Կարին Ժան-Պիեռ (անգլ.՝ Karine Jean-Pierre, օգոստոսի 13, 1974(1974-08-13), Ֆոր դե Ֆրանս), ծնունդով հայիթացի, ամերիկացի քաղաքական արշավի կազմակերպիչ, ակտիվիստ, քաղաքական մեկնաբան և գրող։ 2021 թվականից Սպիտակ տան մամուլի քարտուղարի գլխավոր տեղակալն է։ 2020 թվականի նախագահական քարոզարշավի ընթացքում եղել է Դեմոկրատական կուսակցության փոխնախագահի թեկնածու Քամալա Հարիսի աշխատակազմի ղեկավարը՝ դառնալով այդ պաշտոնում զբաղեցրած առաջին սևամորթ կինը և առաջին լեսբուհին[3]։ 2022 թվականի մայիսի 13-ին Կարին Ժան-Պիեռը պատրաստվում է դառնալ Սպիտակ տան 35-րդ մամուլի քարտուղարը՝ Ջեն Փսակիի ակնկալվող հեռանալուց հետո՝ դառնալով ԱՄՆ մամուլի առաջին սևամորթ և առաջին բացահայտ միասեռական քարտուղարը[4]։

Կարին Ժան-Պիեռ
ֆր.՝ Karine Jean-Pierre
Դիմանկար
Ծնվել էօգոստոսի 13, 1974(1974-08-13) (49 տարեկան)
ԾննդավայրՖոր դե Ֆրանս
Քաղաքացիություն ԱՄՆ
Ազգությունհայիթացիներ
ԿրթությունԿոլումբիայի համալսարան, Կոլումբիայի համալսարանի Միջազգային և հանրային հարաբերությունների դպրոց և New York Institute of Technology? (1997)[1]
Մասնագիտությունքաղաքական գործիչ, շտաբի ղեկավար, քաղաքական գործիչ և մամուլի քարտուղար
ԱշխատավայրՍպիտակ տուն
Զբաղեցրած պաշտոններWhite House Press Secretary? և White House Deputy Press Secretary?
Պարգևներ և
մրցանակներ
Կայքkarinejeanpierre.com
 Karine Jean-Pierre Վիքիպահեստում

Նախկինում Ժան-Պիերը MoveOn.org-ի ավագ խորհրդականն ու ազգային խոսնակն էր և NBC News-ի և MSNBC-ի քաղաքական վերլուծաբանը։ Նա նաև Կոլումբիայի համալսարանի միջազգային և հասարակական հարաբերությունների նախկին դասախոս է։

Վաղ կյանք խմբագրել

Ժան-Պիեռը ծնվել է 1977 թվականի օգոստոսի 13-ին Ֆրանսիայի անդրծովյան շրջան Մարտինիկի Ֆոր-դե-Ֆրանս քաղաքում՝ Հաիթացի ծնողների ընտանիքում[5][6]։ Նա ունի կրտսեր քույր ու եղբայր[7][8]։ Հինգ տարեկանից մեծացել է Նյու Յորքի Քուինս Վիլիջ թաղամասում[9]։ Մայրն աշխատել է որպես տնային բուժօգնության քույր, իսկ հայրը տաքսու վարորդ[10]։ Քանի որ երկու ծնողներն էլ շաբաթվա օրերի մեծ մասն աշխատել են, ապա Ժան-Պիեռն է պահել կրտսեր քրոջն ու եղբորը[[8]։ Ժան Պիեռը 1993 թվականին ավարտել է Քելենբերգի միջնակարգ դպրոցը (անգլ.՝ Kellenberg Memorial High School)[11]։ 1997 թվականին նա Գիտությունների բակալավրի աստիճան է ստացել Նյու Յորքի տեխնոլոգիական ինստիտուտից[12]։ 2003 թվականին Ժան-Պիեռը Հանրային կապերի մագիստրի աստիճան է ստացել է Կոլումբիայի համալսարանի Միջազգային և հանրային կապերի դպրոցից (SIPA), որտեղ նա ծառայել է ուսանողական կառավարությունում և որոշել է զբաղվել քաղաքականությամբ[10][13]։

