Միսաք Մանուշյան

հայ լրագրող, բանաստեղծ

Միսաք Գևորգի Մանուշյան (ֆր.՝ Missak Manouchian, Michel Manouchian[10][11], սեպտեմբերի 1, 1909(1909-09-01)[1], Ադիյաման, Խարբերդի վիլայեթ, Օսմանյան կայսրություն[3] - փետրվարի 21, 1944(1944-02-21)[2][3], Ֆորտ Մոն Վալերիեն, Ֆրանսիա), հայ բանաստեղծ, ֆրանսիական դիմադրության շարժման մարտիկ, հակաֆաշիստ և Ֆրանսիայի ազգային հերոս[12]։ Երկրորդ համաշխարհային պատերազմի ընթացքում Մանուշյանը եղել է եվրոպական ներգաղթյալներից, այդ թվում մեծաթիվ հրեաներից[13][14] կազմված խմբավորման ղեկավար, որն իրականացրել է դիվերսիաներ ընդդեմ նացիստների[13]։ Կարծիք կա, որ Մանուշյանի խումբը եղել է ամենաակտիվը Ֆրանսիական դիմադրության շարժման ընթացքում[15]։ Մանուշյանն ու նրա ընկերներից շատերը ձերբակալվել են 1943 թվականի նոյեմբերին և 1944 թվականի փետրվարի 21-ին մահապատժի ենթարկվել նացիստների կողմից։ Նա ճանաչվել է Ֆրանսիական դիմադրության շարժման հերոս[16][17]։

Միսաք Մանուշյան
արմտ. հայ.՝ Միսաք Մանուշեան
Դիմանկար
Ծնվել էսեպտեմբերի 1, 1909(1909-09-01)[1]
ԾննդավայրԱդիյաման, (Թուրքիա)
Մահացել էփետրվարի 21, 1944(1944-02-21)[2][3] (34 տարեկան)
Մահվան վայրՖորտ Մոն Վալերիեն (Ֆրանսիա)
ԳերեզմանCimetière parisien d'Ivry և Պանթեոն (Փարիզ)
Քաղաքացիություն Օսմանյան կայսրություն
Ազգությունհայ
Ազդվել էՎահան Թեքեյան, Դանիել Վարուժան, Միսաք Մեծարենց և Շառլ Բոդլեր
Մասնագիտությունբանաստեղծ, լրագրող, արհմիութենական գործիչ, Ֆրանսիական դիմադրության մարտիկ, քաղաքական գործիչ, թարգմանիչ, lathe operator և joiner
ԱշխատավայրՋանք, Զանգու[3], Հօկ, Citroën?, Այգ, Société Nouvelle des Forges et Chantiers de la Méditerranée?, Gévelot extrusion?, Անահիտ, Gnome et Rhône? և Բանվոր
ԱմուսինՄելինե Մանուշյան[4]
Զբաղեցրած պաշտոններգլխավոր խմբագիր, գլխավոր խմբագիր, տնօրեն, քարտուղար, commanding officer? և tech lead manager?
ԿուսակցությունՖրանսիայի կոմունիստական կուսակցություն[5]
Պարգևներ և
մրցանակներ
ԱնդամությունՀայաստանի օգնության կոմիտեի Ֆրանսիայի մասնաճյուղ[3], Q90819950?, FTP-MOI de la région parisienne?[3], Միսակ Մանուշյանի խումբ և Main-d'œuvre immigrée?
Ստորագրություն
Изображение автографа
 Missak Manouchian Վիքիպահեստում

