Կարմիր պլակատ, Միսաք Մանուշյանի պարտիզանական խմբին վարկաբեկելու նպատակով գերմանական օկուպացիոն ղեկավարության 15.000 օրինակով թողարկված ագիտացիոն պլակատ։ «Կարմիր պլակատը» փորձում էր համոզել, որ գերմանացիների դեմ իբր ֆրանսիացիները չեն պայքարում։ Այնտեղ գրված էր՝ «Մանուշյան, խմբի ղեկավար, հայ, 56 հարձակում, 150 զոհ, 600 վիրավոր»։

Կարմիր պլակատը

Պլակատը նպատակ ուներ խմբի անդամներին որպես ահաբեկիչներ ներկայացնել, սակայն արշավը հակառակ արդյունքն ունեցավ՝ հիշեցնելով ազատության մարտիկների հաղթանակի մասին[1]։ Պլակատների տակ հայտնվում էին ծաղիկներ, մարդիկ գրում էին՝ «Զոհվել են հանուն Ֆրանսիայի»։

Հիշատակում խմբագրել

1955 թվականին Լուի Արագոնը գրել է Strophes pour se souvenir պոեմը՝ նվիրված Մանուշյանի խմբին։

Ծանոթագրություններ խմբագրել

Գրականություն խմբագրել

Արտաքին հղումներ խմբագրել