Մարտին Օ'Մելի

ամերիկացի քաղաքական գործիչ

Մարտին Ջոզեֆ Օ'Մելի (անգլ.՝ Martin Joseph O'Malley, հունվարի 18, 1963 թ, Վաշինգտոն), ամերիկացի քաղաքական գործիչ, դատախազ։ 2007-2015 թվականներին եղել է Մերիլենդի 61-րդ նահանգապետը[2]՝ հաղթանակներ տանելով միմյանց հաջորդած երկու ընտրություններում, որոնք անց են կացվել 2006 թվականի նոյեմբերի 7-ին[3] և 2010 թվականի նոյեմբերի 2-ին[4]։ Ընդ որում՝ 2006 թ. ընտրություններում հաղթել է նախկին նահանգապետին՝ հանրապետական Ռոբերտ Էռլիխին։ Նախքան Մերիլենդի նահանգապետ ընտրվելը Մարտին Օ'Մելին պաշտոնավարել է որպես Բալթիմորի քաղաքապետ և այդ պաշտոնում հասել է ակնառու հաջողությունների։ 2002 թվականին Esquire ամսագիրը Մարտին Օ'Մելիին հռչակել է «Լավագույն երիտասարդ քաղաքապետն ԱՄՆ-ում», իսկ 2005 թվականին Time ամսագիրը նրան ընդգրկել է ԱՄՆ-ի խոշոր քաղաքների լավագույն քաղաքագլուխների հնգյակում[5]։

Մարտին Օ'Մելի
անգլ.՝ Martin O'Malley
 
Կուսակցություն՝ Դեմոկրատական կուսակցություն
Կրթություն՝ Ամերիկյան կաթոլիկ համալսարան, University of Maryland Francis King Carey School of Law?, Gonzaga College High School?[1], Our Lady of Lourdes Catholic School? և University of Maryland, Baltimore?
Գիտական աստիճան՝ Իրավագիտության դոկտոր
Մասնագիտություն՝ փաստաբան, քաղաքական գործիչ, երգիչ, կիթառահար և բանջոյիստ
Դավանանք կաթոլիկություն
Ծննդյան օր հունվարի 18, 1963(1963-01-18) (61 տարեկան)
Ծննդավայր Վաշինգտոն, Կոլումբիայի շրջան, ԱՄՆ
Քաղաքացիություն  ԱՄՆ
Ի ծնե անուն անգլ.՝ Martin Joseph O'Malley
Հայր Thomas Martin O'Malley?
Մայր Barbara O'Malley?
Ամուսին Katie O'Malley?
 
Կայք՝ martinomalley.com
 
Ինքնագիր Изображение автографа

2019 թվականին Մարտին Օ'Մելին լույս է ընծայել իր առաջին գիրքը՝ Smarter Government: How to Govern for Results in the Information Age խորագրով։ Հաջորդ տարում հրատարակել է դրա շարունակությունը հանդիսացող Smarter Government Workbook: A 14-Week Implementation Guide to Governing for Results աշխատությունը։

Մարտին Օ'Մելին ԱՄՆ դեմոկրատական կուսակցության անդամ է։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 Hoffman R. LinkedIn — 2003.
  2. «Martin J. O'Malley Biographical Series; Governor of Maryland, 2007-2015 (Democrat)». Archives of Maryland, MSA SC 3520-13090. Maryland State Government. 2015 թ․ հունվարի 20. Վերցված է 2018 թ․ սեպտեմբերի 11-ին.
  3. «Maryland State Board of Elections» (անգլերեն). Elections.state.md.us. 2006 թ․ դեկտեմբերի 19. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ հունիսի 30-ին. Վերցված է 2012 թ․ մայիսի 27-ին.
  4. «2010 General Election Official Results» (անգլերեն). elections.state.md.us. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ հունիսի 30-ին. Վերցված է 2012 թ․ մայիսի 27-ին.
  5. Mark Thompson. (2005 թ․ ապրիլի 18). «Wonk 'n' Roller» (անգլերեն). TIME. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ հունիսի 30-ին. Վերցված է 2012 թ․ մայիսի 27-ին.

Արտաքին հղումներ խմբագրել

Քաղաքական պաշտոններ
Նախորդող:
Kurt Schmoke
Mayor of Baltimore
1999–2007
Հաջորդող:
Sheila Dixon
Նախորդող:
Bob Ehrlich
Governor of Maryland
2007–2015
Հաջորդող:
Larry Hogan
Կուսակցությունից զբաղեցրած քաղաքական պաշտոններ
Նախորդող:
Kathleen Kennedy Townsend
Democratic nominee for Governor of Maryland
2006, 2010
Հաջորդող:
Anthony Brown
Նախորդող:
Jack Markell
Chair of the Democratic Governors Association
2010–2012
Հաջորդող:
Peter Shumlin
 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Մարտին Օ'Մելի» հոդվածին։