Կենդանաբանական թանգարան (Սանկտ Պետերբուրգ)

Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Կենդանաբանական թանգարան (այլ կիրառումներ)

ՌԳԱ Կենդանաբանության ինստիտուտի Կենդանաբանության թանգարանը Ռուսաստանի ամենահիտ կենդանաբանական թանգարանն է։

ՌԳԱ Կենդանաբանության ինստիտուտի Կենդաբանաբության թանգարան
Թանգարանի առաջին սրահը
Տեսակթանգարան և գիտահետազոտական ինստիտուտ
ԵրկիրՌուսաստան
ՏեղագրությունՌուսաստան, 199034, Սանկտ Պետերբուրգ, Համալսարանային առափյնա, տուն 1
ՎայրՍանկտ Պետերբուրգ
Մասն էՌուսաստանի գիտությունների ակադեմիայի կենդանաբանության ինստիտուտ[1]
Ղեկավարության նստավայրՍանկտ Պետերբուրգ, Ռուսաստան
Հիմնադրվել է1832
ՏնօրենԱլեկսեյ Նիկոլաևիչ
Կայքzin.ru/museum/(ռուս.)
Քարտեզ
Քարտեզ

Որպես առանձին միավոր, թանգարանը ձևավորվել է 1832 թվականին՝ Կունստկամերի ցուցանմուշներից անջատման շնորհիվ։ Ներկայումս մտնում է ՌԳԱ Կենդանաբանության ինստիտուտի կազմի մեջ։

Ցուցանմուշներ խմբագրել

Ցուցադրվող նմուշների քանակը գերազանցում է 30 000-ը, ցուցասրահների ընդհանուր մակերեսը կազմում է 6 000 մ2՝ թանգարանը համարյա ամբողջությամբ զբաղեցնում է Կենդանաբանության ինստիտուտի երկրորդ հարկը և առաջին հարկի դահլիճները։

 
Մամոնտի ձագ Դիման՝ Սանկտ Պետերբուրգի Կենդանաբանության թանգարանում։
  • Երրորդ սրահը ամբողջությամբ նվիրված է կաթնասունների ցուցանմուշներին. սիստեմատիկ հավաքածուները զբաղեցնում են սրահի աջ հատվածը, իսկ ձախում և կենտրոնում ներկայացված են 89 տարբեր կենսաբանական խմբեր՝ տարբեր չափերի լանդշաֆտներ։ Այստեղ կան տարբեր ոչնչացած տեսակների յուրօրինակ ցուցանմուշներ՝ տասմանյան գայլ (խրտվիլակ և կմախք), ծովային կով (լավ պահպանված կմախք)։ Հատուկ արժեք ունի մամոնտների հավաքածուն։
 
Կապույտ կետի կմախքը

Պատմություն խմբագրել

1896 թվականին սկսված տեղափոխության ժամանակ ավելի քան 5 տարի է պահանջվել, որ թանգարանը տեղափոխվի և վերակառուցվի։ 1901 թվականի փետրվարի 6-19-ը, վերջապես, ռուսական կայսր Նիկոլայ II-ի, թագավորական ընտանիքի անդամների և մեծաքանակ կառավարական պաշտոնյաների մասնակցությամբ թանգարանը վերաբացվեց։

1922 թվականի մայիսին գիտական կառույցի վիճակը գնահատելիս նրա փոխնախագահ՝ Վլադիմիր Ստեկլովը նշեց, որ Կենդանաբանական թանգարանի ցուցանմուշները փչանում են, գիտաշխատողների աշխատանքը և նոր ցուցանմուշները պատրաստումը դառնում է անհնար[2]։

1941-1945 թվականներին Հայրենական Մեծ պատերազմի տարիներին ՌԳԱ-ի կենդանաբանության ինստիտուտի կոլեկտիվը ունեցավ հսկայական կորուստներ, որի մասին վկայում է թանգարանի մուտքի մոտ տեղադրված հուշատախտակը։

Ցուցանմուշները 1947-1954 թվականներին ենթարկվել են նկատելի փոփոխությունների, երբ թանգարանը գլխավորեց պրոֆեսոր Վ. Բ. Դուբինինը։ Ստուգվեցին բոլոր ցուցանմուշների իսկությունը, իսկ արդեն 1954-1964 թվականներին, երբ թանգարանը գլխավորեց Ա. Ի. Իվանովը կազմվեցին նոր պիտակներ։ Թանգարանը հետագայում գլխավորել է կենսաբանական գիտությունների դոկտոր Դ. Վ. Նաումովը (1964-1984), Ռ. Լ. Պոտապովը (1984-2006) և Ա. Ն. Տիխոնովը (2007-)։

Հայտնի խրտվիլակներ խմբագրել

Պատկերասրահ խմբագրել

Գրականություն խմբագրել

  • Зоологический институт. 150 лет. (Скарлато О. А. — ред.) — Л: «Наука», 1982—243 с.
  • Наумов Д. В. Зоологический музей АН СССР, Л., 1980. 112 с.

Ծանոթագրություններ խմբագրել

Արտաքին հղումներ խմբագրել