Կաքավկրկուտ դեղատու
Կաքավկրկուտ դեղատու | |
Կաքավկրկուտ դեղատու | |
Դասակարգում | |
Թագավորություն | Բույսեր (Plantae) |
Ենթատիպ | Սերմնավոր բույսեր (Spermatophytes) |
Կարգ | Boraginales |
Ընտանիք | Գաղտրիկազգիներ (Boraginaceae) |
Ենթաընտանիք | Գաղտրիկայիններ (Boraginoideae) |
Տրիբա | Lithospermeae |
Ցեղ | Կաքավկրկուտ (Lithospermum) |
Տեսակ | Կաքավկրկուտ դեղատու (L. officinale) |
Միջազգային անվանում | |
Lithospermum officinale |
Կաքավկրկուտ դեղատու (լատին․՝ Lithospermum officinale), գաղտրիկազգիների ընտանիքին պատկանող դեղաբույս։
Նկարագրություն խմբագրել
Եկարավուն-նշտարաձև կոշտ տերևներով փափկաթավ, 30-100 սմ բարձրությամբ բազմամյա խոտաբույս է։ արմատ հաստ մուգ կարմիր է։ Ոլորակներ կազմելով՝ դեղանասպիտակավուն ձագարաձև պսակով կանոնավոր ծաղիկները աճում են ցողունի վերին մասում։ 5 առէջներ երկարավուն փոշեպարկերով ամրացված են պսակի ուղիղ խողովակաձև մասում, հնգանդամ բաժակը բաժանված է գծային մասերի։ Պտուղները (4) երկարավուն-ձվաձև, հարթ սրածայր սպիտակ փայլուն ընկուզիկներ են[1]։
Տարածվածություն խմբագրել
Աճում է լեռնային գոտիների թփուտներում, այգիներում, անտառաեզրերին։ Հանդիպում է Լոռու, Տավուշի, Վայոց ձորի, Սյունիքի մարզերում[1]։
Նշանակություն խմբագրել
Բուժական նպատակներով օգտագործում են այս բույսի բոլոր մասերը՝ արմատները, ցողունները, տերևները, ծաղիկներն ու պտուղները։ Այն օգտագործվել է Եվրոպական, Տիբեթական և Չինական ժողովրդական բժշկության մեջ[1]։
Ծանոթագրություններ խմբագրել
- ↑ 1,0 1,1 1,2 Ծատուրյան, Թամարա; Գևորգյան, Մարգարիտա (2014). Պողոսյան, Ա․; Զաքարյան, Ն․ (eds.). Հայաստանի վայրի դեղաբույսեր. Երևան: Լուսակն. էջ 315. ISBN 9789939834689.
Վիքիցեղերն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Կաքավկրկուտ դեղատու» հոդվածին։ |
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Կաքավկրկուտ դեղատու» հոդվածին։ |