Կենսագրություն խմբագրել

Վաղ տարիներ խմբագրել

Միսաք Մանուշյանը ծնվել է 1906 թվականի սեպտեմբերի 1-ին Արևմտյան Հայաստանի Ադիյաման գյուղում, հայ գյուղացու ընտանիքում[18]։ Հայրը զոհվել է 1915 թվականի Մեծ Եղեռնի ժամանակ, մայրը՝ գաղթի ճանապարհին։ Միսաքը եղբոր հետ կարողացել է փրկվել[18][19][20][21] և տեղահանված այլ հայերի հետ միասին հասնել Սիրիա։ 1920 թվականից Լիբանանի Ճյոնիա քաղաքի հայկական որբանոցի սաներ են։ Այդ ժամանակ Լիբանանի տարածքը Ազգերի լիգայի մանդատով գտնվում էր Ֆրանսիայի տիրապետության տակ, և Մանուշյան եղբայները որբանոցում գտնվելու ընթացքում սովորում են ֆրանսերեն։ 1925 թվականին տեղափոխվում են Ֆրանսիա[18][22]՝ սկզբում Մարսել, ապա հաստատվում Փարիզում, որտեղ նա աշխատում է «Citroën» գործարանում որպես խառատային հաստոցի օպերատոր և զբաղվում ինքնակրթությամբ՝ հաճախելով գրադարան[23] Փարիզի Լատինական թաղամասում[22]։ Գործարանում աշխատելու ընթացքում Միսաք Մանուշյանը միացել է Աշխատանքի համընդհանուր կոնֆեդերացիա (Confédération Générale du Travail, CGT) պրոֆմիութենական արմատական միությանը։ 1927 թվականին մահացել է Միսաք Մանուշյանի եղբայրը՝ Կարապետը։ 1930-ական թվականների սկզբին, երբ սկսվել է համաշխարհային տնտեսական ճգնաժամը, Միսաք Մանուշյանը կորցրել է աշխատանքը։ Ապրուստի միջոցներ վաստակելու համար նա աշխատել է որպես բնորդ քանդակագործների համար։

Գրական և քաղաքական գործունեություն խմբագրել

Միսաք Մանուշյանը 1930 թվականին եղել է «Ֆրանսիացի-հայ նորագույն գրողների ընկերության» հիմնադիրների շարքում։ Իր հայրենակից Սեմայի (Գեղամ Աթմաճյան) հետ միասին հիմնադրել է կոմունիստական կողմնորոշում ունեցող[18] երկու գրական ամսագրեր՝ «Ջանք» և «Մշակույթ»[24][25], որ քարզում էին ձախակողմյան գաղափարներ և հայկական մշակույթի պահպանում տեղի հայերի շրջանում։ Այդ ամսագրերում տպագրվել են ֆրանսիական գրականության ու հայկական մշակույթին նվիրված հոդվածներ։ Միաժամանակ Մանուշյանն ակտիվորեն զբաղվել է թարգմանական գործունեությամբ՝ հայերեն թարգմանելով Բոդլերի, Վեռլենի ու Ռեմբոյի ստեղծագործություններից, ինչպես նաև Սորբոն համալսարանում հաճախել է գրականությանը, փիլիսոփայությանը, պատմությանն ու քաղտնտեսությանը նվիրված դասախոսությունների։

1934 թվականին Մանուշյանը դարձել է Ֆրանսիայի կոմունիստական կուսակցության անդամ[26]։ 1935 թվականից մինչև 1937 թվականը նա խմբագրել է հայերեն «Զանգու» ձախակողմյան շաբաթաթերթը[22], որ եղել է հակաֆաշիստական, հակադաշնակցական, հակաիմպերիալիստական և քարոզել խորհրդային գաղափարներ[26][24]։

1935 թվականից եղել է Հայաստանի օգնության կոմիտեի, իսկ 1937 թվականից կենտրոնական վարչության անդամ։ 1935 թվականին՝ Հայաստանի օգնության կոմիտեի կազմակերպած երեկոներից մեկի ժամանակ Միսաք Մանուշյանը ծանոթացել է իր ապագա կնոջ՝ Մելինե Ասատրյանի հետ, ով նույնպես Մեծ եղեռնի ժամանակ կորցրել էր ծնողներին և որբանոցում անցկացրած տարիներից հետո հայտնվել Ֆրանսիայում։

Դիմադրության շարժում խմբագրել

Միսաք Մանուշյանն իր կնոջ՝ Մելինե Մանուշյանի հետ մասնակցել է Ֆրանսիական դիմադրության շարժմանն ընդդեմ ֆաշիստական նվաճողների. նա եղել է «Ներգաղթյալների աշխատավորական ուժ» (ֆր.՝ Main-d'œuvre immigrée) մարտական խմբավորման հայկական բաժնի ակտիվիստ։

