ և իր զարգացման գագաթնակետին է պահել ոսկու համաշխարհային պաշարների 28,3 տոկոսը (զիճելով միայն ԱՄՆ-ին՝ 30,4 տոկոս)[1][2][3]։

Գործունեություն խմբագրել

Ֆրանսիայի բանկը երեք հիմնական խնդիր է կատարում՝ օրենսդրությանը և իրավունքներին համապատասխան, որոնք նրան պատվիրակվել են ԵԿԲ-ի կողմից սուբսիդիարության սկզբունքով՝

  • պահպանել դրամական կայունություն
  • ֆինանսական կայունության պահպանում
  • պետական մարմիններին, իրավաբանական և ֆիզիկական անձանց բանկային ծառայությունների մատուցումը

Դրամական կայունության պահպանման խնդրին համապատասխան, Ֆրանսիայի բանկն իրականացնում է գործունեության տարբեր տեսակներ․

  • սահմանել Ֆրանսիայի դրամական հաշվեկշիռն և ներկայացնել Ֆրանսիայի տնտեսական շահերը միջազգային հանրության մեջ
  • իրականացնել բանկերի համար ԵԿԲ քաղաքականության անցկացման մրցույթներ, նրանց համար, ովքեր ցանկանում են ներգրավվել դրամական միջոցներում
  • ղեկավարել ԵԿԲ արժութային պահեստների մի մասը
  • արտադրել գումարների թողարկում և կառավարում

Ֆինանսական կայունության պահպանման խնդրին համապատասխան, Ֆրանսիայի բանկն իրականացնում է հետևյալ գործառույթները․

  • վարկային հաստատությունների և ներդրումային ընկերությունների և բանկային հանձնաժողովի գործունեության նկատմամբ վերահսկողություն
  • ֆինանսական համակարգի կառավարում
  • վճարումների իրականացման համակարգի կառավարում

Ֆրանսիայի բանկը կառավարում և վարում է գանձապետարանի և որոշ պետական ձեռնարկությունների գործունեության հաշվառում։

Ֆրանսիայի բանկը ֆինանսական տեղեկատվություն է հավաքում ընկերությունների մասին և տրամադրում այլ ընկերությունների։ 2007 թվականին բանկն իրավունք է ստացել, գնահատական տալ իրավաբանական անձի վարկունակության վերաբերյալ։

Ֆիզիկական անձանց գծոով Ֆրանսիայի բանկը հաշվառում է վճարումների հետ կապված միջադեպերը․

  • կորցրած կամ գողացված չեկերի ազգային ցանկը
  • ապօրինի ֆինանսական գործարքների հետ կապված միջադեպերի կենտրոնական ցուցակ
  • անհատների կողմից վարկերի չմարման հետ կապված միջադեպերի ազգային ցուցակ
                                                                                                                                               

Ֆրանսիայի բանկի կառավարիչների ցանկ խմբագրել

Ծառայության

մեկնարկ

Անուն Կյանքի ժամանակաշրջան
1806 ապրիլի 25 Էմանուել Կրետե 1747-1809
1807 օգոստոսի 9 Ֆրանսուա Ժոբերտ 1758-1822
1814 ապրիլ Ժակ Լաֆիթ 1767-1844
1820 Մարտեն Գոդեն 1756-1841
1834 ապրիլի 4 Անտուան Մորիս Ապոլիներ Դարու 1782-1858
1836 հունվարի 18 Չարլիս Դավիլիր 1758-1846
1836 սեպտեմբերի 6 Անտուան Մորիս Ապոլիներ Դարգու 1782-1858
1857 հունիսի 9 Չարլիս Լեբագու դե Գերմինի 1799-1871
1863 մայիսի 15 Ադոլֆ Վուիտրի 1813-1885
1864 սեպտեմբերի 28 Գուստավ Ռոուլանդ 1806-1878
1879 հունվարի 18 Լոուիս ջուլես Էրնեստ Դենորմանդի 1821-1902
1881 նոյեմբերի 18 Մանեն Ժոզեֆ 1824-1910
1897 դեկտեմբերի 24 Ջորջ Փալան 1847-1923
1920 օգոստոսի 25 Ջորջ Ռոբինեա 1860-1927
1926 հունիսի 26 Էմիլի Մորեաու 1868-1950
1930 սեպտեմբերի 25 Քլեմենթ Մորետ 1886-1943
1935 հունիսի 2 Ջին Թաներ 1878-1939
1936 հուլիսի 6 Էմիլի Լաբերի 1877-1966
1937 հուլիսի 20 Պեր Էժան Ֆուրնե 1882-1972
1940 օգոստոսի 31 Բրեթ դե Բոիսանգեր 1896-1976
1944 հոկտեմբերի 7 Էմանուել Մոնիք 1893-1983
1949 հունվարի 19 Ուիլֆրիդ Բաումգարտներ 1902-1978
1960 հունվարի 21 Բրունետ 1901 
1969 ապրիլի 8 Օլիվեր Որմսեր 1913-1985
1974 հունիսի 14 Բեռնարդ Քլապիեր 1913-1999
1979 նոյեմբերի 23 Ռենաւդ դե Լա Գենիեր 1925-1990
1984 նոյեմբերի 14 Միշել Կամդեսյո 1933
1987 հունվարի 19 Ժակ դե Լորզեր 1929
1993 սեպտեմբեր Ժան Քլոդ Տրիշե 1942
2003 նոյեմբերի 1 Քրիստիան Նոյեր 1950
2015 սեպտեմբեր Ֆրանսուա Վիլերուա դե Գալո 1959

Տես նաև խմբագրել

Ծանոթագրություններ խմբագրել

  1. Irwin, Douglas A. «The French Gold Sink and the Great Deflation of 1929–32» (PDF). Dartmouth College. Արխիվացված է օրիգինալից (PDF) 2018 թ․ հոկտեմբերի 19-ին. Վերցված է 2020 թ․ հուլիսի 29-ին.
  2. Metzler, Mark. Lever of Empire: The International Gold Standard and the Crisis of Liberalism in Prewar Japan. Berkeley, CA: University of California Press.
  3. Yee, Robert. «The Bank of France and the Gold Dependency: Observations on the Bank's Weekly Balance Sheets and Reserves, 1898–1940» (PDF). Johns Hopkins University. Studies in Applied Economics.

Արտաքին հղումներ խմբագրել