Կարիերա խմբագրել

Վաղ կարիերա խմբագրել

Ասպիրանտուրայի ավարտից հետո Ժան-Պիեռը աշխատել է Նյու Յորքի քաղաքային խորհրդական Ջեյմս Ֆ. Ջենարոյի մոտ, որպես օրենսդրական և բյուջեի հարցերով տնօրեն։ 2006 թվականին նա աշխատանքի է ընդունվել որպես Walmart Watch, որպես համակարգող՝ Վաշինգտոնում[10] Ժան-Պիեռը 2008 թվականին Ջոն Էդվարդսի նախագահական արշավի հարավարևելյան տարածաշրջանի հասարակության կապերի համակարգողն էր[14][7]: 2014 թվականին նա միացել է Կոլումբիայի համալսարանի ֆակուլտետին, որտեղ նա դասախոսում է միջազգային և հասարակական հարցերի վերաբերյալ[15][16]։

Օբամա-Բայդեն վարչակազմ խմբագրել

 
Ժան-Պիեռը Սպիտակ տանը՝ իր առաջին ասուլիսի ժամանակ, 2021 թվականի մայիսին

Բարաք Օբամայի 2008 թվականի նախագահական արշավի ժամանակ Ժան-Պիերը քարոզարշավի հարավարևելյան տարածաշրջանային քաղաքական տնօրենն է եղել[14][6] և Օբամայի վարչակազմի առաջին ժամկետի ընթացքում Սպիտակ տան քաղաքական հարցերի գրասենյակի տարածաշրջանային քաղաքական տնօրենը[17][18][6][19]։

2011 թվականին՝ նախագահ Օբամայի 2012 թվականի վերընտրության քարոզարշավի ժամանակ, Ժան-Պիեռը ծառայել է որպես Տատանվող նահանգների ազգային տնօրենի տեղակալ[6][18][7]։ Նա ղեկավարել է պատվիրակների ընտրության և քվեաթերթիկների մուտքի գործընթացը և ղեկավարել է առանցքային նահանգների քաղաքական գործընթացը[12], տրամադրել է նահանգներին ռեսուրսներ, որ կարողանան որոշել «քարոզարշավը ներկայացնելու լավագույն միջոցը»[17]։

Ժան-Պիեռը 2016 թվականի Մարտին Օ'Մելիի նախագահական արշավի նախընտրական մենեջերի տեղակալն է եղել[14][6][7]։

Աշխատանք MoveOn-ում և քաղաքական վերլուծաբանություն խմբագրել

2016 թվականի ապրիլին MoveOn.org-ը Ժան-Պիերին նշանակել է 2016 թվականի նախագահական ընտրությունների ավագ խորհրդական և ազգային խոսնակ։ Մամուլի հաղորդագրության մեջ, որը հայտարարում էր աշխատանքի ընդունման մասին ասվել է, որ ինքը «խորհուրդ կտա և կծառայի որպես խոսնակ MoveOn-ում ընտրական աշխատանքի շուրջ, ներառյալ կգործադրի Դոնալդ Թրամփին դիմակայելու մեծ ջանքեր»[20]։

2019 թվականի հունիսի 1-ին Ժան-Պիեռը վարել է MoveOn ֆորումը, որին մասնակցում էր նախագահի այն ժամանակվա թեկնածու Քամալա Հարիսը, երբ կենդանիների իրավունքների պաշտպաության աակտիվիստը ցատկել է բեմ և նետվել Հարրիսի մոտ և քաշել նրա խոսափողից, Ժան-Պիեռը ֆիզիկապես միջամտել է՝ կանգնելով Հարրիսի և ցուցարարի միջև, մինչև որ անվտանգության աշխատակիցները, այդ թվում՝ Հարրիսի ամուսին Դագ Էմհոֆը, հեռացրել են տղամարդուն բեմից[6][21][22][23][24]։

2019 թվականի հունվարին Ժան-Պիեռը դարձել է NBC News-ի և MSNBC-ի քաղաքական վերլուծաբան[25]։