Երկրորդ համաշխարհային պատերազմի հայտարարման օրը՝ 1939 թվականի սեպտեմբերի 3-ին, Ֆրանսիայի իշխանություններն արգելել են Կումունիստական կուսակցության գործունեությունը և ձերբակալել բազմաթիվ ակտիվիստների, այդ թվում նաև Մանուշյանին, որին ուղարկել են Սանտե բանտ։ Մանուշյանի բնակարանում անցկացված խուզարկության ժամանակ առգրավվել ու ոչնչացվել են նրա շատ ձեռագրեր։ Երեք ամիս անցկացնելով անազատության մեջ՝ Մանուշյանը՝ որպես արտասահմանցի, ուղարկվել է Նորմանդիայի Ռուան շրջան, որտեղ կրկին սկսել է աշխատել որպես խառատային հաստոցի օպերատոր։ Գերմանական զորքերի՝ Ֆրանսիա ներխուժումից հետո Մանուշյանը ֆրանսիական բանակի նահանջող մնացորդների հետ տեղափոխվել է երկրի հարավ, սակայն հետո վերադարձել է Փարիզ կնոջ՝ Մելինեի կանչով, ով պատասխանատու էր տեղում Ֆրանսիայի կոմկուսի ընդհատակյա կազմակերպությունների միջև կապի կոորդինացման համար։

Փարիզում Միսաք Մանուշյանը իր շուրջն է հավաքել հայ մտավորականներին (որոնց հետ նախկինում համագործակցել էր «Զանգու» ամսագրում)՝ նպատակ ունենալով կազմակերպել միջազգային ջոկատ Ֆրանսիական դիմադրության շարժմանը մասնակցելու և հակաֆաշիստական պրոպագանդա ծավալելու համար։ 1941 թվականի հունիսի 22-ին՝ Խորհրդային Միության վրա գերմանացիների հարձակման օրը, գեստապոն ձերբակալել է Միսաք Մանուշյանին և նրա խմբավորման անդամերին։ Մանուշյանն ուղարկվել է Կոմպիեն համակենտրոնացման ճամբար, որտեղ շարունակել է պայքարն ընդդեմ ֆաշիզմի՝ իր նոր ծանոթի՝ ֆրանսիացի մի բժշկի հետ կազմակերպելով ընդհատակյա կազմակերպություն։

Փախելով ճամբարից՝ Միսաք Մանուշյանը 1943 թվականի մարտին միացել է «Ստալինգրադ» ջոկատին (կոչվել է ի պատիվ Ստալինգրադի ճակատամարտի), որ ենթարկվում էր «Ազատ հրաձիգներ և ֆրանսիացի պարտիզաններ» կառույցին։ Մանուշյանի առաջին զինված ակցիան, որ անցկացվել է Լևալուա Պերեում մարտի 17-ին, ավարտվել է անհաջողությամբ։ 1943 թվականի օգոստոսին՝ Բորիս Գոլբանի պաշտոնազրկումից հետո (որի ջանքերի շնորհիվ միավորվել են էթնիկապես մեկուսացած խմբերը), Մանուշյանը ղեկավարել է երեք ջոկատ, որոնցում ընդգրկված էին ընդհանուր առմամբ շուրջ 50 մարտիկներ։ Փարիզի շրջանում գործող բոլոր պարտիզանների ղեկավարությունն ստանձնել էր հրեական ծագմամբ լեհ կոմունիստ Յոզեֆ Էպշտեյնը (գնդապետ Ժիլ), որ եղել է Իսպանիայի քաղաքացիական պատերազմի վետերան։

1943 թվականի օգոստոսից Մանուշյանի ղեկավարած խումբը կատարել է մոտ 30 հաջող հարձակումներ գերմանական նվաճողների վրա, այդ թվում նաև լիկվիդացրել են Փարիզի պարեկ, մասսայական գնդակահարություններով «աչքի ընկած» գեներալ ֆոն Շամբուրգի և ՍՍ շտանդարտենֆյուրեր Յուլիուս Ռիտերին, որ պատասխանատու էր 600 000 քաղաքացիական անձանց Գերմանիա հարկադիր աշխատանքի ուղարկելու համար։

