Թիմար, գավառ Արևմտյան Հայաստանում, Վանի վիլայեթում։ Գտնվում էր Վան քաղաքից հյուսիս, լճի արևելյան ափամերձ շրջանում։ Կենտրոնը Ջանիկ գյուղն էր։

Գավառ
Թիմար
Վարչական տարածքԱրևմտյան Հայաստան
ՎիլայեթՎանի վիլայեթ
Պաշտոնական լեզուՀայերեն
Ազգային կազմՀայեր (մինչև Մեծ եղեռնը)
Կրոնական կազմՔրիստոնյա (մինչև Մեծ եղեռնը)
Տեղաբնականունթիմարցի
Ժամային գոտիUTC+3

Հայտնի գլխավոր բնակավայրերից էր հարավում՝ Ավանց նավահանգիստը և հյուսիսում՝ Ամյուկ բերդը։

Աշխարհագրություն խմբագրել

Գավառը արևմտյան կողմից խորանալով Վանա լճի մեջ գոյացրել է թերակղզի, որը գավառի անունով կոչվում է Թիմար։ Թիմարն իր մեջ ընդգրկում էր պատմական Վասպուրական աշխարհի Բոգունիք գավառը և Առբերան գավառի որոշ մասը։

Գավառի միջով անցնող գլխավոր գետը Մարմետն է, որն արևելքից թափվում է Վանա լիճը։

Պատմություն խմբագրել

1895 թվականների կոտորածները ծանր անդրադարձ ունեցավ հայերի վրա, որի արդյունքում պակասեց գյուղերի քանակը և նվազեց հայության թիվը։ 1915 թվականի մեծ եղեռնի ժամանակ հայերեից շատերը կոտորվեցին, իսկ մնացածները ակտիվորեն մասնակցեցին Վանի հերոսական ինքնապաշտպանական կռիվներին և շատերի հետ գաղթեիցն արևելյան Հայաստան։ 1970-ական թվականներին թուրքական կառավարությունը զգալի թվով թուրքերի տարել ու վերաբնակեցրել է Կիպրոս կղզու իրենց կողմից զավթած հյուսիս-արևելյան մասի վրա։

Բնակչություն խմբագրել

1881 թվականին գավառն ուներ 38899 հայ և 230 թուրք բնակչություն։

Տնտեսություն խմբագրել

Գավառն ուներ բերրի ու արգավանդ հողեր և ոռոգման բավարար հնարավորություն։

Հայության հիմնական զբաղմունքը հողագործություն, անասնապահությունն ու արհեստագործությունն էր։ Գավառն հայտնի էր իր հացահատիկով։ Մարմետ գետի և նրա ճյուղավորումների հովիտներում մշակում էին նաև խաղող, և տարատեսակ պտուղներ ու բանջարեղեն։ Լճափի գյուղերի բնակիչները նաև զբաղվում էին նավարկությամբ։ Բացի գյուղատնտեսական մթերքներից Արճիշակի լճակից արյունահանում էին բորակ ու տանում Բիթլիս, Արճեշ, Խլաթ և այլ վայրեր վաճառելու համար։

Պատմամշակութային կառույցներ խմբագրել

Թիմարն ուներ 65 եկեղեցի և 13 վանք։ Գավառի տարածքում գտնվում էին մի շարք պատմամշակութային հուշարձաններ ու հնավայրեր։

Կրթություն խմբագրել

Գավառում գործում էր 14 հայկական վարժարաններ։

Վարչական բաժանում խմբագրել

1881 թվականին գավառն ուներ 118 գյուղ։ Ըստ Վ. Մաևսկու տվյալներով գյուղերի թիվը 61 էր։ 1916 թվականին Թիմարն ուներ մոտ չորս տասնյակ հայաբնակ գյուղ՝ 3318 հայ բնակչով[1]։

Գավառը բաժանված էր հետևյալ գավառակների.

Տես նաև խմբագրել

Ծանոթագրություններ խմբագրել

  1. «Հայաստանի և հարակից շրջանների տեղանունների բառարան», հտ 2, էջ 452

Աղբյուրներ խմբագրել

  • «Հայաստանի և հարակից շրջանների տեղանունների բառարան» (5 հատորով), 1986-2001 թթ., Երևանի Համալսարանի հրատարակչություն