Բայդեն-Հարիս վարչակազմ խմբագրել

 
Ժան-Պիեռը մամուլի ասուլիսի ժամանակ 2021 թվականի հուլիսին

Ժան-Պիեռը եղել է Ջո Բայդեն 2020 թվականի նախագահական արշավի ավագ խորհրդական ։ Նա միացել է Բայդենի թիմին 2020 թվականի մայիսին և բացատրել The Haitian Times-ին, որ ապագան կերտելու ցանկությունը հատկապես մոտիվացնող է եղել իր համար. Նա ասել է, որ երբմոտեցել է քարոզարշավը, նա նայել է իր դստերը և մտածել, որ ոչ մի կերպ,չի կարող չմասնակցել այս ընտրություններին[10]: Օգոստոսին հայտարարվել է, որ Ժան-Պիեռը կղեկավարի Բայդենի աշխատակազմը[26]։

Նոյեմբերի 29-ին Բայդեն-Հարիս անցումային թիմը հայտարարել է, որ Ժան-Պիեռը նշանակվել է մամուլի քարտուղարի գլխավոր տեղակալ[25]: 2021 թվականի մայիսի 26-ին նա իր առաջին ասուլիսն է տվել Սպիտակ տանը՝ դառնալով առաջին բացահայտ միասեռական[27] և առաջին սևամորթ կինը այդ պաշտոնում[28]։ 2021 թվականին նա ընդգրկվել է Fast Company-ի «Queer 50» ցուցակում[29]։

2022 թվականի մայիսի 5-ին հայտարարվել է, որ մայիսի 13-ին նա կփոխարինի Ջեն Փսակիին Սպիտակ տան մամուլի քարտուղարի պաշտոնում[30]։

Անձնական կյանք խմբագրել

2020 թվականի դրությամբ Ժան-Պիեռը ապրում է Վաշինգտոնում քաղաքում՝ իր զուգընկերոջ՝ CNN-ի թղթակից Սյուզան Մալվոյի և իր դստեր հետ։ Նա վարժ տիրապետում է անգլերենին, ֆրանսերենին և հաիթիական կրեոլերենին[10]։

Հարցազրույցում, որը վերաբերում էր Օբամայի աշխատակազմում իր բացահայտ գեյ աշխատակից լինելուն[10][31] Ժան-Պիեռն ասել է՝. «Հրաշալի էր, որ ես միակը չէի, ես շատերից մեկն էի։ Նա հատուկ չէր ընտրել ԼԳԲՏ աշխատակիցների, այլ ընդունել է փորձառու մարդկանց, որոնք պատահաբար գեյ են եղել։ Նախագահ Օբամայի մոտ ծառայելն ու աշխատելը, որտեղ դուք կարող եք բացահայտ գեյ լինել, զարմանալի պատիվ էր։ Անհավանական էր թվում լինել այն վարչակազմի մի մասը, որն առաջնահերթություն է տալիս ԼԳԲՏ խնդիրներին»[19]։

Ժան-Պիեռի առաջին գիրքը՝ «Շարժվելով առաջ» (անգլ.՝ Moving Forward), լույս է տեսել 2019 թվականին։ WJLA հեռուստատեսությունը բնութագրել է այն «մասամբ հուշեր, մասամբ զենքի կոչ», որտեղ նա պատմում է իր անձնական և մասնագիտական կյանքի մասին և խրախուսում է մարդկանց ներգրավվել քաղաքականության մեջ[32]։

Ստեղծագործություններ խմբագրել

  • Moving Forward: A Story of Hope, Hard Work, and the Promise of America. New York: Hanover Square Press. November 5, 2019. ISBN 978-1-335-91783-6.