Կարմիր պլակատ խմբագրել

Մանուշյանի խումբը վարկաբեկելու նպատակով գերմանական օկուպացիոն ղեկավարությունը 15000 օրինակով տպագրել է ագիտացիոն պլակատ՝ տխրահռչակ «Կարմիր պլակատը», որը ցույց էր տալիս, որ գերմանացիների դեմ պայքարում են ոչ ֆրանսիացիները։ Դրա վրա գրված է՝ Մանուշյան, խմբի ղեկավար, հայ, 56 հարձակում, 150 զոհ, 600 վիրավոր։ Փորձելով ազդել մարդկանց շովինիստական զգացումների վրա՝ «Կարմիր պլակատի» միջոցով գերմանացի նվաճողները հասարակության ուշադրությունը սևեռել են Մանուշյանի ու նրա խմբի մյուս անդամների այլազգի լինելու և նրանց կոմունիստական համոզմունքների վրա։ Նրանք հայտարարվել են ահաբեկիչներ, սակայն պրոպագանդան հակառակ էֆեկտն է ունեցել։ «Մանուշյանի խումբն» իսկապես բազմազգ էր. նրա կազմում կային ութ լեհեր, հինգ իտալացիներ, երեք հունգարացիներ, երկու հայեր, մեկական իսպանացի և ռումինացի (Օլգա Բանչիկ), երեք ֆրանսիացիներ և տասնմեկ հրեաներ[27]։ Նրանք մեծ մասնամբ սերում էին պրոլետարական ընտանիքներից, իսկ նրանց մի մասը հայրենի երկրից հեռացել էր գործազրկության և հակասեմական ճնշումների պատճառով։

 
Կարմիր պլակատը

«Մանուշյանի խմբում» ընդգրկված էին.

  • Սելեստինո Ալֆոնսո (Celestino Alfonso) – իսպանացի
  • Օլգա Բանչիկ (Olga Bancic) – Բեսարաբիայի հրեա
  • Իմրե Բեկեշ Գլաս (Imre Békés Glasz) – հունգարացի հրեա
  • Յոժեֆ Բոչով (József Boczov) – հունգարացի հրեա
  • Վոլֆ Վայսբրոտ (Wolf Wajsbrot) – Լեհաստանի հրեա
  • Ռոբերտ Վիչից (Robert Witchitz) – ֆրանսիացի
  • Յոնաս Գեդուլդինգ (Jonas Geduldig) – Լեհաստանի հրեա
  • Լեոն Գոլդբերգ (Léon Goldberg) – Լեհաստանի հրեա
  • Շլոմո Գրժիվաչ (Szlama Grzywacz) – Լեհաստանի հրեա
  • Ռինո Դելլա Նեգրա (Rino Della Negra) – իտալացի
  • Ժորժ Կլոարեկ (Georges Cloarec) – ֆրանսիացի
  • Ստանիսլավ Կուբացկի (Stanislas Kubacki) – լեհ
  • Արփեն Դավիթյան (Arpen Tavitian) – հայ
  • Չեզարե Լուչարինի (Cesare Luccarini) – իտալացի
  • Միսաք Մանուշյան (Missak Manouchian) – հայ
  • Մարսել Ռայմա (Marcel Rayman) – Լեհաստանի հրեա
  • Ռոժեր Ռուկսել (Roger Rouxel) – ֆրանսիացի
  • Անտոնիո Սալվադորի (Antonio Salvadori) – իտալացի
  • Ամադեո Ուսելիո (Amadeo Usseglio) – իտալացի
  • Մորիս Ֆինգերցվայգ (Maurice Fingercwajg) – Լեհաստանի հրեա
  • Սպարտակո Ֆոնտանո (Spartaco Fontano) – իտալացի
  • Վիլլի Շապիրո (Willy Szapiro) – Լեհաստանի հրեա
  • Տամաշ Էլեկ (Tamás Elek) – հունգարացի հրեա։

Մանուշյանի ազդեցության տակ է իր գործունեությունը ծավալել նաև երիտասարդ Անրի Կրազյուկին (Կրասուցկի), ով հետագայում դարձել է Ֆրանսիայի կոմկուսի քաղբյուրոյի անդամ և Աշխատանքի հանընդհանուր կոնֆեդերացիայի գլխավոր քարտուղար։

Ձերբակալություն և մահապատիժ խմբագրել

1943 թվականի նոյեմբերի 16-ի[28] առավոտյան ֆրանսիական ոստիկանության աշխատակիցները ձերբակալում են Մանուշյանի խմբի անդամներին[29] Էվրիում։ Նրա կինը՝ Մելինեն, կարողացել է փախչել ոստիկանությունից[30] և մահվան է դատապարտվել հեռակա կարգով։ Մանուշյանի խմբի հետ կապ ունենալու մեղադրանքով ձերբակալվել է ընդհանուր առմամբ 68 մարդ։

