Կարոյ Կոշ
Կարոյ Կոշ (венг. Kós Károly, դեկտեմբերի 16, 1883[1][2][3], Տիմիշոարա, Ավստրո-Հունգարիա[4] - օգոստոսի 24, 1977[1][2][3], Կլուժ-Նապոկա, Ռումինիայի Սոցիալիստական Հանրապետություն[4]), Տրանսիլվանիայի հունգարացի ճարտարապետ, գրող, պատկերազարդող, ազգագրագետ և քաղաքական գործիչ[5]։
Կարոյ Կոշ հունգ.՝ Kós Károly | |
---|---|
Ծնվել է | դեկտեմբերի 16, 1883[1][2][3] |
Ծննդավայր | Տիմիշոարա, Ավստրո-Հունգարիա[4] |
Մահացել է | օգոստոսի 24, 1977[1][2][3] (93 տարեկան) |
Մահվան վայր | Կլուժ-Նապոկա, Ռումինիայի Սոցիալիստական Հանրապետություն[4] |
Գերեզման | Hazsongard cemetery |
Քաղաքացիություն | Հունգարիա և Ռումինիա |
Կրթություն | Բուդապեշտի տեխնոլոգիայի և տնտեսագիտության համալսարան |
Մասնագիտություն | ճարտարապետ, գրող, գծանկարիչ, book designer, խմբագիր, հրատարակիչ, ուսուցիչ և քաղաքական գործիչ |
Զբաղեցրած պաշտոններ | Րումինիայի Պարգամավորների պալատի անդամ |
Պարգևներ և մրցանակներ | |
Անդամություն | Barabás Miklós Céh? |
Երեխաներ | Zsófia Koós?, Balázs Kós?, András Kós? և Károly Kós? |
Károly Kós Վիքիպահեստում |
Կենսագրություն խմբագրել
1909 թվականին, Կոշի նախագծի համաձայն, Զեբեգեն գյուղում կառուցվել է եկեղեցի և Օբուդայում` ծխական շենքը, իսկ 1910 թվականին` Բուդապեշտի կենդանաբանական այգին։ 1910 թվականից հետո նա Կոլոսվարի եկեղեցու և Սֆինտու Գեորգեի հիվանդանոցի նախագծերի հեղինակ է։ Այդ ժամանակ վիեննական սեցեսսիոնիզմի և մոդեռնի ազդեցությունը։
1914 թվականին, Առաջին համաշխարհային պատերազմի սկզբին, Կոշը տեղափոխվել է Ալմաշ։ 1917-1918 թվականներին ովորել է Ստամբուլում, 1918 թվականին հրավիրվել է Բուդապեշտի կիրառական արվեստի քոլեջում դասավանդելու, սակայն հրաժարվել է, քանի որ ցանկանում էր վերադառնալ Տրանսիլվանիա[6]։
Հետագայում սկսել է քաղաքական կարիերա, ընդունելով Ռումինիայի Թագավորության վարչակազմը։ 1921 թվականի Տրանսիլվանիայի ժողովրդական կուսակցության և հետագայում Ռումինիայի Մադյարի կուսակցության հիմնադիրներից մեկն է եղել։ Նա նաև եղել է Vasárnap կուսակցական թերթի խմբագիրը[7]։
1924-ին նա մի քանի ընկերների հետ հիմնադրել է Erdélyi Szépmíves Céh հրատարակչական տունը։ 1931 թվականից աշխատել է որպես Erdélyi Helikon -ի խմբագիր և Միկլոշ Բարաբաշի գիլդիայի ղեկավար[7]։
1944 թվականին նրա տունը կողոպտվեց, և Կոշը տեղափոխվեց իր ընտանիքի մոտ՝ Կլուժ։ Այնտեղ աշխատել է Տրանսիլվանիայի տնտեսական միության տնօրեն։ Որպես քաղաքական գործիչ, նա եղել է Հունգարիայի ժողովրդական միության նախագահ (Ռումինիայի ձախ հունգարական կուսակցություն), այնուհետև՝ Ռումինիայի պատգամավորների պալատի անդամ (1946-1948)։
Մինչ 1953 թվականին աշխատել է Կլուժի գյուղատնտեսական քոլեջում, որպես դեկան՝ 1945 թվականին։ 1948-1949 թվականներին Նա նաև թղթակից էր Világosság ամսագրում։ Կարոյ Կոշը մահացել է 1977 թվականին Կլուժում։
Կոշի ճարտարապետական նախագծեր խմբագրել
1908—1910 թվականներ խմբագրել
- Բարեփոխվել է ծխական շենք, Օբուդա
- Կաթոլիկ եկեղեցի, Զեբեգեն
- Կենդանաբանական այգի, Բուդապեշտ
- Կոշի տուն, Ստանա
1910—1913 թվականներ խմբագրել
- Վարոսմայոր փողոց, Բուդապեշտ
- Район Wekerletelep, Բուդապեշտ
- Սեկեյի ազգային թանգարան, Սֆինտու-Գեորգե
1930—1950 թվականներ խմբագրել
- Կոշի տուն, Միշկոլց
- Ցուցադրությունների սրահ, Կլուժ-Նապոկա
- Մաթիաս թագավորի տան վերականգնում, Կլուժ-Նապոկա
- Կաթնային սրահ, Վիժու
Վեպեր խմբագրել
- Varjú nemzetség (1925)
- A Gálok (1930)
- Országépítő (1934)
Ծանոթագրություններ խմբագրել
- ↑ 1,0 1,1 1,2 1,3 1,4 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
- ↑ 2,0 2,1 2,2 2,3 2,4 RKDartists (նիդերլ.)
- ↑ 3,0 3,1 3,2 3,3 3,4 Kós [Kosch, Károly] // Grove Art Online / J. Turner — [Oxford, England], Houndmills, Basingstoke, England, New York: OUP, 2017. — ISBN 978-1-884446-05-4 — doi:10.1093/GAO/9781884446054.ARTICLE.T047701
- ↑ 4,0 4,1 4,2 4,3 4,4 4,5 Hungarian Theatre Museum and Institute
- ↑ «Культура Венгрии». www.hungary-nn.ru. Արխիվացված է օրիգինալից 2018 թ․ ապրիլի 23-ին. Վերցված է 2018 թ․ ապրիլի 23-ին.
- ↑ Biographical note to «Glasul care strigă»
- ↑ 7,0 7,1 Salat, introductory study to Maghiarii din România…