Կոկոսի կղզի (Հավայի կղզի)

Կոկոսի կղզի կամ Մոկու Օլա, փոքր կղզի Հիլո ծովածոցում, որը գտնվում է Հավայի կղզու մոտ գտնվող Հիլոյում` Լիլիոակալանի այգուց և պարտեզներից մի քիչ հեռու։ Այն փոքր զբոսայգի է, որը միացված է գլխավոր կղզուն հետիոտնային կամրջի միջոցով։ Կղզին ներառում է մեծ խոտածածկ դաշտ, պիկնիկի տարածքներ, զուգարաններ և մի քանի փոքրիկ ավազոտ լողափեր[1] [2]: Հանրաճանաչ ժամանցային զբաղմունք է աշտարակից ցատկել Հիլո ծովածոցի ջրերը։

Կոկոսի կղզի
Տեսակկղզի
Երկիր ԱՄՆ
ՎարչատարածքՀավայի շրջան
Մասն էՀավայան կղզիներ
Քարտեզ
Քարտեզ

Մոկուոլա անունը հավայերենից թարգմանաբար նշանակում է «բուժող կղզի» կամ «կյանքի կղզի»։ «Moku» նշանակում է «կղզի» և «ola» նշանակում է «կյանք»[3]։ Այն հնագույն տաճարի վայր էր, որը նվիրված էր բժշկությանը։

Լեգենդը պատմում է, որ յուրաքանչյուր ոք, ով հիվանդ էր կամ վատառողջ էր, կբուժվի՝ երեք անգամ լողալով Մոկուոլայի շուրջը։ Հին ժամանակներում Մոկուոլան «pu'uhonua»-ն (ապաստան) էր, որտեղ բնիկները կամ ռազմիկները կարող էին «փրկել» իրենց՝ այնտեղ պատսպարվելով։ Շատ բնիկ հավայացիներ սովորություն ունեին թաղել իրենց երեխաների «piko»-ն (պորտալարերը) հարթ ժայռերի տակ, այնպես որ առնետները չգտնեն դրանք (պիկոները հաճախ սուրբ են համարվում Հավայացիների համար, քանի որ դրանք ապահովում են կապը մայրերի և իրենց երեխաների միջև)[4]։

Մոկուոլայի տեսարանը Լիհիվայ փողոցից

Ծանոթագրություններ խմբագրել

  1. «Letʻs Go Hawaii - Coconut Island, Hilo Hawaii». Letʻs Go Hawaii. 2009. Արխիվացված է օրիգինալից 2006 թ․ մարտի 21-ին. Վերցված է 2010 թ․ հունվարի 20-ին.
  2. «Coconut Island». Love Big Island. 2018. Վերցված է 2018 թ․ հուլիսի 23-ին.
  3. Lloyd J. Soehren. «lookup of mokuola». Hawaiian Place Names web site. University of Hawaii. Վերցված է 2010 թ․ մարտի 17-ին.
  4. unknown. «lookup of mokuola». Mokuola website. County of Hawaii Planning Department. Վերցված է 2013 թ․ հուլիսի 30-ին.
 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Կոկոսի կղզի (Հավայի կղզի)» հոդվածին։