Մանուշյանը տանջանքների է ենթարկվել և երեք ամիս անց՝ 1944 թվականի փետրվար 21-ին, իր խմբի 21 անդամների հետ միասին մահապատժի է ենթարկվել Փարիզի Սյուրեն արվարձանի Ֆորտ Մոն-Վալերյեն ամրոցում[31][32][33]։

Մահապատժի օրը Մանուշյանը կնոջն ուղղված նամակում գրել է. «Ի՞նչ կարող եմ քեզ գրել, իմ մեջ ամեն ինչ անորոշ է և միաժամանակ շատ պայծառ։ Ես մտել էի ազատության բանակը որպես կամավոր զինվոր և ես մեռնում եմ երկու մատ հեռու հաղթանակից և նպատակից։ Երջանկություն նրանց, ովքեր պիտի ապրեն մեզնից հետո և վայելեն վաղվա խաղաղության ու ազատության քաղցրությունը»[34]։

Մանուշյանին հետմահու շնորհվել է Պատվո լեգեոնի շքանշան։ Նրա և իր խմբի անունով անվանվել են փողոցներ և հրապարակներ Փարիզում, Մարսելում, Վալանսեում և Երևանում։

 
Միսաք Մանուշյանի հուշարձան

Ստեղծագործություններ խմբագրել

Միսաք Մանուշյանի բանաստեղծությունները տպագրվել են սփյուռքահայ մամուլում 1930-ականների սկզբներից։ Նրա վաղ շրջանի ստեղծագործություններում տիրապետող են անձնական մտածումներն ու ապրումները։ Հետագայում նաև գրել է աշխատավոր մարդու ցավի ու բանվորական պայքարի, դեպի հայրենիք սիրո մասին[24]։ Նրա վաղ ստեղծագործությունները հավանության է արժանացրել Ավետիք Իսահակյանը, ով հյուրընկալվել է Մանուշյանի մոտ և ծանոթացել նրա բանաստեղծություններին։

Բազմաթիվ հայրենասիրական, քաղաքական և քնարական բանաստեղծությունների («Պայքար», «Ընդվզում», «Նամակ Հայաստանեն», «Ամբոխի կանչը» և այլն) հեղինակ է։

  Հոգիս բուրվառ է մշտավառ, ուր կը ծխան սերերս համայն,

Կը խնկարկեմ ես զայն կյանքի տաճարին մեջ հավերժական,
Բազմահազար հավատացյալ ամբոխներու երեսն ի վեր,

Ու կը ժողվեմ անոնց դեմքեն հավատամքի լույսեր տարբեր...
- «Կյանքիս երգը»
 

Հիշատակի հավերժացում խմբագրել

 
Միսաք Մանուշյանի անվան խաչքար Գորիսում
  • 1947 թվականին (ետմահու) Փարիզում լույս է տեսել Միսաք Մանուշյանի բանաստեղծությունների ժողովածուն, որը վերահրատարակվել է Երևանում «Իմ երգը» (1956) խորագրով[24]։
  • 1978 թվականի նոյեմբերի 4-ին Փարիզի Իվրի սյուր Սեն արվարձանի զինվորական գերեզմանոցում բացվել է Միսաք Մանուշյանի հուշարձան (քանդակագործ՝ Արա Հարությունյան
  • Երևանի ավագանու 2014 թվականի ապրիլի 30-ի որոշմամբ Երևան քաղաքի Արամի, Փավստոս Բուզանդի, Եզնիկ Կողբացու փողոցների և Մաշտոցի պողոտայի միջանկյալ հատվածում՝ ՀՀ շարքային քաղաքացիների կողմից անվանված «Մաշտոցի պուրակը» անվանակոչվել է Միսաք Մանուշյանի անունով[35], ինչին դեմ են հանդես եղել բազմաթիվ քաղաքացիներ[36][37][38]։
  • Երևանի Քանաքեռ-Զեյթուն համայնքում գտնվող թիվ 48 հիմնական դպրոցը 1963-1964 ուսումնական տարվանից կոչվում է Միսաք Մանուշյանի անունով[39]։
  • Ֆրանսիայի Ռոնի սու Բուա քաղաքի կենտրոնական փողոցներից մեկը կոչվում է Միսաք Մանուշյանի անունով[40]։
  • 2024 թվականին փետրվարի 21-ին՝ Միսաք Մանուշյանի և նրա խմբի անդամների մահապատժի 80-ամյակի օրը, նրա և կնոջ՝ Մելինեի աճյունները տեղափոխվել են Փարիզի Պանթեոն՝ ի պատիվ բոլոր օտարերկրացիների և քաղաքացիություն չունեցող անձանց, ովքեր միացել են Դիմադրությանը հանուն Ֆրանսիայի ազատության[41][42]։

