Կարմիր թիթեռների կիրճ (հուն․՝ Φαράγγι με τις κόκκινες πεταλούδες) կամ Օրինոյի կիրճ (հուն․՝ Φαράγγι Ορεινό), կիրճ Հունաստանում։ Կրետեի ամենագեղեցիկ կիրճերից մեկը[2]։

Կարմիր թիթեռների կիրճ
Տեսակկիրճ, հովիտ և defile?
Երկիր Հունաստան[1]
ՎարչատարածքԻերապետրա (դիմոս)
Աշխարհագրական տեղադրությունԿրետե
Քարտեզ
Քարտեզ

Ամառային տաք օրերին այստեղ են գալիս մեծ քանակությամբ կարմիր թիթեռներ, որոնք այս արտասովոր վայրում փնտրում են զովություն ու խոնավություն։

1993 թվականի հսկայանկան հրդեհի պատճառով կիրճը հայտնվել էր աղետալի վիճակում։ Չնայած դրան, բնությունը և տեղական իշխանությունները վերականգնել են կիրճի բնօրինակ գեղեցկությունը։ Մինչև կիրճում հրդեհի բռնկվելը, այնտեղ ապրում էին բազմաթիվ կարմիր թիթեռներ, որոնք գոյություն ունեն մինչև հիմա, բայց՝ ավելի փոքր քանակությամբ։ Կիրճն առանձնահատուկ է նաև իր ոչ մեծ լեռնային գետերով ու ջրվեժներով, որոնք ճանապարհորդության ընթացքում հաճույք են պատճառում մարդկանց։ Կիրճը բաժանված է երեք մասի։ Առաջին մասում գերակշռում է բուսականությունը։ Երկրորդ մասում կան մշակված լեռնային տարածքներ։ Մոտենալով կիրճի երրորդ՝ պայմանական մասին, բացվում է վեր խոյացող լեռների հրաշալի տեսարանը։

Կարմիր թիթեռների կիրճը սկիզբ է առնում Օրինոյի գյուղից և ձգվում դեպի Կուտուրաս գյուղ։ Ամռանը ճանապարհը տևում է 4 ժամ, ձմռանը՝ աղբյուրի և ջրվեժների ջրի առատ հոսքի պատճառով, ավելանում է ուղևորության ժամանակը։ Արշավը հեշտացնելու համար կան օգնող ցուցանակներ։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. GEOnet Names Server — 2018.
  2. «Orino Gorge - Travel Guide for Island Crete, Greece». www.cretanbeaches.com (բրիտանական անգլերեն). Վերցված է 2020 թ․ հուլիսի 21-ին.

Արտաքին հղումներ խմբագրել

 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Կարմիր թիթեռների կիրճ» հոդվածին։