Ծանոթագրություններ խմբագրել

  1. https://www.nyit.edu/box/features/news_byte_alumna_named_to_biden_white_house_staff
  2. https://www.out.com/print/2022/10/28/2022-out100-see-all-names-full-list-here#rebelltitem191
  3. Eugenios, Jillian (2021 թ․ հունիսի 1). «Karine Jean-Pierre on building a 'stronger and more inclusive' America». NBC News. Վերցված է 2022 թ․ հունվարի 7-ին.
  4. «Karine Jean-Pierre to become White House press secretary, the first Black and out LGBTQ person in the role». CNN. 2022 թ․ մայիսի 5. Վերցված է 2022 թ․ մայիսի 5-ին.
  5. «Karine Jean-Pierre». The Haitian Roundtable. Արխիվացված օրիգինալից 2020 թ․ մարտի 19-ին. Վերցված է 2021 թ․ մայիսի 27-ին. (անգլ.)
  6. 6,0 6,1 6,2 6,3 6,4 6,5 Lorand, Karl. «Kamala Harris et Karine Jean-Pierre, deux femmes noires et caribéennes dans le premier cercle de Joe Biden». www.rci.fm (ֆրանսերեն). Արխիվացված օրիգինալից 2020 թ․ նոյեմբերի 8-ին. Վերցված է 2021 թ․ մայիսի 27-ին.
  7. 7,0 7,1 7,2 7,3 «Karine Jean-Pierre: Five Things To Know About Kamala Harris' New Powerhouse Chief Of Staff». BET. 2020 թ․ օգոստոսի 13. Արխիվացված օրիգինալից 2020 թ․ սեպտեմբերի 18-ին. Վերցված է 2020 թ․ նոյեմբերի 25-ին. (անգլ.)
  8. 8,0 8,1 Woodruff, Julie (2019 թ․ նոյեմբերի 26). «Karine Jean-Pierre on her mental health struggle and a blueprint for activism». PBS Newsour. Արխիվացված օրիգինալից 2021 թ․ մայիսի 27-ին. Վերցված է 2021 թ․ մայիսի 27-ին. (անգլ.) (անգլ.)
  9. Watson, Jessica (2012 թ․ հոկտեմբերի 30). «A conversation with former Obama aide, Karine Jean-Pierre». SheKnows Media. Արխիվացված օրիգինալից 2017 թ․ մարտի 17-ին. Վերցված է 2017 թ․ մարտի 16-ին. (անգլ.)
  10. 10,0 10,1 10,2 10,3 10,4 10,5 Bojarski, Sam (2020 թ․ հոկտեմբերի 23). «Karine Jean-Pierre: Biden Adviser And The Face Of An Inclusive America». The Haitian Times. Արխիվացված օրիգինալից 2020 թ․ նոյեմբերի 1-ին. Վերցված է 2020 թ․ նոյեմբերի 25-ին. (անգլ.)
  11. WABC (2022 թ․ մայիսի 6). «New White House Press Secretary Karine Jean-Pierre has ties to NYC, Long Island». ABC7 New York (անգլերեն). Վերցված է 2022 թ․ մայիսի 7-ին.
  12. «Four Women Who Will Handle the Media in the Biden White House». The New York Times. 2020 թ․ դեկտեմբերի 1. Արխիվացված օրիգինալից 2020 թ․ դեկտեմբերի 4-ին. Վերցված է 2020 թ․ դեկտեմբերի 4-ին.
  13. «FEMALE RISING – 7 Caribbean American Women Making Waves». News America Now. 2018 թ․ մարտի 15. Արխիվացված օրիգինալից 2019 թ․ մայիսի 14-ին. Վերցված է 2019 թ․ մայիսի 14-ին. (անգլ.)
  14. 14,0 14,1 14,2 «Karine Jean-Pierre: Biography». School of International and Public Affairs, Columbia University. Արխիվացված օրիգինալից 2017 թ․ հունիսի 21-ին. Վերցված է 2019 թ․ մայիսի 14-ին. (անգլ.)
  15. Norris, Molly (2018 թ․ հունվարի 15). «Political activist Karine Jean-Pierre encourages action, proactivity in speech». The Michigan Daily. Արխիվացված օրիգինալից 2021 թ․ հունվարի 25-ին. Վերցված է 2019 թ․ մայիսի 14-ին. (անգլ.)
  16. «Haitian Newsmakers Of The Year». Haitian Times. 2018 թ․ դեկտեմբերի 27. Արխիվացված օրիգինալից 2019 թ․ մայիսի 27-ին. Վերցված է 2019 թ․ մայիսի 14-ին. (անգլ.)