Տես նաև խմբագրել

Գրքեր խմբագրել

  • Բանաստեղծությունների ժողովածու, 1946 թ ., Փարիզ
  • Իմ երգը (բանաստեղծություններ), 1956 թ ., Հայպետհրատ, Երևան

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 Le Monde (ֆր.) // Le Monde / J. FenoglioParis: Société éditrice du Monde, 1944. — ISSN 0395-2037; 1284-1250; 2262-4694
  2. 2,0 2,1 2,2 Gran Enciclopèdia Catalana (կատ.)Grup Enciclopèdia, 1968.
  3. 3,0 3,1 3,2 3,3 3,4 3,5 3,6 3,7 Հայկական սովետական հանրագիտարան (հայ.)Երևան: 1981. — հատոր 7. — էջ 255—256.
  4. http://maitron-en-ligne.univ-paris1.fr/spip.php?article119876
  5. Le Maitron (ֆր.) — 1964.
  6. https://www.memoiredeshommes.sga.defense.gouv.fr/fr/arkotheque/client/mdh/medailles_resistance/detail_fiche.php?ref=3257064
  7. https://www.memoiredeshommes.sga.defense.gouv.fr/fr/arkotheque/client/mdh/fusilles_mont_valerien/detail_fiche.php?ref=1665049&debut=0
  8. https://www.ordredelaliberation.fr/fr/medailles?fulltext=manouchian&items_per_page=10&sort_bef_combine=nom_ASC#resultats-medailles
  9. https://www.memoiredeshommes.sga.defense.gouv.fr/fr/arkotheque/client/mdh/medailles_resistance/detail_fiche.php?ref=3320979
  10. Walter, Gérard [in ֆրանսերեն] (1960). Paris Under the Occupation. Orion Press. էջ 209.
  11. Maury, Pierre (2006). La résistance communiste en France, 1940-1945: mémorial aux martyrs communistes (ֆրանսերեն). Temps des cerises. էջ 240.
  12. Դրամբյան Տիգրան (Թիվ 5, 1979 թ.). «Ես կամավոր մտա ազատագրության բանակի շարքերը». Սովետական Հայաստան: էջեր 4, 5.
  13. 13,0 13,1 Riding, Alan (2001 թ․ հունվարի 9). «French Film Bears Witness To Wartime Complicity». The New York Times.
  14. Rancière, Jacques (2012). The Intellectual and His People: Staging the People, Volume 2. Verso Books. էջ 43.
  15. Argyle, Ray (2014). The Paris Game: Charles de Gaulle, the Liberation of Paris, and the Gamble that Won France. Dundurn. էջ 434. ISBN 9781459722873.
  16. «Hommage au résistant Missak Manouchian». Le Parisien (ֆրանսերեն). 2014 թ․ նոյեմբերի 15. «...au héros de la résistance et militant communiste Missak Manouchian...»
  17. de Chabalier, Blaise (2009 թ․ սեպտեմբերի 16). «Stéphane Courtois : "Manouchian fut une erreur de casting"». Le Figaro (ֆրանսերեն). «Morts en héros, Missak Manouchian...»
  18. 18,0 18,1 18,2 18,3 Atamian, Astrig (2007). «Les Arméniens communistes en France, une histoire oubliée». Amnis. Revue de civilisation contemporaine Europes/Amériques (ֆրանսերեն). University of Western Brittany (7). doi:10.4000/amnis.853. ISSN 1764-7193.
  19. Graham, Helen (2012). The War and Its Shadow: Spain's Civil War in Europe's Long Twentieth Century. Apollo Books. էջ 84.
  20. Houssin, Monique (2004). Résistantes et résistants en Seine-Saint-Denis: un nom, une rue, une histoire (ֆրանսերեն). Editions de l'Atelier. էջ 252. ISBN 9782708237308.
  21. «Missak Manouchian (le Chef)». L'affiche Rouge. Արխիվացված է օրիգինալից 2021 թ․ հոկտեմբերի 26-ին. Վերցված է 2017 թ․ սեպտեմբերի 20-ին.
