Կարմիր Արոտավայր, պատմական հայկական գյուղ Մեծ Հայքի Սյունիք նահանգի Ճահուկ գավառում, ներկայիս Ադրբեջանական Հանրապետության կազմում գտնվող Նախիջևանի Ինքնավար Հանրապետության Շահբուզի շրջանի տարածքում։

Բնակավայր
Կարմիր Արոտավայր
ԵրկիրԱդրբեջան Ադրբեջան
Կարմիր Արոտավայր (Ադրբեջան)##
Կարմիր Արոտավայր (Ադրբեջան)

Գյուղը գտնվել է Կուքի գետակի միջին հոսանքում, աջ ափին, պատմական Արմավաշեն գյուղից մոտ 2 կմ ներքև։ Վերջինիս շինություններն այժմ իսպառ քայքայվել են։ Գետի ձախ ափին, գյուղատեղիի դիմաց, մի բարձրադիր վայրում պահպանվում է մի հասարակ մատուռի ավերակներ, որտեղ գտնվում են XII-XII դարերին վերաբերվող երկու խաչքարեր և այլ բեկորներ։ Պետդ է ենթադրել, որ այս մատուռի տեղում կառուցված է եղել «Կարմիր Արոտավայր» գյուղատեղիի եկեղեցին[1][2]։

Գյուղը գրավել է մոտ 5 հեկտար տարածություն։ Այն այժմ քայքայված է և վեր է ածվել արտերի[3]։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. «Կարմիր Արոտավայր գյուղի մասին տեղեկություններ, էջ 174 (Արգամ Այվազյան, «Նախիջևան։ Բնաշխարհիկ պատկերազարդ հանրագիտակ», Երևան, 1995 թվական)».
  2. «ՆՅՈՒԹԵՐ ՆԱԽԻՋԵՎԱՆԻ ՊԱՏՄԱԿԱՆ ԳՅՈՒՂԵՐԻ ՏԵՂԱԴՐՈՒԹՅԱՆ ԵՎ ՊԱՏՄԱԿԱՆ ՀՈՒՇԱՐՁԱՆՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ» (PDF).
  3. «ԿԱՐՄԻՐ ԱՐՈՏԱՎԱՅՐ ԳՅՈԻՂԱՏԵՂԻ».