Արմավաշեն
- Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Արմավաշեն (այլ կիրառումներ)
Արմավաշեն[1] (այժմ կոչվում է՝ Կըզըլ Կըշլաղ, ադրբ.՝ Qızıl Qışlaq, մինչև 2003 թվականը՝ Աշաղի Ռամեշին կամ Ներքին Ռամեշին, ադրբ.՝ Aşağı Remeşin), գյուղ ներկայիս Ադրբեջանական Հանրապետության կազմում գտնվող Նախիջևանի Ինքնավար Հանրապետության Շահբուզի շրջանում[2]։ Տեղակայված է Կուքի գետի աջ ափին, Առինջ գյուղից մոտ 8 կմ դեպի Կուքի[3]։
Գյուղ | ||
---|---|---|
Արմավաշեն/Կըզըլ Կըշլաղ | ||
Qızıl Qışlaq | ||
Երկիր | Ադրբեջան | |
Շրջան | Շահբուզի շրջան | |
ԲԾՄ | 1555 մետր | |
Բնակչություն | 778 մարդ (2009) | |
Ազգային կազմ | Ադրբեջանցիներ | |
Կրոնական կազմ | Շիա իսլամ | |
Ժամային գոտի | UTC+4 | |
|
Պատմություն խմբագրել
Գյուղի մասին գրավոր աղբյուրներ չեն պահպանվել։ Մինչև 19-րդ դարը գյուղում բնակվել է 100 տուն հայ բնակչություն[3]։
Հուշարձաններ խմբագրել
Մատուռ խմբագրել
Արմավաշենում կա 16-17-րդ դարերի միանավ մատուռ[2]։
Գերեզմանատուն խմբագրել
Արմավաշենի գերեզմատունը գտնվում է գյուղի հյուսիսային կողմում և վերաբերվում է 9-16-րդ դարերին։ Ունի 290 հարթ տապանաքարեր, խաչքարեր։ 1980-ականներին դրությամբ խաչքարերի և տապանաքարերի մի մասը տեղահան են արված, իսկ մի մասն էլ թաղված են հողի մեջ[2]։
Տես նաև խմբագրել
Ծանոթագրություններ խմբագրել
- ↑ Նախիջևանի ԻՍՍՀ բնակավայրերը
- ↑ 2,0 2,1 2,2 Նախիջևանի ԻՍՍՀ հայկական հուշարձանները
- ↑ 3,0 3,1 Ա․ Ա․ Այվազյան, ՆԱԽԻՋԵՎԱՆ․ պատկերազարդ բնաշխարհիկ հանրագիտակ, Երևան, «Հուշարձան», 1995, էջ 169 — 368 էջ. — 2700 հատ, ISBN 5-8079-0911-9։