  17. 17,0 17,1 Johnson, Chris (2011 թ․ սեպտեմբերի 8). «Behind the scenes of the Obama campaign». Washington Blade. Արխիվացված օրիգինալից 2017 թ․ մարտի 17-ին. Վերցված է 2017 թ․ մարտի 16-ին.
  18. 18,0 18,1 Allen, Mike (2011 թ․ օգոստոսի 25). «Obama 2012 launches Project Vote». Politico. Արխիվացված օրիգինալից 2017 թ․ փետրվարի 7-ին. Վերցված է 2017 թ․ մարտի 16-ին.
  19. 19,0 19,1 «Women on the Verge Part Two». The Advocate (LGBT magazine). 2011 թ․ հունիսի 9. Արխիվացված օրիգինալից 2018 թ․ օգոստոսի 13-ին. Վերցված է 2021 թ․ մայիսի 27-ին.
  20. «MoveOn.com Names Karine Jean-Pierre As Senior Advisor & National Spokesperson for 2016 Elections». Politico. 2016 թ․ ապրիլի 27. Արխիվացված օրիգինալից 2017 թ․ մարտի 17-ին. Վերցված է 2017 թ․ մարտի 16-ին.
  21. Gstalter, Morgan (2019 թ․ հունիսի 4). «Moderator describes defending Harris from protester: 'Here comes this guy with all of his male privilege'». TheHill. Արխիվացված օրիգինալից 2020 թ․ սեպտեմբերի 25-ին. Վերցված է 2020 թ․ օգոստոսի 11-ին.
  22. «Karine Jean-Pierre protects Kamala Harris like a Wakanda warrior». 2019 թ․ հունիսի 2. Արխիվացված օրիգինալից 2020 թ․ նոյեմբերի 14-ին. Վերցված է 2020 թ․ օգոստոսի 11-ին.
  23. Vasquez, Christian; Cadelago, Christopher. «Protester grabs Kamala Harris' microphone at San Francisco forum». POLITICO. Արխիվացված օրիգինալից 2021 թ․ հունվարի 25-ին. Վերցված է 2020 թ․ օգոստոսի 21-ին.
  24. «'It was a scary moment:' Karine Jean-Pierre reacts to protestor rushing stage at Kamala Harris event». MSNBC.com. Արխիվացված օրիգինալից 2020 թ․ հոկտեմբերի 23-ին. Վերցված է 2020 թ․ օգոստոսի 11-ին.
  25. Concha, Joe (2019 թ․ հունվարի 8). «MoveOn.org senior adviser joins NBC, MSNBC as political analyst». The Hill. Արխիվացված օրիգինալից 2019 թ․ մայիսի 14-ին. Վերցված է 2019 թ․ մայիսի 14-ին.
  26. Wilkie, Christina (2020 թ․ օգոստոսի 11). «Biden campaign prepares for VP pick announcement». CNBC (անգլերեն). Արխիվացված օրիգինալից 2020 թ․ հոկտեմբերի 4-ին. Վերցված է 2020 թ․ օգոստոսի 11-ին.
  27. Rascoe, Ayesha (2021 թ․ մայիսի 26). «Karine Jean-Pierre Is The 1st Black Woman In Decades To Brief White House Press». NPR (անգլերեն). Վերցված է 2021 թ․ մայիսի 27-ին.
  28. Malloy, Allie; Kelly, Caroline. «Karine Jean-Pierre becomes first Black woman in 30 years to host daily White House press briefing». CNN. Վերցված է 2021 թ․ մայիսի 27-ին.
  29. «Announcing Fast Company's second annual Queer 50 list». Fast Company (ամերիկյան անգլերեն). Վերցված է 2021 թ․ հունիսի 3-ին.
  30. Chalfant, Morgan. «Karine Jean-Pierre to replace Psaki as White House press secretary». The Hill.
  31. Fitzsimons, Tim (2020 թ․ օգոստոսի 19). «Harris' chief of staff Karine Jean-Pierre on how a Biden win could deliver LGBTQ gains». NBC News. Արխիվացված օրիգինալից 2021 թ․ մայիսի 27-ին. Վերցված է 2021 թ․ մայիսի 27-ին.
  32. «Karine Jean-Pierre on "Moving Forward" and inspiring a new generation of changemakers». WJLA-TV. 2019 թ․ նոյեմբերի 8. Արխիվացված օրիգինալից 2021 թ․ հունվարի 25-ին. Վերցված է 2020 թ․ նոյեմբերի 25-ին.
 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Կարին Ժան-Պիեռ» հոդվածին։