  22. 22,0 22,1 22,2 Mouradian, Claire (2010). Les Arméniens en France: du chaos à la reconnaissance (ֆրանսերեն). Editions De L'attribut. էջ 48. ISBN 2916002189.
  23. Խալեյան, 1946, էջ 71
  24. 24,0 24,1 24,2 24,3 Տատուրյան, Շ. (1981). «Մանուշյան Միսաք». Հայկական սովետական հանրագիտարան, հատոր7. էջեր 255–6.
  25. Atamian, Christopher (2011 թ․ օգոստոսի 29). «What's Happened to Our Culture in the Diaspora?». Ararat Magazine. Armenian General Benevolent Union. Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ փետրվարի 20-ին. Վերցված է 2017 թ․ սեպտեմբերի 20-ին.
  26. 26,0 26,1 Խալեյան, 1946, էջ 72
  27. «À la fin février pour vos derniers moments», Mémoire du groupe des étrangers. Remarques sur une chanson célèbre (ֆր.)
  28. «Il y a 69 ans, Missak Manouchian était arrêté». Nor Haratch (ֆրանսերեն). 2014 թ․ նոյեմբերի 16. Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ փետրվարի 22-ին. Վերցված է 2017 թ․ սեպտեմբերի 20-ին.
  29. Poznanski, Renée (2001). Jews in France During World War II. University Press of New England. էջ 352. ISBN 0-87451-896-2.
  30. «(in Russian) Армянский боец французского Сопротивления». Արխիվացված է օրիգինալից 2007 թ․ դեկտեմբերի 15-ին. Վերցված է 2017 թ․ սեպտեմբերի 20-ին.
  31. Ter Minassian, Anahide [in ֆրանսերեն]; Vidal-Naquet, Pierre (1997). Histoires croisées: diaspora, Arménie, Transcaucasie, 1880-1990 (ֆրանսերեն). Editions Parenthèses. էջ 40. ISBN 9782863640760.
  32. Courtois, Stéphane (2004 թ․ հուլիսի 2). «Portrait de Boris Holban» (PDF). Le Monde (ֆրանսերեն). Արխիվացված է օրիգինալից (PDF) 2020 թ․ ապրիլի 13-ին. Վերցված է 2017 թ․ սեպտեմբերի 20-ին. «la BS2 arrête Manouchian et plus de soixante de ses camarades, dont les 23 figurant sur la fameuse "Affiche rouge", qui seront fusillés au mont Valérien, le 21 février 1943.»
  33. Dutent, Nicolas (2015 թ․ փետրվարի 20). «Missak Manouchian : Cet idéal qui le faisait combattre». L'Humanité (ֆրանսերեն).
  34. Газарова Е. Армянский боец французского Сопротивления Արխիվացված 2007-12-15 Wayback Machine
  35. Կտեղադրվի Կարեն Դեմիրճյանի հուշարձանը
  36. Ոստիկանությունը ցուցարարներից «մաքրեց» Մաշտոցի պուրակը (լուսանկարներ)
  37. Մաշտոցի պուրակում սպասում են Օլանդին
  38. Մաշտոցի պուրակից ակտիվիստների են բերման ենթարկել
  39. «Երևանի Մ. Մանուշյանի անվան հ. 48 հիմնական դպրոց». Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ սեպտեմբերի 15-ին. Վերցված է 2014 թ․ մայիսի 1-ին.
  40. ՀՀ նախագահը Գորիսում բացել է ֆրանսիական դիմադրության հերոս Միսաք Մանուշյանի հուշարձանը(չաշխատող հղում)
  41. «Միսաք Մանուշյանի և նրա կնոջ աճյունները կվերահուղարկավորվեն պանթեոնում. Ջոնաթան Լաքոտ». Armtimes.com. Վերցված է 2024 թ․ փետրվարի 21-ին.
  42. «Missak et Mélinée Manouchian au Panthéon : l'Élysée veut rendre honneur aux «Français de préférence»». Le Figaro (ֆրանսերեն). 2024 թ․ փետրվարի 19. Վերցված է 2024 թ․ փետրվարի 21-ին.
  43. «New postage stamp dedicated to Missak Manouchian». HayPost. մայիսի 26, 2015.

Գրականություն խմբագրել

Արտաքին հղումներ խմբագրել

 
Վիքիքաղվածքն ունի քաղվածքների հավաքածու, որոնք վերաբերում են
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 7, էջ 255