Կյուսնենց, գյուղ Արևմտյան Հայաստանում, Վանի վիլայեթի Թիմարի գավառում։ Գտնվում էր Վան քաղաքից հյուսիս, Վանա լիճը թափվող Սև ջուր (Կարասու) գետի ձախ ափին, արգավանդ ու ծառազարդ հարթավայրում։

Գյուղ
Կյուսնենց
Վարչական տարածքԱրևմտյան Հայաստան
ՎիլայեթՎանի վիլայեթ
ԳավառԹիմարի գավառ
Այլ անվանումներԳոսնենց, Գուսենց, Գուսնենց, Կուսանց, Կուսենց, Կուսնենց, Կուսնիենց
Պաշտոնական լեզուՀայերեն
Ազգային կազմՀայեր (մինչև Մեծ եղեռնը)
Կրոնական կազմՔրիստոնյա (մինչև Մեծ եղեռնը)
Ժամային գոտիUTC+3
Կյուսնենց (Աշխարհ)##
Կյուսնենց (Աշխարհ)

Աշխարհագրություն խմբագրել

Գյուղը ջրառատ էր և հարուստ էր մշակովի հողերով։

Պատմություն խմբագրել

1914 թվականին գյուղում եղել են դիմադրության թեժ կռիվներ և զոհեր։ Բնակիչները 1915 թվականին, Մեծ եղեռնի ժամանակ, ստիպված գաղթել և բնակություն են հաստատել Արևելյան Հայաստանում։ Գաղթի ճանապարհին նրանց զգալի մասը զոհվել է ավազակային հարձակումներից և հիվանդություններից։

Բնակչություն խմբագրել

Հայաբնակ էր։ 1850-ական թվականներին ոներ 85 տուն՝ 574 բնակչով, իսկ 1909 թվականին՝ 110 տուն հայ բնակիչ։

Տնտեսություն խմբագրել

Զբաղվում էին երկրագործությամբ, անասնապահությամբ, այգեգործությամբ և արհեստներով։

Պատմամշակութային կառույցներ խմբագրել

Գյուղում կային եկեղեցի (Ս. Աստվածածին) և վարժարան, ինչպես նաև Տիրամայր, Ս. Գևորգ, Շեն Ս. Ատոմ, Արծվաբեր, Աստվածածին և Թուխ Մանուկ անունով ուխտատեղիներ։ Կյուսնենցի մոտակայքում էր նաև 1442 թվականին կառուցված Ավեր կոչված վանքը, որը XIX դարում ավերվել է։

Գրչություն խմբագրել

Եղել է գրչության կենտրոն։ Պահվել են այստեղ գրված մի քանի ձեռագրեր[1]։

Տես նաև խմբագրել

Ծանոթագրություններ խմբագրել

  1. «Հայաստանի և հարակից շրջանների տեղանունների բառարան», հտ 3, էջ 175

Աղբյուրներ խմբագրել

  • «Հայաստանի և հարակից շրջանների տեղանունների բառարան» (5 հատորով), 1986-2001 թթ., Երևանի Համալսարանի հրատարակչություն
  • Հայկական Սովետական Հանրագիտարան, 5-րդ հատոր, էջ 491, 1979 թ
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 5, էջ 491